«True to Self» ալբոմը ամերիկացի երգիչ Բրայսոն Թիլերի 2-րդ ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 2017 թ. մայիսի 26-ին, RCA Records-ի կողմից[8]։ Ձայնագրման սեսիաները տևել են 2016-2017 թթ., իսկ արտադրությունը կատարվել է մի քանի պրոդյուսերների կողմից։ Նրանցից մի քանիսն են- Թեդի Ուալթոնը, Նեսը, Boi-1da-ն, Ֆրենկ Դյուքսը, Իլմայնդը, Hollywood Hot Sauce-ը, Keyz-ը, T-Minus-ը և Wondagurl-ը։
Ալբոմը ունի 2 սինգլներ. «Somethin Tells Me» և « Run Me Dry»: 2017 թ. օգոստոսին Թիլերը սկսեց «Set It Off» շրջագայությունը։ «True to Self» ալբոմը Billboard 200-ում ունեցավ 107,000 ալբոմին հավասար միավորների դեբյուտ, որից 47,000 մաքուր ալբոմի վաճառք էր, ուստի դնելով նրան առաջին հորիզոնականում։
2017 թ. հունվարի 17-ին Թիլերը հայտարարեց, որ նա աշխատում է իր 2-րդ ստուդիո ալբոմի (True to Self) վրա[9]։ Rolling Stone-ի հետ ալբոմի մասին խոսելու ժամանակ, Թիլերն նշում է.
Ես Ինստագրամում մի նկար տեղադրեցի և ասացի, որ ալբոմը մոտավորապես պատրաստ էր, հետո հանդիպեցի Նես անունով մի պրոդյուսերի և ամեն ինչ փոխվեց և ես կրկին սկսեցի իմ ալբոմը զրոյից ստեղծել[10]։
2017 թ. մայիսի 11-ին նա թողարկեց ալբոմի քավրը և ասաց, որ ալբոմը կթողարկվի հունիսի 23-ին։ Մի փոքր հետո նա թողարկեց 3 երգ – Honey, Somethin Tells Me և Get Mine: Վերջին երգում մասնակցում է նաև Ամերիկացի ռեփեր Young Thug-ը[11]։ Մայիսի 23-ին Թիլերը իր Ինստագրամյան էջում թողարկեց ալբոմի ամբողջ երգացանկը[12]։ Մայիսի 26-ին նա թողարկեց «True to Self» ալբոմը, իր նախնական թողարկման օրվանից մեկ ամիս շուտ[13]։ Billboard-ի հետ հարցազրույցում, Թիլերը խոսում է ալբոմը մեկ ամիս շուտ թողարկելու պատճառի մասին, նշելով, որ դա իր մենեջերի գաղափարն էր, այլ ոչ թե իր, ավելացնելով, որ նա պատրաստ էր այն թողարկել ինչքան շուտ հնարավոր է, քանի որ շատ էր ցանկանում, որպեսզի երկրպագուները լսեին այն և այդպիսով էլ համաձայնվեց մեկ ամիս շուտ թողարկելուն[14]։
Ալբոմի գլխավոր սինգլը (Somethin Tells Me) թողարկվել է 2017 թ. մայիսի 11-ին[15], իսկ տեսահոլովակը՝ 2017 թ. մայիսի 25-ին՝ Թիլլերի Vevo-յան ալիքում[16]։ 2017 թ. հուլիսի 25-ին թողարկվեց երկրորդ սինգլը, «Run Me Dry» անվանմամբ[17], իսկ երգի տեսահոլովակը թողարկվեց 2017 թ. սեպտեմբերի 12-ին[18]։
2017 թ. մայիսի 30-ին Թիլերը հայտարարեց իր շրջագայության հյուսիսային Ամերիկայի մասին օրերը, որը մեկնարկեց 2017 թ. օգոստոսի 3-ին[19]։ Հյուսիսային Ամերիկայում նրան միացավ r&b երգչուհի H.E.R.-ը և երաժշտական պրոդյուսեր Մետրո Բումինը։ Շրջագայության Եվրոպական մասը հայտարարվեց 2017 թ. հուիսի 10-ին, որը սկսվեց հոկտեմբերի 17-ից[20]։ Շրջագայության այդ մասում նրան միացավ r&b երգչուհի SZA-ն։ 2017 թ. սեպտեմբերի 20-ին Թիլերը հայտարարեց շրջագայության երրորդ մասը, որը մեկնարկել է Նոր Զելանդիայում և Ավստրալիայում՝ սկսած սեպտեմբերի 22-ից[21]։
«True to Self»-ը գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը և առաջին շաբաթում ունեցավ 47,000 օրինակի վաճառք[22]։ Այն դարձավ Թիլերի առաջին ալբոմը, որը Billboard 200-ում հասավ առաջին հորիզոնականի[22]։ Երկրորդ շաբաթ, ալբոմը իջավ մինջև 13-րդ հորիզոնական։