Աբել Գանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբել Գանս
ֆր.՝ Abel Gance
Ծնվել էհոկտեմբերի 25, 1889(1889-10-25)[1][2][3][…]
Ծննդավայրrue de la Charbonnière, Փարիզի 18-րդ շրջան[4]
Մահացել էնոյեմբերի 10, 1981(1981-11-10)[5][2][3][…] (92 տարեկան)
Մահվան վայրrue de l'Yvette, Փարիզի 16-րդ շրջան[5]
ԳերեզմանAuteuil Cemetery
ԿրթությունՇապտալ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունսցենարիստ, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոնտաժող և ռեժիսոր
Ամուսին(ներ)Սիլվի Հանս
Պարգևներ և մրցանակներ

Աբել Գանս (ֆր.՝ Abel Gance, հոկտեմբերի 25, 1889(1889-10-25)[1][2][3][…], rue de la Charbonnière, Փարիզի 18-րդ շրջան[4] - նոյեմբերի 10, 1981(1981-11-10)[5][2][3][…], rue de l'Yvette, Փարիզի 16-րդ շրջան[5]), ֆրանսիացի կինոռեժիսոր, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հարուստ բժիշկ Աբել Ֆլամանտի և Ֆրանսուազ Պերետոնի ապօրինի որդին է։ Մայրը ամուսնացած էր Ադոլֆ Գանսի հետ։ Մինչև թատրոնի և կինոյի կարիերան կառուցելը Գանսը աշխատում էր որպես փաստաբանի օգնական։ 1908 թվականից Աբել Գանսը ելույթներ էր ունենում թատրոնում (Փարիզ, Բրյուսել)։ Գրել է երկու ողբերգություն։ Կինոյում առաջին անգամ ելույթ ունեցավ 1909 թվականին՝ որպես դերասան Մոլիեր ֆիլմում։ Գրել է «Մատը ստեղնաշարին» գիրքը։ Այնուհետև սկսում է սցենարներ հորինել։

Առաջին ֆիլմը՝ «Պատնեշ»-ը (La Digue) նկարահանել է 1911 թվականին։ Այդ ժամանակ Գանսը գրել է սցենար և օգտագործել է աղավաղող ոսպնյակներ և հայելիներ տեսողական խաբկանքի տպավորության համար։ 1915 թվականին նկարել է կարճամետրաժ «Բժիշկ Տյուբայի խելագարությունը» ֆիլմը՝ գիտնականի ցնորք զգայապատրանքների մասին։ Նաև նա շարունակել է ստեղծել ֆիլմեր և փորձեր անել լուսավորության, մոնտաժի և տեսախցիկի հետ։ Այդ ֆիլմի ձախողումից հետո թողարկեց ևս տասնյակ ֆիլմեր, այդ թվում բազմասերիանոց ֆիլմ՝ «Բարբարոսսա»-ն։ Եղել է Մաքս Լինդերի խաղընկերը շատ ֆիլմերում։ 1910 թվականին սցենար է գրում Լուի Ֆեյադի, Ալբեր Կապելլանու, Կամիլլա դե Մարլոնի համար։

1914 թվականին մոբիլիզացված է բանակ։ Նկարահանում էր քարոզչական ֆիլմեր՝ («Պադդիի հերոսությունը» (1915), «Ստրասը և ընկերությունը» (1915), «Մահացու գազեր» (1916))։

Ավելի նշանակալից ֆիլմ, որը նկարահանվել է 1917 թվականից հետո, կարելի է համարել «Վշտացող մայրը (Mater Dolorosa)»-ը, «Տասներորդ սիմֆոնիա»-ն, «Ես մեղադրում եմ», «Ակ»-ը։

1927 թվականին նկարահանում է «Նապոլեոն»-ը, որտեղ ինքն է խաղում Սեն-Ժյուստի դերը։ Ֆիլմը մտածված է ինչպես եռերգություն, բայց հաջորդ երկու մասերի համար Գանսը գտնում է միջոցներ։ 1929 թվական՝ եռերգության երրորդ մասը նկարահանված է Լուպ Պիկի կողմից. «Նապոլեոնը Սուրբ Հեղինե կղզում»։ 1936 թվականին եղել է նրա հնչյունավորումը, իսկ 1971 թվականին էկրան է դուրս եկել երկրորդ, լրացուցիչ խմբագրումը։ Անգլիացի պաատմաբան Քևին Բրաունոլին հաջողվեց վերստեղծել ավելի լիարժեք տարբերակը, որը 1981 թվականին աղմկալից հաջողություն առաջացրեց Նյու-Յորքում։

Քննադատողները հաճույքով ընգծում էին Գանսի ամբիվալենտական ստեղծագործությունները, որտեղ միասին են շքեղությունը և ողորմելիությունը, գոռոզությունը և քնարականությունը, բուռն ոգևորությունը և հասարակ սիմվոլիզմը, երևակայությունը և տեխնիկական հնարամտությունը, որոնք նա հաճախ չարաշահում էր։ «Նորությունների առատությունը՝ էժանագին շաբլոնների և վատ համի հետ մի շարքում » (Լ. Մուսինակ) 1974 թվականի Գրան-Պրիի առաջին դափնեկիրը կինոյի բնագավառում Աբել Գանսը նվաճեց 1980 թվականին և պատվավոր «Սեզար» մրցանակը։

«Ես մեղադրում եմ» ֆիլմի դուրս գալուց հետո Մուսսինակը գրեց որ նրան պետք է կամ լրիվությամբ ընդունել կամ լրիվությամբ մերժել։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1911 — «Պատնեշ» / La Digue
  • 1912 — Հետքեր առաստաղի վրա / Il y a des pieds au plafond
  • 1912 — Փիլիսոփայական քար / La Pierre philosophe
  • 1912 — Սարսափի դիմակը / Le Masque d’horreur
  • 1912 — Սպիտակ սևամորթ / Le Negre blanc
  • 1915 — Փլվածքների ծաղիկ / La Fleur des ruines
  • 1915 — Բժիշկ Տյուբաի խելագարությունը / La Folie du docteur Tube
  • 1915 — 10 ժամվա հանելուկը / L’Enigme de dix heures
  • 1915 — Պադդիի հերոսությունը / L’Heroisme de Paddy
  • 1915 — Ստրասը և ընկերությունը / Strass et Compagnie
  • 1915 — Դրաման դ՛ Ակր պալատում / Un drame au château d’Acre
  • 1916 — Ինչի մասին են պատմում ալիքները / Се que les flots racontent
  • 1916 — Չափազանցում / Fioritures
  • 1916 — Խելագարը ժայռից / Le Fou de la falaise
  • 1916 — Շրջադիտակ / Le Périscope
  • 1916 — Մահացու գազեր / Les Gaz mortels
  • 1917 — Բարբարոսսա / Barberousse
  • 1917 — Մահանալու վայր / La Zone de la mort
  • 1917 — Ապրելու իրավունք / Le Droit à la vie
  • 1917 — Վշտացող մայրը / Mater Dolorosa
  • 1918 — Սե մարդը / Ecce Homo
  • 1918 — Տասներորդ սիմֆոնիա / La Dixième Symphonie
  • 1919 — Ես մեղադրում եմ / J’accuse
  • 1923 — Ակ / La Roue
  • 1924 — Օգնություն! / Au secours!
  • 1927 — Նապոլեոն / Napoléonր
  • 1928 — Ծովանկարներ և բյուրեղներ / Marines et cristeaux (к/м)
  • 1931 — Աշխարհի վերջ / La fin du monde
  • 1932 — Վշտացեղ մայրը / Mater Dolorosa
  • 1933 — Դարբնոցի տերը / Le Maître de forges
  • 1934 — Կամելիաներով տիկինը / La Dame aux camélias
  • 1934 — Միմոս / Poliche
  • 1935 — Ժերով Պերո, բարիկադ հերոս / Jérôme Perreau héros des barricades
  • 1935 — Վեպ երիտասարդ, աղքատ մարդու մասին / Le Roman d’un jeune homme pauvre
  • 1935 — Լուկրեցիա Բորջիա / Lucrece Bor­gia
  • 1935 — Նապոլեոն / Napoléon
  • 1937 — Բեթհովենի մեծ սերը / Un grand amour de Beethoven
  • 1938 — Ես մեղադրում եմ / J’accuse
  • 1938 — Կանանց գող / Le voleur de femmes
  • 1939 — Լուիզա / Louise
  • 1940 — Կորած դրախտ / Раradis perdu
  • 1941 — Կույր Վեներա / Vénus aveugle
  • 1943 — Կապիտան Ֆրակսաս / Le Capitaine Fracasse
  • 1953 — Հուլիսի տասնչորս / Quatorze juillet
  • 1955 — Նելսի աշտարակ / La tour de Nesle
  • 1956 — Մաժիրամա / Magirama
  • 1960 — Օստերլից / Austerlitz
  • 1964 — Սիրանոն և Դ՛ Արտանան / Cyrano et d’Artagnan
  • 1966 — Մարիա Թյուդոր / Marie Tudor (тв)
  • 1971 — Բոնապարտը և հեղափոխությունը / Bonaparte et la révolution

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսագրություն(ֆր.)
  • Комаров В. История зарубежного кино. М.: Искусство, 1965. Том 1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբել Գանս» հոդվածին։