Wrigley

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Wrigley
Изображение логотипа
Wrigleys color ad 1920.jpg
Տեսակբիզնես ձեռնարկություն
Անվանված էWilliam Wrigley
Հիմնադրված էապրիլի 1, 1891
ՀիմնադիրWilliam Wrigley
ՎայրՉիկագո
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Արդյունաբերությունսննդի արդյունաբերություն
Աշխատողների թիվ16 000 մարդ
Մայր ընկերությունMars
Դուստր ընկերություններAmurol Confections Company?
Կայքmars.com/made-by-mars/mars-wrigley
Commons-logo.svg William Wrigley Jr. Company Վիքիպահեստում

Wm. Wrigley Jr. Company, Wrigley (արտասանությունը՝ Ռիգլի), ամերիկյան ընկերություն, որը հայտնի է «Wrigley’s Spearmint», «Doublemint», «Juicy Fruit» մաստակների և հրուշակեղենի արտադրությամբ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Չիկագոյում։ Գրասենյակի շենքը, որը գտնվում է Wrigley Building երկնաքերում, համարվում է Չիկագոյի ամենաճանաչելի տեսարժան վայրերից մեկը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 1891 թվականին ապրիլի 1-ին ամերիկյան ձեռնարկատեր Ուիլյամ Ռիգլի կրտսերի կողմից։ 29-ամյա Ուիլյամ Ռիգլի կրտսերը (1861-1932) Չիկագոյից տեղափոխվել է Ֆիլադելֆիա 32 դոլարով և «Ռիգլի» օճառի վաճառքի բիզնես գաղափարով։ Որպես օճառը գնելու խթան Ռիգլին առաջարկում էր բոնուսներ՝ օճառին ավելացնելով անվճար փխրեցուցիչ։ Ավելի ուշ նա ուշադրությունը կենտրոնացրել է փխրեցուցիչների արտադրության վրա՝ յուրաքանչուր տուփ փխրեցուցիչի գնման դեպքում առաջարկելով երկու տուփ մաստակ։ Աստիճանաբար նվեր տրվող մաստակը դարձել է շատ սիրված։ Արդյունքում ձեռնարկատերը ևս մեկ անգամ իր ուշադրությունը կենտրոնացրել է նոր ապրանքի վրա։ 1921 թվականին Ռիգլին դարձել է «Chicago Cubs»-ի գլխավոր սեփականատերը։ «Wrigley» արտադրանքի դիլերներին ևս տալիս էր նվեր ապրանքներ, օրինակ՝ ժամացույցներ, սրճաղացներ կամ ձկնորսական պարագաներ, որոնց ընտրությունը կախված էր պատվերի չափից[2]։

1893 թվականին ներկայացված «Wrigley's Spearmint» մաստակի վաճառքի համար ընկերությունն ապավինում էր գովազդին։ Մինչև 1908 թվականը «Wrigley's Spearmint»-ի վաճառքը գերազանցել է տարեկան 1 000 000 դոլարը։ 1911 թվականին Ռիգլին ձեռք է բերել «Zeno Manufacturing» ընկերությունը, որն արտադրում էր իր մաստակը, և հիմնել է «Wm. Wrigley Jr. Company» ընկերությունը[3]։

«Wrigley» մաստակն ավանդաբար պատրաստվում էր չիկլից, որը հիմնականում ներկրվում էր Լատինական Ամերիկայից։ 1952 թվականին Գվատեմալայում, որտեղ «Wrigley»-ն գնել էր չիկլի մեծ մասը, սկսվել է գյուղատնտեսական բարեփոխում, ընդունվել է հատուկ «900 հրամանագիրը»՝ նպատակ ունենալով վերջ դնել գյուղացի ֆերմերների գործնականում ստրկական աշխատանքային պայմաններին։ Ի պատասխան Գվատեմալայի իշխանությունների այդ քայլի՝ «Wrigley»-ն դադարեցրել է չիկլի գնումը, քանի որ դա տնտեսապես շահավետ չէր։ Արտադրությունում չիկլը փոխարինվել է սինթետիկ կաուչուկով, որը զգալիորեն էժան էր[4]։

«Wrigley»-ն կառուցել է մաստակների գործարանը Կալիֆոռնիայի Սանտա Կրուս քաղաքում 1955 թվականին։ 1996 թվականի ապրիլին ընկերությունը հայտարարել է գործարանի փակման մասին։ 1996 թվականի հոկտեմբերին 385 000 քառակուսի ֆուտ տարածքը վաճառքի է հանվել 11,3 միլիոն դոլար արժողությամբ (մեկ քառակուսի ֆուտը՝ շուրջ 30 դոլար)[4]։

Միաձուլումներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին «Wrigley»-ն 1,5 միլիարդ դոլարով «Kraft Foods»-ից ձեռք է բերել «Life Savers»-ը և «Altoids»-ը։ 2007 թվականի հունվարին ընկերությունը հայտարարել է, որ 300 միլիոն դոլարով ձեռք է բերել կոնֆետների և շոկոլադի ռուսական «Ա. Կորկունով» ընկերության բաժնետոմսերի 80%-ը[5]։ Ըստ գործարքի պայմանների՝ ընկերության հիմնադիր Անդրեյ Կորկունովն առնվազն 2 տարի պահպանել է տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Բացի այդ, ստորագրվել է համաձայնություն ընկերության բաժնետոմսերի մնացած 20%-ը Անդրեյ Կորկունովից և նրա բիզնես գործընկեր Սերգեյ Լյապունցովից գնել ոչ շուտ, քան 2 տարի հետո։ Ներկայումս այդ 20%-ը ևս գնված է[6]։

2008 թվականի ապրիլի վերջին ամերիկյան «Մարս» ընկերությունը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել «Wrigley»-ն ձեռք բերելու մասին։ Գործարքի արժեքը կազմել է 23 միլիարդ դոլար, իսկ միավորված ընկերության տարեկան վաճառքը կազմում է շուրջ 27 միլիարդ դոլար[7]։

Սեփականատերեր և կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Wrigley Building-ը Չիկագոյում

Ընկերությունը 100%-ով պատկանում է «Mars Inc․»-ին։ Գլխավոր տնօրենը Մարտին Ռադվանն է[8]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Wrigley» ընկերությունն արտադրում է մաստակ և կոնֆետներ, ինչպես նաև անանուխե սառնաշաքար «Wrigley's» ապրանքանիշի ներքո (2009 թվականից՝ Orbit, Hubba Bubba, Juicy Fruit, Eclipse, Extra, Big Red և այլն)։ Վաճառքն իրականացվում է աշխարհի ավելի քան 180 երկրում։ Ընկերությունն ունի 15 գործարան և հանդիսանում է հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը[9]։

Աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 17 հազար մարդ։ Շրջանառությունը 2007 թվականին (ֆինանսական տարին ավարտվում է դեկտեմբերին) 5,388 միլիարդ դոլար էր[10]։

Ապրանքանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Wrigley» ընկերությունն իր մաստակներն ու քաղցրավենիքն արտադրում է ընդհանուր առմամբ քառասուն ապրանքանիշի ներքո, որոնցից ամենահայտնիներն են[11]

  • Five
  • Altoids
  • Doublemint
  • Eclipse
  • Extra
  • Juicy Fruit
  • Life Savers
  • Orbit
  • Skittles
  • Starburst
  • Sugus
  • Wrigley's Spearmint

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wrigley's»։ CompaniesHistory.com - The largest companies and brands in the world (en-US)։ 2013-10-10։ Վերցված է 2022-02-14 
  2. «William Wrigley, Jr. | American manufacturer | Britannica»։ www.britannica.com (անգլերեն)։ Վերցված է 2022-02-14 
  3. «William Wrigley, Jr. | American manufacturer | Britannica»։ www.britannica.com (անգլերեն)։ Վերցված է 2022-02-14 
  4. 4,0 4,1 «Wrigley's sold to Warren Buffett and Mars»։ the Guardian (անգլերեն)։ 2008-04-28։ Վերցված է 2022-02-14 
  5. Ринат Сагдиев, Анфиса Воронина, Кирилл Корюкин. Wrigley сжевала «А. Коркунова» Archived 2008-08-29 at the Wayback Machine. // Ведомости, № 11 (1785), 24 января 2007
  6. «Коркунов Juicy Fruit - Sostav.ru: Статьи о рекламе, маркетинге, PR»։ www.sostav.ru։ Վերցված է 2022-02-14 
  7. Анфиса Воронина, Кирилл Корюкин. «Коркунов» на Mars Archived 2008-05-06 at the Wayback Machine. // Ведомости, № 78 (2100), 29 апреля 2008
  8. «About: Wrigley»։ dbpedia.org։ Վերցված է 2022-02-14 
  9. «Wrigley's»։ CompaniesHistory.com - The largest companies and brands in the world (en-US)։ 2013-10-10։ Վերցված է 2022-02-14 
  10. «About: Wrigley»։ dbpedia.org։ Վերցված է 2022-02-14 
  11. «Wrigley»։ Mars.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-29-ին։ Վերցված է 2017-11-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]