Jump to content

The Alan Parsons Project

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Alan Parsons Project
Ձախից աջ Woolfson, Alan Parsons;
Ժանրերպրոգրեսիվ ռոք[1] և արտ ռոք
ԳործիքներEMS VCS 3?
Գործունեություն1975 - 1990
ԼեյբլԱրիստայի Գրառումները և Charisma?[2]
Կայքthe-alan-parsons-project.com
 The Alan Parsons Project Վիքիպահեստում

The Alan Parsons Project, Ռոք խումբ Մեծ Բրիտանիայից, որը ստեղծագործել է 1975 թվականից 1990-ական թվականներին արտ-ռոք, սիմֆոնիկ ռոք և պրոգրեսսիվ ռոք ոճերում։ Հիմնադրված է Ալան Փարսոնի (Alan Parsons) և Էրիկ Վուլֆսոնի (Eric Woolfson) կողմից։ 1990 թվականից հետո խումբը պաշտոնապես գոյություն չունի, սակայն Ալան Փարսոնը և Էրիկ Վուլֆսոնը շարունակում էին հրապարակել ալբոմներ՝ մոտ խմբի արվեստին։ The Alan Parsons Project -ը համարվում է արտ-ռոքի և պրոգրեսիվի «ոճի դասականներից» մեկը համարվող խումբ։ Հրապարակվել է տաս օրիգինալ ալբոմ, որոնց ընդհանուր վաճառքի քանակը մոտ է 50 միլիոնի։ Խումբը շատ հայտնի է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։

Խմբի պատմությունը սկսվում է այն բանից հետո, երբ 1974 թվականի ամռանը լոնդոնյան Abbey Road ձայնագրման ստուդիայում հանդիպում են Ալան Փարսոնսը և Էրիկ Վուլֆսոնը։

Փարսոնսը Abbey Road-ում ձայնային ռեժիսոր էր, պրոդյուսեր և կոմպոզիտոր։ Այդ ժամանակ նա արդեն հասցրել էր անվանի դառնալ ի շնորհիվ Փոլ Մաքքարթնիի և Pink Floyd-ի հետ իր աշխատանքի։ Մասնավորապես, նա եղել էր Pink Floyd«The Dark Side of the Moon» և Beatles«Abbey Road» ալբոմների ձայնային ռեժիսորը, որոնք մինչ այժմ համարվում են ձայնագրության էտալոններ։

Կոմպոզիտոր, պոետ և դաշնակահար Վուլֆսոնը 1960-ականների ընթացքում գրել էր բավականաչափ ստեղծագործություններ, որոնք մտնել են այնպիսի կատարողների երգացանք ինչպիսին են՝ Marianne Faithfull, Frank Ifield, Joe Dassin, The Tremeloes, Marmalade, Dave Berry և այլք։ Բացի դրանից Էրիկը փորձել էր իր ուժերը նաև երաժշտական ինդուսրիայի մենեջմենտում, մասնավորապես՝ Կառլ Դուգլասի (Carl Douglas) «Kung Fu Fighting» նախագծում։ Abbey Road-ում նա հայտնվել էր դաշնակահարի կարգավիճակում։

Փարսոնն առաջարկ է անում Վուլֆսոնին դառնալ իր ձայնառեժիսորական նախագծերի մենեջեր, որին Էրիկը մեծ սիրով համաձայնվում է։ Միասին նրանք աշխատում են Pilot, Cockney Rebel, Ambrosia и The Hollies խմբերի, նաև կատարողներ՝ Ջոն Մայլզի (John Miles), Սթիվ Հարլիի (Steve Harley) և Էլ Ստյուարտի (Al Stewart) հետ։

Որպես կոլեկտիվ The Alan Parsons Project -ը ձևավորվել է 1975 թվականին, երբ Վուլֆսոնը ցույց է տալիս Ալանին՝ Էդգար Պոի արվեստով ոգեշնչված իր կոնցեպտուալ ալբոմի նշումները։ Նյութը դուր է գալիս Փարսոնին, առավել ևս, որ նա ինքն էլ էր Էդգար Պոի միստիկական գրչի երկրպագու։ Որոշում է կայացվում ձայնագրել ալբոմ։ Վուլֆսոնն առաջարկում է բաժանել կառավարման ոլորտները։ Փարսոնի պարտականությունների մեջ էր մտնում պրոդյուսերությունը, ալբոմի կենցեպցիայի ստեղծումը և երաժշտության հետ սկզբնական ծանոթացումը, դրանց գործիքավորումը և ձայնագրումը, ինչպես նաև մասնակիորեն կոմպոզիտորական գործառություն։ Վուլֆսոնը վերցնում էր իր վրա կոմպոզիտորի և տեքստերի հեղինակի գործառույթները, և ամեն ինչ անմիջականորեն կապված էր երաժշտության կատարման հետ։ Նույն տարվա մեջ պայմանագիր է կնքվում 20th Century Records ստուդիայի հետ։

Tales of Mystery and Imagination անվանումը ստացած ալբոմը լույս է տեսնում 1976 թվականին։ Ալբոմի ձայնագրության համար ներգրավվում են շատ երաժիշտներ։ Հիմնականում դա այն երաժիշներն էին, ովքեր նախկինում նույնպես աշխատել էին Փարսոնսի հետ, առաջին հերթին դրանք Pilot և Cockney Rebel կոլեկտիվների երաժիշներն էին, ովքեր հանդիսանում էին այպես ասած «կմախք» The Alan Parsons Project-ի համար, չնայած որ The Alan Parsons Project-ը երբեք էլ չի ունեցել հիմնական կազմ։ Բացի դրանից ձայնագրությունների ստեղծմանը ներգրավված էին Ջոն Մայլզը, Էնդրյու Փոուելը և այլ անվանի երաժիշտներ։

Tales of Mystery and Imagination-ը մինչ այժմ համարվում է The Alan Parsons Project-ի լավագույն ալբոմը, չնայած որ զիջում է վաճառքի քանակով այնպիսի ձայնապնակներին, ինչպիսիք են՝ The Turn of a Friendly Card (1980) կամ Ammonia Avenue (1984Tales ներկայացնում է իրենից փիլիսոփայական ստեղծագործություն՝ Սիմֆո-առտ-ռոքի լավագույն ավանդույթներով, փսիխոդելիկայի արձագանքներով և չզիջող իր որակով «ժանրի պարագլուխներին», հանձինս Genesis-ի, Pink Floyd-ի և Yes-ի։ Ալբոմը հիանալի կազմակերպված է և հիշվում է որպես ամբողջություն, այլ ոչ առանձին երգերի հավաքածու։

Շատ հաջողված և հզոր էմոցիոնալ ազդեցության տեսանկյունից ստացվեցին նաև The Alan Parsons Project-ի հաջորդած սկավառակները՝ I Robot (1977) (Այզեկ Ազիմովի ստեղծագործությունների մետիվներով) և Pyramid (1978) (տուրք «եգիպտական բումին», որը ծածկել էր այդ ժամանակ Եվրոպան), հետո հաջորդում է քիչ ավելի հաջողված կոմերցիոն առումով (մի շարք քննադատների կարծիքով նաև երաժշտական առումով) ալբոմը՝ Eve-ն (1979)։ Սակայն դրանից հետո լուլս տեսած The Turn of a Friendly Card (1980) ալբոմը վերադարձնում է ամեն ինչ իր տեղը, մեկ անգամ ևս ցույց տալով երաժշտասերներին The Alan Parsons Project-ի էքստրաօրդինար տաղանդը։ Այս աբոմում Վուլֆսոնն առաջին անգամ հանդես է գալիս գլխավոր վոկալիստի կարգավիճակում, դեռ ավելին՝ շատ հաջողված, Վուլֆսոնի ճանաչելի վոկալը դառնում է խմբի յուրօրինակ «այցեքարտը»։

Խմբի հաջորդ ալբոմը եղավ Eye in the Sky-ը (1982), այն համարյա թե դարձավ APP-ի ամենահայտնի ալբոմը և ամենահաջողվածը որպես կոմերցիոն։ Ալբոմին վերնագիր տված՝ Էրիկ Վուլֆսոնի կատարմամբ Eye in the Sky ստեղծագործությունը գրավեց The Billboard 200 չարտի պատվավոր երրորդ տեղը, ինչը տպավորիչ ձեռքբերում է երաժշտության տվյալ ժանրի համար։ Ալբոմի երեսը զարդարում էր Ռաի աչքը, հին եգիպտական սիմվոլ, որը հետագայում դարձավ խմբի խորհրդանշանը։ Եվ չնայած ալբոմը պարտվում էր իր «միաձուլությամբ» և թեմատիկ զսպվածությամբ հենց նույն The Turn of a Friendly Card-ին, դա ոչ մի կերպ չէր նվազեցնում նրա երաժշտական արժանիքները։ Սկսած Eye in the Sky-ից, արտ-ռոքի տեսանկյունից գործիքավորումենրը որոշ չափով հեշտացան, բայց միաժամանակ ձեռք բերեցին թրծվածություն և շքեղություն, որոշ քննադատների կարծիքով՝ APP-ի երաժշտությունը դարձել է «նրբաձույլ»։

Սակայն Gaudi (1987) ալբոմը ոչ միայն հերքում է այդ մտահոգությունները, այլ նաև վերադարձնում է խմբին The Turn of a Friendly Card-ի ժամանակներ։ Նորից ալբոմը լավ կազմակերպված էր և զուսպ թեմատիկորեն, իսկ հզոր էմոցիոնալ ազդեցությունը՝ երաժշտության հիանալի որակի հետ մեկտեղ, դարձնում են այն խմբի ամենահայտնի ալբոմներից մեկը։ Ալբոմը նվիրված է լեգենդար իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի արվեստին։

Ներկայումս The Alan Parsons Project-ի 10 օրիգինալ ալբոմների ընդհանուր տպաքանակը 50 միլիոն է։ The Alan Parsons Project-ի ալբոմները մինչ այժմ էլ շատ հայտնի են Եվրոպայում և Հյուսային Ամերիկայում։

1990 — ներկա ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե պլանավորվում էր, որ Freudiana (1990Զիգմունդ Ֆրեյդ-ի գաղափարների շուրջ Վուլֆսոնի մտքերի արգասիքը, կդառնա խմբի 11-րդ ալբոմը, սակայն Էրիկ Վուլֆսոնը այդ ժամանակ արդեն որոշել էր սկսել մենակատարի կարիերա՝ թատերական արվեստի մեջ թեքումով։ Այդ պատճառով որոշվում է չներկայացնել ալբոմը որպես APP-ի ստեղծագործություն, առավել ևս, երբ այն համարյա ամբողջությամբ գրված էր Վուլգսոնի կեղմից, Փարսոնսը հանդես էր գալիս որպես ձայնառեժիսորի և պրոդյուսերի կարգավիճակում։ Ալբոմի ձայնագրման պրոցեսին, որը տևել է 3 տարի, մասնակցություն են ունեցել APP-ի ամբողջ «կմախքը», ինչը թույլ է տալիս համարել Ֆրեյդիաննան The Alan Parsons Project-ի վերջին ալբոմ։ Չնայած դրան ալբոմն այդպես էլ հրապարակվում է որպես Էրիկ Վուլֆսոնի սոլո ալբոմ։ Հետագայում Freudiana ալբոմի հիման վրա Էրիկը բեմադրում է բավականին հաջողված նույնանուն երաժշտական ներկայացումը, որին 90-ականներին հետևում են Gaudi (1996)՝ APP-ի նույնանուն ալբոմի հիման վրա և Gambler (1997) թատերական ներկայացումները։ Վուլֆսոնի 2003 թվականին դուրս եկած POE: More Tales Of Mystery And Imagination, որը մոտ էր The Alan Parsons Project սկզբնական տարիների ոճին՝ վայելում է մեծ ճանաչում։

Էրիկ Վուլֆսոնի հեռանալուց հետո Փարսոնսը տեղին չի համարում պահել The Alan Parsons Project անվանումը, և չնայած խմբի կմախքը մնում է նույնը, պաշտոնապես խումբը դադարում է գոյություն ունենալ։ Խմբի անվանումը դրանից հետո սկսում է հնչել պարզապես «Alan Parsons», և այդ անվանման տակ խումբը թողարկում է ևս 3 ալբոմ՝ Try Anything Once (1993), On Air (1996) и Time Machine (1999): Երգերի գրման պրոցեսին ակտիվորեն միանում են խմբի անփոփոխ կիթառիստը՝ Յեն Բայրսոնը, հարվածային երաժիշտ Ստյուարտ Էլիոտը և Էնդրյու Փաուելը։

Ալբոմների հնչողությունը Վուլֆսոնի հեռանալուց հետո զգալիորեն փոխվում է, բայց ոչ մի կերպ չի դառնում ավելի վատ։ Try Anything Once՝ ալբոմի փոփոխությունների մասին, հզորագույններից է Փարսոնսի արվեստի մեջ, անսպասելի, տեղ-տեղ կոպիտ, տեղ-տեղ հանգիստ և փափուկ, հիանալի մեղեդիներով ու գործիքավորումով։ Ինչ որ չափով նրան հակառակվում է լիրիկական և նուրբ, կոչ անող մարդկային հավերժական թռչելու երազանքներին On Air ալբոմը, որի երաժշտությունը կարծես խմբի 80-ականների արձագանքն է։

Time Machine (1999) ալբոմը, ինչ-որ չափ իրականացնում էր Փարսոնսի մտորումները՝ ժամանակի, ժամանակի մեջ ճամփորդությունների, անցյալի մասին հիշողությունների մասին։ Ժամանակին Փարսոնսը ուզում էր իրականացնել դրանք APP-ի 2-րդ ալբոմում, բայց Վուլֆսոնի տեսակետը գերակշռում է և խմբի 2-րդ ալբոմն է դառնում I Robot-ը։ Time Machine-ը հանդիսանում է APP-ի «հին թիմի» վերջին աշխատանքը։ Փարսոնսի համեմատաբար նոր դուրս եկած A Valid Path (2004) ձայնասկավառակը՝ արդեն լրիվ ինքնուրույն ստեղծագործություն է։

2009 թվականի դեկտեմբերի 2-ին Էրիկ Վուլֆսոնը մահանում է 64 տարեկան հասակում՝ քաղցկեղից, որի հետ պայքարում էր երկար տարիներ։

Պաշտոնապես խումբը երբեք չի ունեցել հինական կազմ, բացառությամբ խմբի հիմնադիրների։

  • Ալան Փարսոնս (Alan Parsons) — պրոդյուսեր, ձայնային ռեժիսոր, երաժշտության հեղինակ, ստեղնայիններ։
  • Էրիկ Վուլֆսոն (Eric Woolfson) — գործադիր պրոդյուսեր, երաժշտության և տեքստերի հեղինակ, վոկալ, ստեղնայիններ։
  • Յեն Բաիրսոն (Ian Bairnson) — անփոփոխ կիթառիստ, երաժշտության և տեքստերի հեղինակ։

Չնայած գոյություն ուներ նաև քիչ թե շատ հիմնական «խմբի կմախք»՝ հետևյալ կազմով։

  • Էնդրյու Փոուել (Andrew Powell) — ստեղնայիններ, գործիքավորում, երաժշտության հեղինակ։
  • Դեվիդ Պետոն (David Paton) — բաս-կիթառ (1975—1985; 1991—1993)։
  • Լաուի Կոթթլ (Laurie Cottle) — բաս-կիթառ (1985—1990)։
  • Ստյուարդ Տոշ (Stuart Tosh) — հարվածայիններ (1975—1977)։
  • Ստյուարդ Էլիոտ (Stuart Elliott) — հարվածայիններ (с 1977 թվականից), երաժշտության և տեքստերի հեղինակ։
  • Մել Քոլլինզ (Mel Collins) — սակսոֆոն (1980—1984)։
  • Րիչարդ «Թրիկս» Կոտտլ (Richard «Trix» Cottle) — սաքսոֆոն, ստեղնայիններ (1984—1987)։

Բացի դրանից, The Alan Parsons Project-ի ալբոմների ձայնագրմանը մասնակցելու համար հրավիրվում էին մեծ քանակի երաժիշտներ (մի անգամ նրանց քանակը անցել է 300-ը), հաստկապես՝ վոկալիստների։ Առավել հաճախ հանդիպում էին՝

  • Լեննի Զակատեկ (Lenny Zakatek) — վոկալ։
  • Ջոն Մայլզ (John Miles) — վոկալ։
  • Քրիս Ռեյնբոու (Chris Rainbow) — վոկալ։
  • Կոլլին Բլանսթոուն (Colin Blunstone) — վոկալ։
  • Դեյվ Թերրի (Dave Terry AKA Elmer Gantry) — վոկալ։
  • Արթուր Բրաուն (Arthur Brown) — վոկալ։
  • Գրեհամ Դեյ (Graham Dye) — վոկալ։
  • Ստիվեն Դեյ (Steven Dye) — վոկալ։
  • Սթիվ Հարլի (Steve Harley) — վոկալ։
  • Ալան Կլարկ (Allan Clarke) — վոկալ։
  • Ռոբերտ Կորման (Robert Koreman) — վոկալ։
  • ԼԵսլի Դունկան (Lesley Dunkan) --- վոկալ։
  • Дин Форд (Dean Ford) — վոկալ Pyramid (1978) ալբոմի համար։

The Alan Parsons Live Project

[խմբագրել | խմբագրել կոդը]
The Alan Parsons Live Project (1998 թվական)

Իր հիմնադրումից սկսած մինչև Վուլֆսոնի հեռանալը The Alan Parsons Project-ը ամբողջովին ստուդիական խումբ էր և ոչ մի «կենդանի» ելույթ ոչ մի տեղ երբևիցե չէր կազմակերպվել։ Սակայն 1994 թվականին խումբը բոլորի համար անսպասելի Եվրոպական տուրնե է կազմակերպում, որին մասնակցում է The Alan Parsons Project-ի ամբողջ երաժշտական կմախքը, բացառությամբ Էրիկ Վուլֆսոնի։

Ալան Փարսոնսի խոսքերով, այդպիսի որոշման պատճառը իրեն նույնպես հայտնի չէր։ «Հնարավոր է պարզապես եկել է ճիշտ պահը մեր կենդանի ելույթները կազմակերպելու համար», - ասում է նա։

1994 թվականին The Alan Parsons Live Project անվանումով խումբը կազմակերպում է մի քանի համերգ Եվրոպայում, մասնավորապես Փարիզում և Լոնդոնում։ Համերգների ռեպերտուարը կազմում էին 1978-1990 թվականների ստեղծագործությունները։

1994 թվականի Եվրոպական տուրնեի ժամանակ խմբի կազմը՝

  • Ալան Փարսոնս (Alan Parsons) — ստեղնայիններ, ռիթմ-կիթառ, բեկ-վոկալ;
  • Յեն Բայրսոն (Ian Bairnson) — սոլո-կիթառ;
  • Ստյուարդ Էլիոտ (Stuart Elliott) — հարվածայիններ;
  • Րիչարդ Կոտտլ(Richard Cottle) — սաքսոֆոն, ստեղնայիններ;
  • Ջերեմի Միկ (Jeremy Meek) — բաս-կիթառ, բեկ-վոկալ;
  • Քրիս Թոմփսոն (Chris Thompson) — վոկալ;
  • Գերի Հովարդ (Gary Howard) — վոկալ։

Շրջագայությունից հետո ձայնագրվում է Alan Parsons. The very best LIVE (1995) համերգային աբոմը, որի մեջ մտնում են ձայնագրություններ տարբեր համերգներից և 3 հավելյալ ստուդիական ձայնագրություն։ Ալբոմը վայելում էր շատ մեծ հայտնիություն, հայտնի է այն նաև այժմ, առավել ևս, երբ այն համարվում է The Alan Parsons Project-ի դասական կազմի միակ պաշտոնական համերգային ալբոմը։ Այդ կազմով խումբը անցկացնում է ևս մի քանի շրջագայություն, նաև մասնակցություն է ունենում մի շարք խոշոր հավաքական համերգների, այդ թվում՝ World Liberty Concert-ին 1995 թվականի մայիսի 8-ին Նիդերլանդական Առնեմեում, որտեղ խմբին նվագակցում էր սիմֆոնիկ նվագախումբը իր լրիվ կազմով։

2004 թվականից The Alan Parsons Live Project-ը նոր կազմով հաջորդական համերգներ է տալիս ամբողջ աշխարհում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, և անփոփոխ կերպով մեծ հաջողություն է վայելում։

Խմբի ներկայիս համերգային կազմը՝

  • Ալան Փարսոնս (Alan Parsons) — ստեղնայիններ, կիթառ, վոալ, բեկ-վոկալ
  • Գոդֆրի Թոուվսենդ (Godfrey Townsend) — կիթառ
  • Սթիվ Մյորֆի (Steve Murphy) — հարվածայիններ
  • Պ.Ջ. Օլլսոն (P.J. Olsson) — վոկալ
  • Ջոն Մոնտանա (John Montagna) — բաս-կիթառ, բեկ-վոկալ
  • Մեննի Ֆոկարացիո (Manny Focarazzo) — ստեղնայիններ, բեկ-վոկալ
  • Քեվին Քեննեդի (Kevin Kennedy) և Ջերեմի Փարսոնս (Jeremy Parsons) — ձայնային օպերատորներ

Համերգային ռեպերտուարը կազմում են 1975 թվականից 1990 թվականների APP-ի ալբոմներից հիթեր, ինչպես նաև մի շարք ստեղծագործություններ Ալան Փարսոնսի վերջին ալբոմներից։ Բացի դրանից, խումբը կատարում է նաև մի շարք բացառապես համերգային կատարումներ, ինչպիսին՝ Luciferama ինստրումենտալն է։ Խմբի կենդանի կատարումը առանձնանում է իր մակարդակով ու բարձր որակով (բոլոր կատարողները բարձրակարգ երաժիշտեր են), չնայած գործիքավորումը տեղ-տեղ բավականին տարբերվում է ստուդիական տարբերակներից։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

The Alan Parsons Project խումբը հրատարակել է հետևյալ ալբոմները՝

Էրիկ Վուլֆսոնի խմբից հեռանալուց և The Alan Parsons Project-ի գոյությունը չունենալուց հետո, նախկին կազմի կողմից լույս են տեսել հետևյալ ալբոմները՝

Բացի դրանից հրատարակվել է խմբի համերգային ալբոմը՝

Ալան Փարսոնսի սոլո ալբոմները՝

Էրիկ Վուլֆսոնի սոլո ալբոմները՝

  • Black Freudiana (երկակի ալբոմ — ստուդիական տարբերակը և օրիգինալ ձայնագրությունը գերմանական երաժշտական ներկայացումից) (1991)
  • Gaudi (Երաժշտական ներկայացում APP-ի ալբոմի հիման վրա) (1996)
  • Gambler (Das Geheimnis Der Karten) (երաժշտական ներկայացում) (1997)
  • POE: More Tales Of Mystery And Imagination (2003)
  • That Never Was (2009)

Կոմպիլիացիա-ալբոմներ՝

Ձայնագրությունների հորիզոնականները չարտերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Год Композиция U.S. Hot 100 (Billboard) U.S. MSR U.S. A.C. Альбом
1976 (The System Of) Dr. Tarr and Professor Fether #37 - - Tales of Mystery and Imagination
1976 The Raven #80 - - Tales of Mystery and Imagination
1977 I Wouldn’t Want To Be Like You #36 - - I Robot
1977 Don’t Let It Show #92 - - I Robot
1978 What Goes Up #87 - - Pyramid
1979 Damned If I Do #27 - - Eve
1981 Games People Play #16 - - The Turn of a Friendly Card
1981 Time #15 - - The Turn of a Friendly Card
1981 Snake Eyes #67 - - The Turn of a Friendly Card
1982 Eye In The Sky #3 - - Eye in the Sky
1982 Psychobabble #57 - - Eye in the Sky
1982 Old And Wise #22 - - Eye in the Sky
1983 You Don’t Believe #54 - - Ammonia Avenue
1984 Don’t Answer Me #15 - #4 Ammonia Avenue
1984 Prime Time #34 - #10 Ammonia Avenue
1985 Let’s Talk About Me #56 #10 - Vulture Culture
1985 Days Are Numbers (The Traveller) #71 #30 #11 Vulture Culture
1986 Stereotomy #82 #5 - Stereotomy
1987 Standing On Higher Ground - #3 - Gaudi

The Alan Parsons Project-ի ալբոմները Expanded edition տարբերակով

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-ից 2008 թվականներին Ալան Փարսոնսը և Էրիկ Վուլֆսոնն աշխատում էին խմբի օրիգինալ ալբոմների Expanded edition տարբերակով վերահրատարակման վրա։ Սերիայի տարբերակիչ առանձնահատկություններից են՝

  • կատարվել է լրիվ թվային վերականգնում
  • ավելացվել է 5-7 հավելյալ ձայնագրություն, որոնք հանդիսանում են սկավառակի մեջ չներառված ստեղծագործություններ, սևագրություններ, փորձարկումներ, գործիքավորման տարբերակներ և այլն;
  • փոխվել է գրքույկը, ավելացել է մեծ ծավալի տեղեկություն Փարսոնսի և Վուլֆսոնի կողմից ալբոմի մասին, նախկինում չհրապարակված լուսանկարներ և այլն;

2007-2008 թվականներին թողարկվել են՝

  • Tales of Mystery and Imagination (Deluxe edition երկու սկավառակների վրա, 1976 թվականից 1987 թվականի ալբոմները թերթելու հնարավորությամբ և 8 հավելյալ ձայնագրությամբ)
  • I Robot (30th Anniversary edition, 5 հավելյալ ձայնագրություն)
  • Pyramid (Expanded edition, 7 հավելյալ ձայնագրություն)
  • Eve (Expanded edition, 7 հավելյալ ձայնագրություն)
  • The Turn of a Friendly Card (Expanded edition, 7 հավելյալ ձայնագրություն)
  • Eye in the Sky (25th Anniversary edition, 6 հավելյալ ձայնագրություն)
  • Ammonia Avenue (Expanded edition, 8 հավելյալ ձայնագրություն)
  • Vulture Culture (Expanded edition, 5 հավելյալ ձայնագրություն)
  • Stereotomy (Expanded edition, 6 հավելյալ ձայնագրություն)
  • Gaudi (Expanded edition, 7 հավելյալ ձայնագրություն)

The Alan Parsons Project-ը ԽՍՀՄ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում ձայնապնակների ձայնագրությամբ զբաղվող «Мелодия» ընկերության կողմից հրապարակվել է 2 լիցենզիոն ձայնապնակ The Alan Parsons Project-ի ձայնագրություններով, դրանք են՝

  • Լավագույն կատարումների հավաքածու The best of Alan Parsons Project (հրատարակվել է ԽՍՀՄ-ում 1986-ին),
  • Ստուդիաական ալբոմ Gaudi-ին (հրատարակվել է ԽՍՀՄ-ում 1989-ին).

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Eye in the Sky ալբոմի «Sirius» երգի տակ բոլոր տնային հանդիպումների ժամանակ խաղահրապարակ է դուրս գալիս Չիկագո Բուլս բասկետբոլային թիմը։
  • «Hyper-Gamma-Spaces» ստեղծագործությունը Pyramid (1978) ալբոմից՝ 1982-ից 1986 թվականներին հանդիսանում էր կարճալիքային Superrock KYOI ռադիոկայանի ճանաչելի կանչը, որը հաղորդում էր շուրջօրյա հաղորդումներ ամերիկյան թոփ 40-ի հետ՝ նախկին ԽՍՀՄ, Ճապոնիայի և Ավստրալիայի տարածքի վրա.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Alan Parsons Project» հոդվածին։