Van Buren

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Van Buren
ՄշակողBlack Isle Studios
ՆախագծողChris Avellone?
ՀրատարակիչInterplay Entertainment Corporation
Միջերեսի լեզուանգլերեն
ԽաղադիզայներՔրիս Ավալոն
Ջոշ Սոյեռ
Սերիայի մասFallout
ՆախորդFallout 2
ՊլատֆորմներWindows
ՇարժիչFallout engine
ԺանրRPG
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
Կառավարումմկնիկ, hամակարգչային ստեղնաշար

Van Buren (հայՎան Բյուրեն), «Black Isle Studios» ստուդիայի կողմից մշակված և «Interplay Entertainment» ընկերությաn կողմից չթողարկված RPG և բաց աշխարհ ժանրերի համակարգչային խաղ։Վան Բյուրեն աշխատանքային վերնագրով խաղը մշակվել է 2001-2003 թվականներին, որպես <i id="mwDg">Fallout</i> սերիայի երրորդ մաս։ Եթե խաղը թողարկվեր, ապա այն կկոչվեր Fallout 3։ Հետագայում, 2008 թվականին անվանումը ստացավ Bethesda Game Studios-ի կողմից մշակված և թողարկված խաղը, սակայն այն ոչ մի կերպ կապված չէր չեղարկված Վան Բուրեն նախագծի հետ։ Որոշ հասկացություններ, կերպարներ և վայրեր, որոնք ստեղծվել են Վան Բյուրենի համար, հետագայում օգտագործվել են Fallout: New Vegas-ում (2010)։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ խաղի թողարկումը Black Isle Studios-ն իր բոլոր նախագծերն անվանել է ամերիկյան նախագահների անուններով։ Մշակման փուլում գտնվող Fallout 3-ը կոչվել է Միացյալ Նահանգների ութերորդ նախագահ Մարտին Վան Բյուրենի անվամբ։

Նախագծի վերաբերյալ առաջին հիշատակումը որպես Fallout շարքի շարունակություն հայտնվեց Black Isle Studios ֆորումում 2001 թվականին, երբ ստուդիայի անձնակազմը պատասխանեց երկրպագուների հարցերին։ Խաղը նախատեսվում էր թողարկել 2003-ին։ Ստեղծվել է տեխնոլոգիական ցուցադրություն, որի սքրինշոթերը տեղադրվել են պաշտոնական կայքում։ Ստուդիան նաև նախատեսում էր վերամշակել ներկայիս SPECIAL դերային համակարգը՝ փոխելով վնասի հաշվարկման մեխանիզմը և դրան ավելացնելով մի շարք առավելություններ։ Խաղում նախատեսվում էր օգտագործել մեքենաներ և զրահամեքենաներ։

2015 թվականին Քրիս Ավելոնը, ելույթ ունենալով NYU Game Center's Practice կոնֆերանսում, ասաց, որ նախագծի վրա պետք է ազդեր սեղանանային դերային խաղերի, մասնավորապես Dungeons &amp; Dragons-ի հանդեպ իր սերը։ Չնայած խաղը չէր նախատեսում բազմախաղացող ռեժիմ, Ավելոնեն նկարագրեց հետևյալ մեխանիզմները՝ խաղացողի կողմից վերահսկվող խմբիցn(գլխավոր հերոսը և նրա ուղեկիցները) բացի, համակարգչային կառավարվող կերպարների մեկ այլ խումբ պետք է թափառեր խաղի աշխարհով մեկ։ Ինչպես համակարգիչների, այնպես էլ այս երկրորդ խմբի որոշումներն ու գործողությունները պետք է ազդեին խաղաշխարհում տեղի ունեցող իրավիճակի վրա, ուստի խաղացողը պետք է կանոնավոր կերպով բախվեր այս երկրորդ խմբի որոշումների հետևանքների հետ։ Այս համակարգը փորձարկելու համար Ավելոնը ստեղծեց խաղի տախտակի տարբերակը, որտեղ իր ստուդիայի գործընկերներից վեցը վերահսկում էին կերպարների մի խումբ, և ևս վեցը վերահսկում էր այլ խմբի կողմից։ Խաղի համար մշակված գաղափարներից էր թույլ տալ խաղացողին «երաժշտական թեմա» վերագրել հերոսների որոշակի հմտություններին։ Մեղեդին պետք է հնչեր ամեն անգամ, երբ խաղացողը կկիրառեր հմտություններից մեկը[1]։

2003 թվականին Interplay Entertainment մայր ընկերությունը սնանկության հայց է ներկայացրել, և Black Isle Studios-ը փակվել է։ Black Isle Studios-ի վերջնական փակումից կարճ ժամանակ առաջ, մի շարք հիմնական աշխատակիցներ հիմնեցին նոր անկախ ստուդիա՝ Obsidian Entertainment[2], և Վան Բուրենի մշակող թիմի որոշ անդամներ տեղափոխվեցին այնտեղ՝ արդարացիորեն համարելով, որ Black Isle Studios-ը այլևս չի վերականգնվի։ Ստուդիան ի վերջո փակեց նախագիծը, թեև նախատեսված աշխատանքների մեծ մասը կատարված էր։ Titus Interactive ընկերության ղեկավարները, որին և պատկանում էր Interplay Entertainment- ը, կարծում էին, որ համակարգչային խաղերի շուկան անողջ է, և որ խաղային ոլորտի ապագան կապված է միմիայն խաղային բարձակների հետ[3]։

Ծրագրի նախագծային փաստաթղթերը՝ խաղի վայրերի, հերոսների և առաջադրանքների նկարագրությամբ, պահպանվել են համացանցում։ 2007 թվականի մայիսին առցանց հայտնվեց տեսահոլովակ[4] ալֆա տարբերակի մասին, որը ցույց էր տալիս խաղապրոցեսը, ինչպես նաև բուն տեխնոլոգիաների էր ցուցադրությունը[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում էր, որ խաղի գլխավոր հերոսը պետք է լիներ նախապատերազմյան Տիբբեթս բանտի գերին, ում անունը և կենսագրությունը խաղացողը կարող էր ընտրել սեփական որոշմամբ։ Այսպիսով, կերպարը կարող էր լինել և՛ անմեղ, և՛ իսկական հանցագործ։ Պայթյունը ջարդուփշուր է արել խցիկը` ճանապարհ բացելով նրա համար դեպի ազատություն։ Բանտին մոտ գլխավոր հերոսի վրա հարձակվում է անծանոթ թշնամի։ Հասկանալով, որ այստեղ մնալը վտանգավոր է, բանտարկյալը գնում է անապատ՝ այնտեղ ապաստան գտնելու։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Interplay Entertainment-ը վաճառեց Fallout 3-ի մշակման և հրապարակման իրավունքները մեկ այլ ընկերության՝ Bethesda Softworks-ին[6], որը թողարկեց Fallout 3-ը 2008 թվականին, որը մշակվել էր իրենց սեփական Bethesda Game Studios ստուդիայի կողմից և չօգտագործելով Վան Բուրենի ստեղծագործություններից որևէ մեկը։ Հետագայում Bethesda Softworks-ը, սերիայի շարունակությունը պլանավորելիս, աշխատանքային պրոցես ներգրավվեց գրավեց Obsidian Entertainment-ը Fallout շարքի նոր խաղ ստեղծելու նպատակով։ Fallout: New Vegas-ը ներառում էր մի շարք ծրագրավորողներ, որոնք նախկինում աշխատում էին Fallout 2-ի և չեղարկված Վան Բյուռենի վրա, Քրիս Ավելոնին ներառյալ[3]։ Fallout New Vegas-ի պատմությունը և սեթինգը այս անգամ հիմնականում հիմնված էին Վան Բյուրենից ժառանգած աշխատանքների վրա [7], որի մշակումը նույնպես ղեկավարում էր Սոյերը[8]։ Վան Բյուրենից Ֆալաուտ տեղափոխված ամենակարևոր տարրերից մեկըշ։ Կեսարի լեգեոնն էր՝ ի սկզբանե Վան Բյուրենի համար ստեղծված խմբակցություններից մեկը[7][9]։ Վամ Բյուռենից Fallout. New Vegas անցել են նաև մի շարք գաղափարներ՝ կապված խաղի կերպարի ուղեկիցների հետ՝ ավելի զարգացած երկխոսություններ նրանց հետ, իրենց առաջադրանքները ուղեկիցների համար, ուղեկիցների կառավարման ավելի բարդ համակարգ, քան սերիայի մյուս խաղերում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Allegra Frank (2015-11-06)։ «The aborted Fallout 3 had pen and paper origins, sounded amazing»։ Polygon (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2019-08-11-ին։ Վերցված է 2019-09-19 
  2. Schreier Jason (2012-12-17)։ «The Knights of New Vegas: How Obsidian Survived Countless Catastrophes And Made Some Of The Coolest Role-Playing Games Ever»։ Kotaku։ Արխիվացված օրիգինալից 2014-03-07-ին։ Վերցված է 2014-05-11 
  3. 3,0 3,1 Rus McLaughlin (2010-07-21)։ «IGN presents the History of Fallout»։ IGN Entertainment։ Արխիվացված օրիգինալից 2018-12-14-ին։ Վերցված է 2010-11-14 
  4. Трейлер игры Արխիվացված է Դեկտեմբեր 20, 2020 Wayback Machine-ի միջոցով: на YouTube
  5. «Van Buren Technology Demo»։ No Mutants Allowed։ 2007-05-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-18-ին։ Վերցված է 2015-03-31 
  6. Burnes Andrew (2004-10-14)։ «Interplay In Trouble; Assets Sold & Optioned»։ IGN։ Արխիվացված օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է 2014-05-11 
  7. 7,0 7,1 «Fallout: New Vegas; Mining The Past Interview»։ GameTrailers։ 2010-08-13։ Արխիվացված օրիգինալից 2018-10-22-ին։ Վերցված է 2010-08-13 
  8. Kelly Kevin (2010-05-05)։ «Interview: Josh Sawyer on Fallout: New Vegas»։ Joystiq։ Արխիվացված օրիգինալից 2014-03-05-ին։ Վերցված է 2014-05-12 
  9. Webb Dan (2010-06-03)։ «Interview: Josh Sawyer Talks Fallout: New Vegas»։ Playstationtrophies.org։ Արխիվացված օրիգինալից 2018-11-06-ին։ Վերցված է 2014-05-12 
  10. «Obsidian’s Josh Sawyer on Fallout: New Vegas, the Van Buren legacy and learning from mods»։ gamesauce.org։ Gamesauce Media, Inc։ 2010-09-08։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-25-ին։ Վերցված է 2019-09-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]