1453 թվականին թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավման ականատես։ Գրել է «Ողբ ի վերայ մայրաքաղաքին Կոստանդնուպոլսոյ՝ վասն տիրելոյն տաճկաց. ասացեալ ի յԱբրահամ ականատես վարդապետէ»[2][3][4][1]։ Այս երկը թարգմանվել է ֆրանսերեն, ռուսերեն[5], գերմաներեն[6], իտալերէն[7], անգլերեն[8] լեզուներով։
Կազմել է «Հայոց պատմութեան ժամանակագրութիւն» (ընդգրկում է հայոց ազգաբանությունից մինչև 1358 թ.-ի դեպքերը)։ Աշխատության վերջին մասում տրված է հռոմեական և հունական կայսրերի գործունեության համառոտ պատմությանը։ Գրել է նաև հոգևոր տաղեր[3][4]։
↑M. Krikorian, W. Seibt, Die Eroberung Konstantinopels im Jahre 1453 aus armenischer Sicht; Byzantinische Geschichtsschreiber ΧΙΙΙ, Graz-Vienna-Cologne, 1981.
↑La caduta di Costantinopoli, a cura di A. Pertusi, Vol. 2, Milano: Fondazione Lorenzo Valla, 1999.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 41)։