Քերովբե Պատկանյան
Քերովբե Պատկանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 4 (16), 1833 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Novorossiysk Governorate, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 2 (14), 1889 (55 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Սմոլենկայի հայկական գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լազարյան ճեմարան, Դորպատի կայսերական համալսարան և Գլխավոր մանկավարժական ինստիտուտ |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | հայագետ, գրող, լեզվաբան և արևելագետ |
Աշխատավայր | Անդրկովկասի օրիորդտց ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան |
Անդամություն | Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Սերովբէ Պատկանով |
Քերովբե Պատկանյան (մայիսի 4 (16), 1833, Նոր Նախիջևան, Novorossiysk Governorate, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 2 (14), 1889, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), հայ արևելագետ, լեզվաբան-հայագետ, գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերովբե Պատկանյանը ծնվել է 1833 թվականի մայիսի 4-ին (ըստ որոշ աղբյուրների՝ մայիսի 23-ին) Նոր Նախիջևանում։ Նախնական կրթությունն ստացել է Ստավրոպոլում, ապա սովորել է Լազարյան ճեմարանում (Մոսկվա), Դորպատում և Պետերբուրգում։ Մի որոշ ժամանակ Թիֆլիսում պաշտոնավարել է որպես ուսուցիչ, իսկ 1861 թվականից աշխատել է Պետերբուրգի համալսարանում։ 1885 թվականից գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է։ Տիրապետում էր բազմաթիվ լեզուների։ Ունեցել է պատմաբանասիրական հետաքրքրություններ։ Զբաղվել է հայերենի ծագման ակունքների, այլ լեզուների հետ նրա ունեցած առնչակցությունների, հայ բարբառների դերի հարցերով։
Լեզվաբանական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերովբե Պատկանյանն այն կարծիքն է հայտնել, թե գրաբարն արդեն V դարում զարգացող լեզու չէր, «արվեստական էր»։ Հնում եղել են շատ բարբառներ, գրաբարը նախապես մի բարբառ էր, վերնախավի, արքունիքի լեզուն՝ գրական աստիճանի բարձրացած։ Սկզբում հարել է «հայերենը- իրանական բարբառ» տեսությանը։ Հայերենի ծագումն ու ցեղակցությունը որոշելու խնդրում կարևորում էր բարբառների համակողմանի ուսումնասիրությունը։ Ուշադրություն է հրավիրել հայ-փոքրասիական, հայ-թուրքական լեզվական ընդհանրությունների վրա։ Իր ուշ շրջանի ուսումնասիրություններում հարել է Հ. Հյուբշմանի տեսությանը։ Ունի պատմաբանասիրական բնույթի բազմաթիվ հետազոտություններ։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Исследование о диалектах армянскаго языка։ Филологический опыт, СанктПетербург, Имп. Акад. наук, 1869։
- Цыганы։ Несколько слов о наречиях закавказских цыган։ боша и карачи, СанктПетербург, Имп. Акад. наук, 1887։
- Материалы для армянскаго словаря, Санкт-Петербург։
- Վանի արձանագրութիւնները և նրանց նշանակութիւնը Առաջաւոր Ասիայի պատմութեան համար, Քերովբե Պատկանյան, Գաս. Եաղուբեան, Թիֆլիս, 1883։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Патканов Керопэ Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Է. Աղայան, Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1, Երևան, 1958։
- Մերի Սաղյան, Պատկանյաններ, Երևան, 1982։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
- Մատենագրություն
|
- Մայիսի 16 ծնունդներ
- 1833 ծնունդներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 14 մահեր
- 1889 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ լեզվաբաններ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ հայագետներ
- Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Հայ արևելագետներ