Interplay Entertainment Corporation
Interplay Entertainment Corporation | |
---|---|
![]() | |
Տեսակ | տեսախաղեր մշակող և համակարգչային խաղերի հրատարակիչ |
Հիմնադրված է | հոկտեմբեր 1983 |
Հիմնադիր | Brian Fargo? |
Վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Հասույթ | 1,38 մլն $ (2010) |
Դուստր ընկերություններ | 14 Degrees East? |
Կայք | interplay.com(անգլ.) |
Interplay Entertainment Corporation, ամերիկյան համակարգչային խաղերի մշակմամբ և հրատարակմամաբ զբաղվող ընկերություն։ Հիմադրվել է Բրայան Ֆարգոի կողմից 1983 թվականին՝ Interplay Productions անունով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Interplay Productions[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերությունը հիմնադրել է 1983 թվականին Հարավային Կալիֆոեռնիայում Բրայան Ֆարգոի կեղմից[1]։ Առաջին վարձված աշխատողները դարձան Ջեյ Պեյտելը, Թրոյ Ուորրելլը և Հայնեմանը, ովքեր Ֆարգոի հետ աշխատել էին Boone Corporation փորիկ ֆիրմայում[2]։ Ընկերության առաջին գործերը օրիգինալ չէին և իրենցից ներկայացնում էին այլ ծրագրային ապահոման մշակումը և անգամ ընկերությունը կատարել ռազմական պատվեր Loral Corporation-ի կողմից։ Activision-ի հետ համաձայնագրից հետո, ընկերություն 3 նկարազարդ տեքստային խաղի համար ստացավ 100 հազար դոլլար։ Խաղերից երկուսը թողարկվեցին 1984 թվականին։ Երրորդ խաղը թողարկվեց 1985 թվականին Borrowed Time անունով, այն հետևում էր Արին Կացաի «Subway Software» սցենարին[3]։ Այս երեք խաղերը հիմնվել էր Ֆարգոի առաջի աշխատանքներից՝ Demon’s Forge հիման վրա, որը թողարկվել է 1981 թվականին[1][4]։
Լեքսիկական վերլուծության համար նախատեված ծրագիրը, որը գրվել էր Ֆարգոի և իր օգնականի կոմից, հասկանում էր 250 գոյականներ, 200 բայ, ինչպես նաև պարագաներ և ուղիղ հավելումներ[5]։ 1986 թվականին թողարկվեց ևս մեկ խաղ, որը կոչվում էր Tass Times in Tonetown։ Ընկերությունը բարձ հեղինակություն ձեռք բերեց The Bard’s Tale (1985), Wasteland (1988) և Dragon Wars (1989) դերային խաղերի թողարկումից հետո։ Բոլոր խաղերը հրապարակվեցին Electronic Arts-ի կողմից։
Ընկերությունը սկսեց սեփական հրատարակչական բիզնեսը, 1988 թվականին Neuromancer և Battle Chess խաղերի թողարկումից հետո, ինչպես նաև սկսեց տրամադրել հրատարակչական ծառայություններ այլ ընկերությունների համար։ 1995 թվականին Interplay հրապարակեց հայտնի Descent խաղը, որը մշակվել է Parallax Software-ի կողմից։ Interplay-ը հրապարակել է խաղեր Star Trek ֆրանշիզում, այդ թվում Star Trek: 25th Anniversary ԱՀ-ի և NES-ի համար, ինչպես նաև Star Trek: Judgment Rites։ Հետագայում այս խաղերը հայտնվեցին CD-ROM-ի վրա։
1997 թվականին Interplay-ը ավարտեց Fallout խաղի մշակումը և հրապարակեց այն՝ հաջող խաղ, որը արժանացավ քննադատների դրական ակնարկներին, այն իրենից ներկայացնում էր ռետրոֆուտուրիստական ոճի խաղ, ապոկալիպսիսի մասին։ 1998 թվականին թողարկվեց Fallout 2 խաղը, Black Isle Studios-ի կողմից։
Interplay Entertainment[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին ընկերությունը փոխեց անունը՝ Interplay Entertainment-ի։
2001 թվականին ֆրանսիական Titus ընեկրությունը ամբողջական վերահսկման մեջ դրեց ընկերության գործողությունները։ Այս բանից հետո Interplay Entertainment-ի հրատարակչական բիզնեսը կանգնեց և ընկերությունը համաձայնագիր ստորագրեց Vivendi-ի հետո իր խաղերի հրատարակման համար։ Արդյունքում Ֆարգոն լքեց ընկերությունը և հիմնեց նոր ստուդիա inXile Entertainment-ը, քանի-որ իր պլանը չիրականացավ[6]։ 2003 թվականի դեկտեմբերի 8-ին Black Isle Studios աշխատանքային ողջ խումբը ենթարկվեց կրճատման[7]։
2004 թվականին Baldur's Gate: Dark Alliance II խաղի թողարկումից հետո լուրեր տարածվեցին, որը Interplay Fallout երեք խաղերի մշակման իրավունքը փոխանցել էր Bethesda Softworks։ Սակայն 2005 թվականին ընկերությունը ցուցադրեց Fallout: Brotherhood of Steel 2, Baldur’s Gate: Dark Alliance III խաղերը[8]։ Գտնվելով սննկացման եզրի, Interplay-ը Bethesda Softworks-ին վաճառեց Fallout ֆրանշիզի իրավունքները, իրեն պահելով միայն ММО խաղերի թողարկման իրավունքը, իրեն պահելով այս լիցենզիան մինչև 2007 թվականը և ավելի ուշ սկսեց նրա մշակումը[9][10]։
2008 թվականին Interplay վերաթողարկեց Earthworm Jim և Earthworm Jim 2 խաղերը Wii-ի համար[11], ինչպես նաև սկսեց համագործակցել Masthead Studios-ի հետ Fallout Online խաղի ստեղծման համար[12]։
Ստուդաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործող[խմբագրել | խմբագրել կոդը]
- Interplay Discovery, մասաճյուղ, որը զբաղվում է ինդի խաղերի հրատարակմամբ։
- Black Isle Studios, հիմնվել է 1996 թվականին, փակվել է 2003 թվականին։ Բացվել է 9 տարի անց, 2012 թվականին MDK2 HD-ի հաջողությունից հետո։
Փակված[խմբագրել | խմբագրել կոդը]
- BlueSky Software, հիմնվել է 1988 թվականին, փակվել 2001 թվականին։
- Brainstorm[13]
- Interplay Films, մասնաճյուղ, որը հիմնադրվել էր հայտնի ֆրանշիզների հիման վրա ֆիլմեր ստեղծելու համար։
Վաճառված[խմբագրել | խմբագրել կոդը]
- Shiny Entertainment, հիմնել է 1993 թվականին, ձեռք է բերվել 1995 թվականին և վաճառվել է Atari ընկերությանը 2002 թվականին։
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 14 Degrees East, ստրատեգիական խաղեր մշակելու համար։ Հիմնվել է 1999 թվականի մարտի 3-ին[14]։
- FlatCat
- Interplay Sports՝ ընկերություն, որը մշակում է սպորտային խաղեր[15]
- Tantrum Entertainment[16]
- Tribal Dreams
- Digital Mayhem[17],
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Rusel DeMaria, Johnny L. Wilson, «High Score.» 2nd edition, McGraw-Hill/Osborne: Emeryville, California, 2004. p.209. ISBN 0-07-223172-6
- ↑ Интервью Ребекки Хайнеман Digit Press, 2006.
- ↑ Формально контракт подразумевал выпуск 9 игр, поскольку каждая из них должна была выйти в трех изданиях: на Apple II, на Commodore 64 и на ПК (CGA).
- ↑ Կաղապար:MobyGames
- ↑ Shay Addams. «if yr cmptr cn rd ths…» Archived 2013-06-07 at the Wayback Machine. In: Computer Entertainment, August 1985, pages 24-27, 76-77.
- ↑ June 27, 2002 12:33 pm (2002-06-27)։ «Information on the change of control to Titus»։ Frictionlessinsight.com
- ↑ Thorsen Tor (2003-12-08)։ «Interplay shuts down Black Isle Studios»։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2006-06-13-ին
- ↑ «Interplay's current 10-K filing»
- ↑ «'Fallout' IP Goes To Bethesda Softworks»։ Totalgaming.net։ 2007-04-13։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին
- ↑ iTZKooPA (2007-08-15)։ «Interplay Almost Out Of Debt; Searching For 'Fallout'-based MMO Funding»։ Totalgaming.net։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին
- ↑ «Internet Archive Wayback Machine»։ Web.archive.org։ 2008-10-02։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-02-ին
- ↑ «INTERPLAY AND MASTHEAD STUDIOS FINALIZE AGREEMENT TO DEVELOP MASSIVELY MULTIPLAYER ONLINE GAME»։ Interplay Entertainment։ 2010-01-21։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-11-ին։ Վերցված է 2013-12-19
- ↑ «Internet Archive Wayback Machine»։ Web.archive.org։ 1997-04-12։ Արխիվացված է օրիգինալից 1997-04-12-ին
- ↑ «14° East»։ MobyGames
- ↑ «VR Sports»։ Answers.com
- ↑ «Internet Archive Wayback Machine»։ Web.archive.org։ 1998-12-12։ Արխիվացված է օրիգինալից 1998-12-12-ին
- ↑ «Internet Archive Wayback Machine»։ Web.archive.org։ 2002-09-21։ Արխիվացված է օրիգինալից 2002-09-21-ին