Աբերդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբերդին (այլ կիրառումներ)
Բնակավայր
Աբերդին
անգլ.՝ Aberdeen
անգլա-շոտլ.՝ Aiberdeen
գաել.՝ Obar Dheathain
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հիմնադրված է1175 թ.
Մակերես65,1 կմ²
Բնակչություն200 680 մարդ (2016)
Ժամային գոտիECG, UTC+0 և UTC+1
Հեռախոսային կոդ1224
Փոստային դասիչAB10-AB13 (parte), AB15, AB16, AB22-AB25
Պաշտոնական կայքaberdeencity.gov.uk(անգլ.)
Աբերդին (Միացյալ Թագավորություն)##
Աբերդին (Միացյալ Թագավորություն)

Աբերդին, քաղաք և նավահանգիստ Մեծ Բրիտանիայում, Շոտլանդիա, Հյուսիսային ծովի ափին, Դի գետի գետաբերանի մոտ։ Մեքենաշինության, սննդի արդյունաբերության կենտրոն, ձկնորսական բազա։ Աբերդինի մոտ կան գրանիտի հանքավայրեր։ 18-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը Աբերդինում շինությունները հիմնականում կառտուցվել են արծաթի պես փայլկտացող տեղական գրանիտից[1], և Աբերդինը բնութագրվել է որպես «գրանիտե քաղաք», «գորշ քաղաք», «արծաթափայլ քաղաք»։ Այն բանից հետո, երբ Հյուսիսային ծովում 1970-ական թվականներին նավթի հանքավայրեր հայտնաբերվեցին, Աբերդինը ճանաչվեց իբրև Եվրոպայի նավթային մայրաքաղաք կամ Եվրոպայի էներգետիկ մայրաքաղաք[2]։

Աբերդինի ներկայիս տարածքում ու նրա շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել առնվազն ութ հազար տարի առաջ[3]։

Շոտլանդիայի Դեյվիդ Առաջին թագավորը (1124–1153) նրան շնորհել է արքայական քաղաքի կարգավիճակ[4], որը նպաստել է Աբերդինի տնտեսության կտրուկ վերափոխմանն ու աննախադեպ աճին։ Ավանդական ձկնարդյունաբերությանը, թղթի արտադրությանը, նավաշինությանը նոր ժամանակներում գումարվել են նավթարդյունաբերությունը, ծովային նավահանգստի ու ուղղաթիռային օդակայանի ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը, որոնք ամենաբանուկներից են համարվում ոչ միայն Շոտլանդիայում ու Մեծ Բրիտանիայում, այլև Եվրոպայում ու աշխարհում[5][6]։

2015 թվականին Mercer խորհրդատվական ֆիրման Աբերդինն ընդգրկել է ապրելու տեսակետից աշխարհի ամենաբարենպաստ 100 բնակավայրերի ցանկում՝ հատկացնելով 57-րդ տեղը, իսկ Մեծ Բրիտանիայում այդ տեսակետից Աբերդինը ճանաչվել է չորրորդը[7]։ 2012 թվականին HSBC բանկը Աբերդինը բնորոշել է որպես սուպեր քաղաք, որը Մեծ Բրիտանիայի տնտեսության ութ առաջատարներից մեկն է (ի դեպ, Աբերդինը շոտլանդական քաղաքներից միակն է, որ արժանացել է նման բնորոշման)[8][9]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը (անգլերեն՝ Aberdeen, արտասանվում է նաև Էբերդին) նշանակում է «Դի գետի գետաբերան»։ Կելտական ճյուղի գաելական լեզուներում Aber նշանակում է «գետերի խառնարան»։

Աբերդին զարգացել է Դևանա գաղութի տեղում։ 12-14-րդ դդ. եղել է Շոտլանդիայի թագավորների աթոռանիստը[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Granite City». Aberdeen and Grampian Tourist Board. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. «About Aberdeen». University of Aberdeen. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Welcome to Aberdeen». Aberdeen Accommodation Index. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 19-ին.
  4. «The old burghs of Aberdeen». Aberdeen Civic Society. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Flights delayed as climate protesters invade Aberdeen airport». The Daily Telegraph. 2009 թ․ մարտի 3. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  6. «Architecture of Aberdeen, Scotland». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 23-ին.
  7. «2012 Quality of Living survey». Mercer.com. 2015 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «Aberdeen named among 'Supercities' by HSBC». BBC News. 2012 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. Keith Findlay (2018 թ․ հունվարի 8). «Why the Granite City is the best place to launch new business». The Press and Journal.
  10. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբերդին» հոդվածին։