Zeichnungen des Patienten O. T.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Zeichnungen des Patienten O. T.
Einstürzende Neubauten խմբի ալբոմ
Թողարկված1983
ԺանրԻնդուստրիալ
Էքսպերիմենտալ
Տևողություն53:40
ԼեզուԳերմաներեն
ԼեյբլSome Bizzare Records
-ի ալբոմների ժամանակագրություն
Kollaps
(1981)
Zeichnungen des Patienten O. T.
(1983)
Halber Mensch
(1985)

Zeichnungen des Patienten O. T. (Պացիենտ Օ. Թ.-ի գծանկարները) գերմանական Einstürzende Neubauten ինդուստրալ խմբի երկրորդ ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 1983 թ.: Ալբոմի անվանումը հիմնված է ավստրիացի նկարիչ Օսվալդ Չիրթների (Oswald Tschirtner, նույն ինքը` O. T.) պատմության վրա, ով մասնակցել էր Ստալինգրադի ճակատամարտին և խելագարվել էր Ֆրանսիայում ռազմագերիների ճամբար ընկնելուց հետո։ Նա հոգեբուժարան տեղափոխվելուց հետո յուրօրինակ գծանկարներ էր անում։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի առաջին` Kollaps ալբոմի համեմատ այս ալբոմում օգտագործվել են ավելի շատ եղանակներ և ձայներ[1][2]։ Einstürzende Neubauten խումբը հայտնի է իր երգերում շրխկոցների, չխկոցների, դմբդմբոցների և ցանկացած աղմկոտ իրերից ստացվող ձայների օգտագործումով[2]։

Բացի մետաղական թխթխկոցը, որով հագեցած է ալբոմը, խումբն օգտագործում է նաև պատրաստի ձայներ (հեռախոսազրույզի և Համբուրգի ձկնաշուկայի ձայնագրությունները), սեմփլինգ (Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն իմաստուն իս» երգի հատվածն Armenia երգում)։ Բաս կիթառի կատարումը հանճարեղ է, սակայն այն ավելի շուտ օգտագործվում է որպես ձայնային շինանյութ, այլ ոչ որպես երաժշտական հիմք։

Armenia երգն օգտագործվել է որպես սաունդթրեք Մայքլ Մանի Տապ և Յուրայինը ֆիլմերում։

Երգացանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vanadium-I-Ching (Վանադիումագուշակություն) – 4:54
  2. Hospitalistische Kinder / Engel Der Vernichtung (Հոսպիտալացված երեխաներ/Ավերածության հրեշտակ)– 5:09
  3. Abfackeln! (Վառե՛լ-մոխրացնե՛լ) – 3:32
  4. Neun Arme (Ինը ձեռք) – 2:34
  5. Herde (Նախիրներ) – 1:24
  6. Merle (Die Elektrik) (Մերլե (Էլեկտրականություն)) – 2:20
  7. Zeichnungen Des Patienten O.T. (Պացիենտ Օ. Թ.-ի գծանկարները) – 3:23
  8. Finger Und Zähne (Մատներ և ատամներ) – 0:17
  9. Falschgeld (Կեղծ փող) – 2:42
  10. Styropor (Փրփրապլաստ) - 2:24
  11. Armenia – 4:57
  12. Die Genaue Zeit (Ճիշտ ժամանակը) – 7:06

Հավելյալ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ձայներիզներ և սեղմասկավառակներ պարունակում են այս երգերից մեկը կամ մի քանիսը

  • Der Herrscher Und Der Sieger (Իշխողը և հաղթողը) – 3:32 (կենդանի ձայնագրություն)
  • Affenroulette (Կապկառուլետ)– 2:59 (կենդանի ձայնագրություն)
  • Durstiges Tier (Ծարավ կենդանի) – 6:28 (1982 սինգլ)
  • DNS-Wasserturm (ԴՆԹ-ջրաշտարակ) – 6:27
  • Wardrobe (Զգեստապահարան) – 2:40
  • Blutvergiftung (Արյան թունավորում) – 1:50

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.allmusic.com/album/r36459
  2. 2,0 2,1 David Sheridan; Greg Fasolino; Ira Robbins. «Einstürzende Neubauten». Trouser Press. Վերցված է 19 Օգոստոս 2015-ին. {{cite web}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)