The Boring Company

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
The Boring Company
The Boring Company Logo.svg
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված էդեկտեմբերի 17, 2016
ՀիմնադիրԻլան Մասկ[1] և SpaceX
ՎայրHawthorne, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Արդյունաբերությունtransport infrastructure?
ՍեփականատերԻլան Մասկ և SpaceX
Կայքboringcompany.com(անգլ.)
The Boring Company Վիքիպահեստում

The Boring Company (TBC[2], նաև To Be Continued, Tunnels R Us  եւ American Tubes and Tunnels)[3], ենթակառուցվածքների և թունելների ընկերություն է, որը հիմնադրվել է Իլան Մասքի կողմից 2016 թվականի վերջին, այն բանից հետո, երբ նա իր Թվիթերյան էջում նշել է, թունելներ ստեղծելու գաղափարը [4]։ Մասքի ոգեշնչման աղբյուր ծառայեց Լոս Անջելես-ի երթևեկության դժվարությունները և սահմանափակումներ ընթացիկ 2-D տրանսպորտային ցանցում[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

 2017 թվականի փետրվարի դրությամբ, ընկերությունը սկսել է փորել 9.1 մ լայնությամբ, 15 մ երկարությամբ, և 4.6 մ խորությամբ խրամատ տարածքում ՍփեյսԷքսի տարածքում, քանի որ շինարարությունն իր տեղամասում թույլտվության չի պահանջում[6]։ Ըստ Մասքի, ընկերության նպատակն է ավելացնել թունելավորման ընթացքի արագությունը, որպեսզի ստորգետնյա թունելների ցանցերի ծախսը լինի իրագործելի[7]:

Aquote1.png "Եթե դուք մտածում եք, 10, 20, 30 շերտ խորություն ունեցող թունելների մասին, ապա պարզ է, որ թունելներ փորելը, կապահովեն քաղաքի ցանկացած չափի, ցանկացած տրանսպորտի կարիքները: "
- Իլան Մասք
Aquote2.png

Ted-ի հարցազրույցի ժամանակ , Մասքը ասաց, որ այս նախագիծը զբաղեցնում է իր ժամանակի ընդամենը  2% -ը, դարձնելով այն անձնական հոբբի։

2017 թ.-ի մարտին, Մասքը հայտարարել է , որ ընկերությունը ապրիլին կսկսի օգտագործել tunnel boring machine (TBM) ՍփեյսԷքսի տարածքում թունել փորելու համար[8]։ 2017թ.-ի ապրիլի վերջում ՍփեյսԷքսի տարածքում նկատվել է TBM ընկերության անունով[9] : TBM անվանվել է "Գոդո", Գոդոյին սպասելիս պիեսի անունով։ Ապագա TBM-ները անվանվելուն են բանաստեղծությունների, պիեսների, պոետների և դրամատուրգների անուններով[10]։

2017 թվականի մայիսին, Մասքը ասել է, որ առաջին երթուղին, կանցնի  LAX- ից մինչև Culver City, ապա Santa Monica և կավարտվի Westwood- ում։  Մասքը պնդում է, թունելի ուղևորությունը կտևի հինգ րոպե, համեմատած սովորական երթևեկությանը, որը կարող է տևել  45 րոպե LAX- ից մինչև Westwood [11]: Այս ուղևորության ընթացքում ավտոմեքենան կտեղադրվի էլեկտրական սալիկների վրա և 200 կմ / ժ արագությամբ կուղևորվի թունելներում։

2017 թ.-ի հուլիսին , Մասկը հայտարարել է, որ The Boring Company  Նյու Յորքը, Ֆիլադելֆիան, Բալթիմորը և Վաշինգտոնը կապող ստորգետնյա   hyperloop-ի կառուցման համար ստացել է բանավոր կառավարության հավանությունը[12]։ Նյու Յորքը,Վաշինգտոն ԿՇ -ին կապող hyperloop-ը , որի տևողությունը զկկազմի 29 րոպե, կկառուցվի զուգահեռ Լոս Անջելեսի թունելների համակարգին, այս մասին հայտարարվել է մայիսին։ Կան նաև այլ նախագծեր, այդ թվում ՝ Սան-Ֆրանցիսկո, Լոս-Անջելեսին  hyperloop-ը և Տեխաս hyperloop-ը, որոնք նախատեսված են ավելի ուշ փուլում[13]։

Հուլիսին, Մասկքը վերբեռնել է տեսագրությունը, որը ցուցադրում է The Boring Company-ի ավտոմոբիլային վերելակի  հաջող փորձարկումը [14]:

Ապագա boring գործառնությունները կիրականացվեն ժամանակակից թունելի ամրապնդման  գործարկումներով, թունելային գործառնությունների ծախսերի կրճատման համար։ Բացի թունելի չափերի փոքրացումից, թունելի կառուցման համար հողային նյութերը կվերաօգտագործվեն հետագա թունելների կառուցման վրա և հետագա տեխնոլոգիաների բարելավման վրա։ [15]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.crunchbase.com/organization/the-boring-company
  2. Division of Corporations (11 January 2017), «TBC - THE BORING COMPANY», Department of State (State of Delaware), 6279803 
  3. Chafkin Max (փետրվարի 16, 2017)։ «Elon Musk Is Really Boring»։ Bloomberg։ Վերցված է February 16, 2017 
  4. Gajanan Mahita (դեկտեմբերի 18, 2016)։ «Elon Musk’s Next Venture to Tackle Traffic Is Totally ‘Boring’»։ Fortune։ Վերցված է փետրվարի 17, 2017 
  5. Peyser Eve (հունվարի 30, 2017)։ «Elon Musk on Digging Big-Ass Tunnel: 'We Have No Idea What We’re Doing'»։ Gizmodo։ Վերցված է փետրվարի 17, 2017 
  6. Heathman Amelia։ «Elon Musk's boring machine has already built a 'test trench' in LA»։ WIRED UK (en-GB)։ Վերցված է 2017-02-19 
  7. Thompson Avery (February 16, 2017)։ «Elon Musk Is Really Making a Boring Company»։ Popular Mechanics (անգլերեն)։ Վերցված է April 27, 2017 
  8. Galeon Dom (2017-03-24)։ «Elon Musk: We Start Digging the Tunnel Under L.A. Next Month»։ Futurism (en-US) 
  9. «We just got our first glimpse of Elon Musk's new tunnel company»։ Business Insider (անգլերեն)։ Վերցված է մայիսի 10, 2017 
  10. Denisse Moreno (մայիսի 11, 2017)։ «SpaceX, Tesla CEO Elon Musk Reveals Name Of His Tunnel Boring Machine: Godot»։ International Business Times 
  11. Hawkins Andrew J. (2017-05-12)։ «Elon Musk’s new video of his underground tunnel project will make you nauseous»։ The Verge 
  12. elonmusk (2017-07-20)։ «Just received verbal govt approval for The Boring Company to build an underground NY-Phil-Balt-DC Hyperloop. NY-DC in 29 mins.» (Թվիթ)։ Վերցված է 2017-07-21 
  13. elonmusk (2017-07-20)։ «For sure. First set of tunnels are to alleviate greater LA urban congestion. Will start NY-DC in parallel. Then prob LA-SF and a TX loop.» (Թվիթ)։ Վերցված է 2017-07-21 
  14. «Elon Musk reveals Boring car elevator»։ The Verge։ Վերցված է 2017-07-26 
  15. «The Boring Company FAQ»։ The Boring Company։ Վերցված է 2017-07-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]