Venus

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Venus»
Shocking Blue?ի երգը
Ժանրփոփ երաժշտություն
Լեզուանգլերեն
Տևողություն186 վայրկյան
ՀեղինակRobbie van Leeuwen?[1]
ԿոմպոզիտորRobbie van Leeuwen?[1]

Venus ([ˈviːnəs], հայերեն՝ Վեներա), Shocking Blue խմբի At Home ալբոմի (1969 թվականին) երգն է։ ՌԴ-ում և ԽՍՀՄ նախկին երկրների մեծամասնությունուն երգը հայտնի է եղել որպես «Шизгара»[2][3] (կնկներգից առաջին բառերի հնչողությամբ՝ անգլ.՝ She's got it

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Venus»-ը համարվում է խմբի ամենահայտնի երգը։ 1970 թվականի փետրվարի 7-ին այն առաջի տեղն էր զբաղեցնում Billboard Hot 100 չարթում[4]։ Այդ նույն թվականին էլ ամերիկյան և հինգ եվրոպական չարթերում (Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա) զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 1970 թվականի մարտին ամերիկյան երաժշտական Cash Box ամսագիրը գրում էր․ «Սիրո աստվածուհի Վեներան առանձնահատուկ գեղեցկություն ուներ, բայց, հավանաբար, երբեք այնքան հայտնի չէր, որքան վերջին ամիսներին՝ ի շնորհիվ «Shocking Blue» միլիոնավոր բեսթսելլերի»[5]։

Կիթառների շատ ռիֆերը, ակորդները, ռիթմը, վերադաշնակավորման այլ տարրեր փոխառվել են Սթիվեն Ֆոսթերի «Oh! Susanna» երգի մշակումից, որը թողարկվել է 1963 թվականին The Big 3-ի կողմից որպես «Banjo Song»[6], Shocking Blue-ի երգը ձայնագրելուց վեց տարի առաջ։ Վան Լևենի խոսքով՝ «Վեներան» գրվել է այս ձայնագրության ազդեցության տակ։

Այնուհետև երգը բազմիցս հնչել է տարբեր ֆիլմերում, հեռուստատեսային հաղորդումներում և գովազդներում։

Երգի տեքստը[խմբագրել | խմբագրել կոդը]

A goddess on a mountain top

Was burning like a silver flame

The summit of beauty and love

And Venus was her name

She’s got it

Yeah baby, she’s got it

Well, I’m your Venus

I’m your fire

At your desire

Well, I’m your Venus

I’m your fire

At your desire

Her weapons were her crystal eyes

Making every man mad

Black as the dark night she was

Got what no one else had

She’s got it

Yeah baby, she’s got it

Well, I’m your Venus

I’m your fire

At your desire

Well, I’m your Venus

I’m your fire

At your desire

She’s got it

Yeah baby, she’s got it

Well, I’m your Venus

I’m your fire

At your desire

Well, I’m your Venus

I’m your fire

At your desire

Դիրքերը գծապատկերներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթեր․ 1970 թվականին[7]՝

Դիրքեր Երկիր
1 Բելգիա
1 Շվեյցարիա
2 Ավստրիա
2 Գերմանիա
2 Նիդերլանդներ
2 Նորվեգիա

Տարեկան չարթեր․

Չարթ (1970 թվական) Դիրքեր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100 Singles)[8] 33

Քավեր-տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկվել են երգի բազմաթիվ քավեր տարբերակներ։ Այն կատարել է նաև Օլգա Սաբովան, Bananarama, Stars on 45, Ջենիֆեր Լոպեսը, Exilia, Zucchero, Seduced, էստոնիայի խմբեր՝ Մյուզիկ Սեյֆ և Ultima Thule, ռուսական խմբեր՝ «Բարև, երաժշտություն», «Բժիշկ Վաթսոն», «Մոնղոլ Շուուդան»[9], «Երազել», «Ռանետկի», «Ուրախ նկարներ» և այլ կատարողներ։

Մեղեդու կիթառի կորուստը հնչում է Arabesque խմբի «Dancing In The Fire Of Love» կոմպոզիցիայում (City Cats ալբոմ 1979 թվականին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]