The East Light (խումբ)
The East Light | |
---|---|
![]() | |
Գործունեություն | 2016 |
Կայք | officialeastlight.com |
The East Light (Հանգըլ․ 더 이스트라이트, ոճավորված է որպես TheEastLight.), հարավկորեական խումբ՝ ձևավորված Media Line Entertainment-ի կողմից: Խումբը սկզբնապես բաղկացած էր 6 անդամներից, որոնք իրենց առաջնաելույթն ունեցան 2016 թվականի նոյեմբերի 3-ին "Holla" սինգլով: Հետագայում խմբի անդամներ Սոկչոլը և Սունգհյունը պատմեցին, որ հայց են ներկայացրել գործակալության դեմ[1], մինչդեռ Media Line Entertainment-ը, հետագա դատական գործընթացի բարդությունները կանխելու համար, Ունսունին, Ջունուկին, Սագանին և Ուջինին հեռացնում է խմբից[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև առաջնաելույթը Ունսունը, Ուջինը և Սագանը եղել են Mnet-ի Կորեայի ձայնը․ երեխաներ շոուի մասնակիցներ[3]: Սագանը եղել է նաև Mnet-ի Superstar K3 շոուի մասնակից, մինչ Ունսունը կամեոյով հանդես էր գալիս Մոնսթար հեռուստասերիալում՝ Կյու Դոնի դերով[4], իսկ Սոկչոլը Չա Ին Փյոյի և Լի Տա Րանի հետ նկարահանվում էր 2014 թվականի Իմ տղա ֆիլմում[5]: Յունուկը նկարահանվել է SBS-ի Աստղ թագավոր շոուում՝ որպես "13 տարեկան կիթառիստ հրաշամանուկ"[5]:
2017 թվականին Ուջինը մասնակցում է Produce 101-ի 2-րդ եթերաշրջանին և գրավում 34-րդ հորիզոնականը[6]: Ունսունը և Սագանը մասնակցել են Ես կարող եմ տեսնել քո ձայնը (4-րդ եթերաշրջան, էպիզոդ 10) շոուին և դարձել են էպիզոդի հաղթողները՝ հաղթելով Highlight (հյուր) խմբի հետ դուետի հնարավորությունը և թողարկելով "Café Latte" (Urban Zakapa խմբի երգ) թվային երգը:
Սագանը, որպես MC, նկարահանվել է EBS-ի 놀자고go անվանմամբ խաղ-շոուում[7][8], այն ներկայացնելով Ջի Մին Հյուկի, Մին Կա Րինի (Elris-ի անդամ), Հյեջուի և Ջոն Սոն Յոնի հետ:
Մեղադրանքներ բռնության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հոկտեմբերի 18-ին XSportsNews լրատվական հրատարակությունը հաղորդել Է պրոդյուսերի կողմից The East Light-ի անդամների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության մեղադրանքների մասին, մինչդեռ գլխավոր տնօրենը հետևել է այդ բռնությանը և ոչինչ չի արել[9]: Խմբի անդամ Սոկչոլը 2018 թվականի հոկտեմբերի 19-ին մամուլի ասուլիս է անցկացրել՝ հաստատելով բռնությանը վերաբերվող մեղադրանքները[10]:
Media Line Entertainment-ը ներողություն է խնդրել, սակայն ԶԼՄ-ների կողմից առաջադրված որոշ մեղադրանքներ հերքել է[11]: 2018 թվականի հոկտեմբերի 22-ին Media Line Entertainment-ը հայտարարեց, որ խզել է պայմանագրերը խմբի անդամների՝ Ունսունի, Սագանի, Ուջինի և Ջունուկի հետ[2]:
Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լի Սուկ Չո (Հանգըլ․ 이석철) – առաջնորդ, հարվածային գործիքներ, դիջեյ
- Լի Ուն Սուն (이은성) – վոկալ, ստեղներ
- Լի Սուն Հյուն (이승현) – բաս կիթառ
- Կիմ Ջուն Ուկ (김준욱) – կիթառ
- Ջոն Սա Գան (정사강) – վոկալ, կիթառ
- Լի Ու Ջին (이우진) – վոկալ, ստեղներ
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդլայնված երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Մանրամասներ | Հիթ շքերթներում բարձր դիրքեր | Վաճառք |
---|---|---|---|
KOR [12] | |||
Six Senses |
Երգերի ցանկ
|
10 |
Սինգլների ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Մանրամասներ | Հիթ շքերթներում բարձր դիրքեր | Վաճառք |
---|---|---|---|
KOR [12] | |||
Holla |
Երգերի ցանկ
|
— | Չկա տվյալ |
You're My Love |
Երգերի ցանկ
|
— | |
Love Is.... (사랑은....) (Ուջին և Սագան) |
Երգերի ցանկ
|
— | |
Real Man (레알 남자) |
Երգերի ցանկ
| ||
"—" denotes releases that did not chart. |
Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում |
---|---|
2016 | "Holla" |
"I Am What I Am" | |
2017 | "You're My Love (Tropical Mix)" |
"Love Is..." | |
"I Got You" | |
2018 | "Real Man" |
"Are You Okay" | |
"Love Flutters" |
Այլ տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում |
---|---|
2016 | "I Am What I Am" (Lyric Music Video) |
2017 | "I Am What I Am (Tropical Remix)" |
"You're My Love (Rock Mix)" | |
"My Love" (One Take Video) |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kwak Yeon-soo (հոկտեմբերի 23, 2018)։ «K-pop brother speaks out 'systematic abuse'»։ The Korea Times։ Վերցված է հոկտեմբերի 24, 2018
- ↑ 2,0 2,1 «[공식입장 전문] 미디어라인 "더 이스트라이트 멤버 4人, 전속계약 해지"»։ Naver TV։ հոկտեմբերի 22, 2018։ Վերցված է հոկտեմբերի 22, 2018
- ↑ «"양요섭만 그대로"…´보키´ 정사강X이은성, 5년만에 재회» (կորեերեն)։ Վերցված է 2017-08-09
- ↑ «'보이스키즈' 김초은-이은성, '몬스타' 아역으로 출연» (կորեերեն)։ NK News
- ↑ 5,0 5,1 «보이밴드 더 이스트라이트, 내달 3일 정식 데뷔 "평균연령 15세"» (կորեերեն)։ Վերցված է 2017-08-09
- ↑ «'프로듀스101' 이우진, 더 이스트라이트 정식 멤버 합류» (կորեերեն)։ No Cut News
- ↑ http://home.ebs.co.kr/noljagogo/main;jsessionid=Va08Y7AKRMe6YX8R5wA5luaaP7s2fKMN1IFBUwhd4OKwpMVa9yBVXhDYheIVAxn5.enswasb04_servlet_engine3
- ↑ «교육의 중심 Ebs»
- ↑ «미디어라인 측 "김창환, 더 이스트라이트 폭언·폭행? 확인 중"»։ Naver News (Korean)։ հոկտեմբերի 18, 2018։ Վերցված է հոկտեմբերի 20, 2018
- ↑ «Teenage K-pop band member claims beatings, threats by management agency staff»։ Yonhap News։ հոկտեմբերի 19, 2018։ Վերցված է հոկտեմբերի 20, 2018
- ↑ «S. Korean music label issues apology for abusing artists»։ The Straits Times։ հոկտեմբերի 20, 2018։ Վերցված է հոկտեմբերի 20, 2018
- ↑ 12,0 12,1 «Gaon Album Chart»։ Gaon Music Chart։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-27-ին
- ↑ «국내 대표 음악 차트 가온차트!»։ gaonchart.co.kr