We Can't Be Friends (Wait for Your Love)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«We Can’t Be Friends (Wait for Your Love)»
Արիանա Գրանդեի սինգլը
«Eternal Sunshine» ալբոմից
Թողարկված8 մարտի 2024
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ժանր
  • սինթի-փոփ[1]
ԵրգահանԱրիանա Գրանդե և Մաքս Մարտին
Տևողություն3:48
ԼեյբլRepublic
Պրոդյուսեր
Արիանա Գրանդեի սինգլների ժամանակագրություն
«Yes, And?»
(2024)
«We Can’t Be Friends (Wait for Your Love)»
(2024)
 «We Can’t Be Friends (Wait for Your Love)»

«We Can’t Be Friends (Wait for Your Love)», ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի երգը։ Այն թողարկվել է 2024 թվականի մարտի 8-ին որպես Արիանա Գրանդեի «Eternal Sunshine» յոթերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[2]։ Դրա հեղինակներն ու պրոդյուսերներն են Գրանդեն, Մաքս Մարտինը և Իլյա Սալմանզադեն։

«We Can’t Be Friends (Wait for Your Love)»երգը Billboard Hot 100ում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ դառնալով Գրանդեի իններորդ չարթփոփերը։ Երգն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաև Նոր Զելանդիայում և ընդգրկվել առաջին տասնյակում Ավստրալիայում, Իռլանդիայում, Լիտվայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունվարի 17-ին Արիանա Գրանդեն հայտարարել է իր «Eternal Sunshine» յոթերորդ ստուդիական ալբոմի մասին, որի թողարկումը նախատեսված էր մարտի 8-ին։ Դա նրա առաջին աշխատանքն է «Positions» (2020) վեցերորդ ալբոմի թողարկումից հետո՝ ավելի քան երեք տարվա ընթացքում[3]։ «Yes, And?» երգը թողարկվել է որպես ալբոմի լիդ-սինգլ հունվարին[4]։

Ալբոմի թրեքլիստը հրապարակվել է ոչ թե միանգամից, այլ մաս-մաս՝ տարբեր օրերի[5]։ Գրանդեն երեք երգերի անունները հայտարարել է 2024 թվականի փետրվարի 7-ին։ «We Can’t Be Friends (Wait for Your Love)» երգը դարձել է «Eternal Sunshine»-ի տասներորդ թրեքը[6]։ Բացի այդ, փետրվարին երգչուհին հայտարարել է, որ ալբոմից առաջ այլևս սինգլներ չեն թողարկվի, քանի որ ցանկանում է, որ իր երկրպագուները «այս անգամ լիարժեք փորձեն այն»։ Սակայն նա հաստատել է, որ «ավելի շատ սինգլներ» կթողարկվեն ալբոմի թողարկումից հետո[7]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիցիան ընդհանուր առմամբ հավանության է արժանացել երաժշտական փորձագետների և մեկնաբանների կողմից։ The Guardian-ից Լորա Սնեյփսը գրել է, որ երգը հիշեցնում է Ռոբինի «Call Your Girlfriend» երգը, որում «հնչում են սինթեզատորներ և չիպթյուններ»՝ վերջում «կտրուկ ռետրո» էֆեկտով[8]։

Billboard-ից Քայլ Դենիսը երգը նկարագրել է որպես «գլխապտույտ լարային և ագրեսիվ սինթեզատորների պարային-ոգևորիչ խառնուրդ», որում Գրանդեն երգում է «բարեկամության, ռոմանտիկայի և նրանց միջև ցավոտ գորշության միջև սահմանների խզման մասին»»[9]։

Կոմերցիոն հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«We Can’t Be Friends» Billboard Hot 100-ում ընդգրկվելու առաջին շաբաթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Երգը դարձել է Գրանդեի՝ այդ հիթ-շքերթի առաջին հորիզոնականն զբաղեցրած իններորդ սինգլը և միանգամից դրա առաջին հորիզոնականն զբաղեցրած յոթերորդ սինգլը, ինչի շնորհիվ նա այդ ցուցանիշով առաջ է անցել Թեյլոր Սվիֆթից։ Երգը ունեցել է 32,6 միլիոն սթրիմինգ և 4,6 միլիոն ռադիոեթեր, ինչպես նաև վաճառվել է 90[10] 00 օրինակով։ Գրանդեն հավասարվել է Բեյոնսեին և Քեթի Փերիին որպես հիթ-շքերթում ամենաշատ թվով սինգլներ ունեցող յոթերորդ կատարող։

Երգն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաև Billboard Global 200 և Billboard Global Excl. U.S. հիթ-շքերթներում. Global 200 չարթում երգն ունեցել է 97,5 միլիոն սթրիմինգ և 14,000 վաճառված օրինակ ամբողջ աշխարհում։ Այդ ցուցանիշով Գրանդեն հավասարվել է Բեդ Բանիին և Թեյլոր Սվիֆթին՝ մենակատարների շրջանում Global 200-ի առաջատարների քանակով (միայն BTS-ն ունի ավելի շատ՝ յոթ երգ)։ Global Excl. U.S. հիթ-շքերթում Գրանդեն առաջին տեղն է զբաղեցրել մենակատարների շարքում՝ հավասարվելով Բեդ Բանիին և Jung Kook-ին։ Blackpink-ը նույնպես ունեցել է երեք առաջին հորիզոնականն զբաղեցրած երգ, և բոլոր խմբերի մեջ միայն BTS-ն է ունեցել ավելի շատ առաջատար (յոթ)[11]։

Իր կարիերայում առաջին անգամ Գրանդեն միաժամանակ հանդես է եկել ամերիկյան Billboard Hot 100 սինգլային հիթ-շքերթի և Billboard 200 հիմնական ալբոմային հիթ-շքերթի առաջին հորիզոնականում («Eternal Sunshine» ալբոմը նույնպես առաջին շաբաթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը)[12][13]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«We Can’t Be Friends (Wait for Your Love)» երգի տեսահոլովակը թողարկվել է 2024 թվականի մարտի 8-ին։ Տեսահոլովակը նկարահանել է կանադացի ռեժիսոր Քրիստիան Բրեսլաուերը[14]։ Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել YouTube-ում՝ Գրանդեի Vevo ալիքում 2024 թվականի մարտի 8-ին՝ երգի և ալբոմի թողարկումից տասը ժամ անց[15]։ Տեսահոլովակը ոգեշնչված է «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» (2004) ֆիլմի սյուժեից[16]; Գրանդեն այն նկարագրել է որպես «[Eternal Sunshine (Հավերժ փայլատակում)] տեսահոլովակում»[17]։

Գրանդեն մարմնավորում է Պիչես անունով կերպարին, իսկ Էվան Փիթերսը տեսահոլովակում խաղում է նրա նախկին ընկերոջ դերը[18]։ Տեսահոլովակում վերստեղծվել են մի քանի տեսարաններ «Մաքուր բանականության հավերժ փայլատակում», ինչպես նաև հղում կա «16 մոմ» (1984) ֆիլմի մի տեսարանի[15]։ Billboard-ը տեսահոլովակը անվանել է «ֆուտուրիստական»[15]։

Կենդանի կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի մարտի 9-ին Գրանդեն եղել է երաժշտական հյուր Saturday Night Live-ում (49-րդ եթերաշրջան, էպիզոդ 962)։ Նա առաջին անգամ կենդանի կատարմամբ ներկայացրել է «We Can’t Be Friends (Wait for Your Love)» երգը, ինչպես նաև «Imperfect for You» երգը «Eternal Sunshine» ալբոմից[19]։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Illegal chart entered Billboardglobal200|1
Հիթ-շքերթ (2024) Ամենաբարձր
հորիզոնական
Արգենտինա (Argentina Hot 100)[20] 67
Ավստրալիա (ARIA)[21] 2
Ավստրիա Ö3 Austria Top 75[22] 12
Բրազիլիա (Brasil Hot 100)[23] 16
Կանադա Canadian Hot 100[24] 3
Կանադա Canada CHR/Top 40 (Billboard)[25] 40
Croatia (Billboard)[26] 16
Չեխիա Singles Digitál Top 100[27] 18
Դանիա (Tracklisten)[28] 8
Ֆինլանդիա Suomen virallinen lista[29] 28
Ֆրանսիա (SNEP)[30] 22
Գերմանիա Media Control AG[31] 28
Հոնկոնգ (Billboard)[32] 18
Իսլանդիա (Plötutíðindi)[33] 18
India International Singles (IMI)[34] 14
Ինդոնեզիա (Billboard)[35] 6
Իտալիա (FIMI)[36] 56
Japan Hot Overseas (Billboard Japan)[37] 2
Լատվիա (LAIPA)[38] 8
Լիտվա (AGATA)[39] 10
Լյուքսեմբուրգ (Billboard)[40] 10
Մալայզիա (Billboard)[41] 1
MENA (IFPI)[42] 2
Մեքսիկա (Billboard)[43] 22
Նիդերլանդներ Mega Single Top 100[44] 14
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[45] 1
Նիգերիա (TurnTable Top 100)[46] 98
Նորվեգիա (VG-lista)[47] 8
Պերու (Billboard)[48] 13
Ֆիլիպիններ (Billboard)[49] 2
Ռումինիա (Billboard)[50] 22
Սաուդյան Արաբիա (IFPI)[51] 2
Սինգապուր (RIAS)[52] 2
Իսպանիա (PROMUSICAE)[53] 21
Սլովակիա Singles Digitál Top 100[54] 14
Հարավային Աֆրիկա (Billboard)[55] 8
Հարավային Կորեա (Circle)[56] 156
Շվեդիա (Sverigetopplistan)[57] 25
Շվեյցարիա Schweizer Hitparade[58] 8
Թայվան (Billboard)[59] 17
UAE (IFPI)[60] 1
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[61] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[62] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[63] 29
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[64] 31

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ֆորմատ(ներ) Տարբերակ Լեյբլ Ծնթ.
ԱՄՆ Մարտի 12, 2024 Original Republic [65]
Տարբեր March 13, 2024
  • A cappella
  • instrumental
  • strings
[66]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rossignol, Derrick (2024 թ․ մարտի 8). «Ariana Grande Goes Full 'Eternal Sunshine' With A Memory-Erasing Video For 'We Can't Be Friends (Wait For Your Love)'». Uproxx. Արխիվացված օրիգինալից 2024 թ. մարտի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
  2. Gonzalez, Alex (2024 թ․ մարտի 8). «Ariana Grande Shares New Single, 'We Can't Be Friends (Wait For Your Love)'». Uproxx. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
  3. Garcia, Thania; Aswad, Jem (2024 թ․ հունվարի 17). «Ariana Grande's New Album, 'Eternal Sunshine', Arriving in March». Variety. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին.
  4. Havens, Lyndsey (2024 թ․ հունվարի 12). «Ariana Grande's 'Yes, And?' Single Is Here: Stream It Now». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  5. Rivera, Briannah (2024 թ․ փետրվարի 17). «Everything We Know About Ariana Grande's New Album Eternal Sunshine». Elle. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  6. Chakraborty, Urmi (2024 թ․ փետրվարի 8). «Ariana Grande reveals three new song titles and alternate cover for upcoming album Eternal Sunshine». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 27-ին.
  7. Aniftos, Rania (2024 թ․ փետրվարի 5). «Sorry Ariana Grande Fans, There Won't Be Any More Singles Until 'Eternal Sunshine' Release». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  8. Snapes, Laura (2024 թ․ մարտի 8). «Ariana Grande: Eternal Sunshine review – perceptive post-divorce album is nearly spotless». The Guardian. ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
  9. Denis, Kyle (2024 թ․ մարտի 8). «Ariana Grande's 'Eternal Sunshine': All 13 Tracks Ranked». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
  10. Trust, Gary (2024 թ․ մարտի 18). «Ariana Grande's 'We Can't Be Friends' Debuts at No. 1 on Billboard Hot 100». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024-03-19. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  11. Trust, Gary (2024 թ․ մարտի 18). «Ariana Grande's 'We Can't Be Friends' Soars In at No. 1 on Billboard Global Charts». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024-03-18. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  12. Dailey, Hannah (2024 թ․ մարտի 18). «Ariana Grande Reacts to Having the No. 1 Song & Album: 'Impossible to Put Into Words'». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. Garcia, Thania (2024 թ․ մարտի 18). «Ariana Grande Scores Sixth No. 1 Album and Launches 'We Can't Be Friends (Wait for Your Love)' to Top of Hot 100». Variety. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. Rausa, Paolo (2024 թ․ մարտի 8). «Ariana Grande Channels Eternal Sunshine of the Spotless Mind in "We Can't Be Friends (Wait For Your Love)" Video: Watch». Consequence. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
  15. 15,0 15,1 15,2 Kaufman, Gil (2024 թ․ մարտի 8). «Ariana Grande Gets Her Mind Wiped in Futuristic 'We Can't Be Friends (Wait For Your Love)' Video». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
  16. Betancourt, Bianca (2024 թ․ մարտի 8). «Evan Peters Plays a Perfectly Normal Boyfriend in Ariana Grande's "We Can't Be Friends" Music Video». Harper's Bazaar. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
  17. Veloso, Lea (2024 թ․ մարտի 8). «"We Can't Be Friends Anymore (Wait For Your Love)" by Ariana Grande Lyrics Are Written For 'Every Kind Of Relationship'». StyleCaster. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
  18. Keates, Emma (2024 թ․ մարտի 8). «Ariana Grande and the press are on a break in "we can't be friends (wait for your love)"». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
  19. Hoglund, Andy (2024 թ․ մարտի 10). «Saturday Night Live recap: After 12 years, Josh Brolin returns to host with a lively, excitable performance». Entertainment Weekly. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  20. «Billboard Argentina Hot 100: Semana del 24 de marzo». Billboard Argentina (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.
  21. «ARIA Top 50 Singles Chart». Australian Recording Industry Association. 2024 թ․ մարտի 18. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
  22. Ariana Grande — We Can't Be Friends (Wait for Your Love) Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  23. «Billboard Brasil Hot 100 - Semana de 18 de março, 2024» [Billboard Brasil Hot 100 - Week of March 18, 2024]. Billboard Brasil (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  24. Ariana Grande Album & Song Chart History Canadian Hot 100 for Ariana Grande.
  25. Ariana Grande Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Ariana Grande.
  26. «Ariana Grande Chart History (Croatia Songs)». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  27. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 202411 into search.
  28. «Track Top-40 Uge 11, 2024». Hitlisten. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  29. Finnishcharts.com — Ariana Grande — We Can't Be Friends (Wait for Your Love). Finland’s Official List
  30. «Top Singles (Week 11, 2024)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. Musicline.de — Chartverfolgung — Ariana Grande — We Can't Be Friends (Wait for Your Love) (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  32. «Ariana Grande Chart History (Hong Kong Songs)». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  33. «Tónlistinn – Lög» [The Music – Songs - Week 11] (իսլանդերեն). Plötutíðindi. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
  34. «IMI International Top 20 Singles for week ending 18th March 2024 | Week 11 of 52». IMIcharts. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 21-ին.
  35. «Ariana Grande Chart History (Indonesia Songs)». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  36. «Top Singoli – Classifica settimanale WK 11» (իտալերեն). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
  37. «Billboard Japan Hot Overseas – Week of March 20, 2024». Billboard Japan (ճապոներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  38. «Straumēšanas TOP 2024 – 11. nedēļa» [Streaming TOP 2024 – Week 11] (լատվիերեն). LAIPA. 2024 թ․ մարտի 18. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  39. «2024 11-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2024 թ․ մարտի 15. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
  40. «Ariana Grande Chart History (Luxembourg Songs)». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  41. «Ariana Grande Chart History (Malaysia Songs)». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  42. «The Official Mena Chart - This Week's Official MENA Chart Top 20 from 08/03/2024 to 14/03/2024». theofficialmenachart.com. International Federation of the Phonographic Industry. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  43. «Ariana Grande Chart History (Mexico Songs)». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  44. Dutchcharts.nl — Ariana Grande — We Can't Be Friends (Wait for Your Love) (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  45. «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2024 թ․ մարտի 18. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
  46. «TurnTable Nigeria Top 100: March 8th, 2024 - March 14th, 2024». TurnTable. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
  47. «Singel 2024 uke 11». VG-lista. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
  48. «Ariana Grande Chart History (Peru Songs)». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  49. «Ariana Grande Chart History (Philippines Songs)». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  50. «Ariana Grande Chart History (Romania Songs)». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  51. «This Week's Official Saudi Arabia Chart Top 20: from 08/03/2024 to 14/03/2024». International Federation of the Phonographic Industry. 2024 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
  52. «RIAS Top Charts Week 11 (8 - 14 Mar 2024)». RIAS. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  53. «Top 100 Songs – Week 11». El Portal de Música. Productores de Música de España. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.
  54. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 202411 into search.
  55. «Ariana Grande Chart History (South Africa Songs)». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  56. «Digital Chart – Week 11 of 2024». Circle Chart (կորեերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
  57. «Veckolista Singlar, vecka 11». Sverigetopplistan. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
  58. Ariana Grande — We Can't Be Friends (Wait for Your Love) swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  59. «Ariana Grande Chart History (Taiwan Songs)». Billboard. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  60. «This Week's Official UAE Chart Top 20: from 08/03/2024 to 14/03/2024». International Federation of the Phonographic Industry. 2024 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
  61. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  62. Ariana Grande Album & Song Chart History Billboard Hot 100 for Ariana Grande.
  63. Ariana Grande Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Ariana Grande.
  64. Ariana Grande Album & Song Chart History Billboard Pop Songs for Ariana Grande.
  65. Cantor, Brian (2024 թ․ մարտի 12). «Ariana Grande's 'We Can't Be Friends' Ranks As Pop Radio's Most Added Song». Headline Planet. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 12-ին. «Matching its achievement at the hot adult contemporary format, Ariana Grande's 'we can't be friends (wait for your love)' ranks as pop radio's most added song.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]