Jump to content

Smosh

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Smosh
Դիմանկար
Պարգևներ և
մրցանակներ
Diamond Play Button
Կայքsmosh.com
 Smosh Վիքիպահեստում

Smosh, կատակերգական դուետ, որը ճանաչում է ստացել Դանիել Էնթոնի Պադիլայի (անգլ.՝ Daniel Anthony Padilla, ) և Իեն Էնդրյու Հիկոքսի (անգլ.՝ Ian Andrew Hecox, ծնվ. 1987 թվականի նոյեմբերի 30-ին) YouTube պորտալում հիմնադրած ալիքով[1]։

2002 թվականին Էնթոնիի Պադիլան բացել է իր վեբ-կաքը՝ smosh.com[2]: Ավելի ուշ նրան է միացել իր ընկեր Իեն Հիկոքսը։ 2005 թվականի աշնանը նրանք սկսել են YouTube-ում տեսահոլովակներ տեղադրել, և շուտով նրանց ալիքը դարձել է կայքի ամենահայտնիներից մեկը՝ 2012 թվականի հուլիսին հավաքելով 5 միլիոն բաժանորդ։ Առաջ անցնելով Ռեյ Ուիլյամ Ջոնսոնից՝ 2013 թվականի հունվարին YouTube-ի բաժանորդների թվով դարձել է առաջինը[3]։ 2013 թվականի օգոստոսի 15-ին նրանք առաջնությունը զիջել են շվեդ գեյմեր ՓյուԴըՓային[4]։ Ներկայումս նրանց YouTube-ի ալիքն ունի ավելի քան 25 մլն բաժանորդ[3]։

Ներկայումս YouTube-ում Smosh-ի հետ կապված վեց ալիք կա, բայց դրանցից ակտիվ են միայն չորսը։ Հիմնական ալիքը՝ «Smosh»-ը, որտեղ Իենը և Էնթոնին տեղադրում են իրենց պարոդիան և ուրիշ տեսահոլովակներ, թարմացվում է ամեն ուրբաթ, իսկ կիրակի դուրս է գալիս «Behind the Scenes with Smosh»-ը։

«Smosh Games»-ում հայտնվում են խաղերի տեսքով տեսահոլովակներ։ «IanH» ալիքում երկուշաթի օրերին դուետը տեղադրում է «Ian is Bored» և «Lunchtime with Smosh» կողմնակի շարքերը, իսկ շաբաթ օրերին նրանց հրավիրած գործընկեր Մարին պատրաստում է «Smosh Pit Weekly»-ը։ «ElSmosh» ալիքում դուրս են գալիս իսպանական կրկնորդներով էպիզոդներ՝ հինը տեղադրելով չորեքշաբթի, իսկ նորը՝ կիրակի։ «Shut Up! Cartoons» ալիքը, որը տարբեր հեղինակների անիմացիոն հոլովակներ է ցուցադրում, թարմացվում է շաբաթվա տարբեր օրերին։ «AskCharlie»-ում, որն ակտիվ է եղել 2010 թվականի մայիսից 2011 թվականի դեկտեմբերը, տեղադրվել է «Հարցրու Չարլիին» սերիալը, որտեղ Չարլի անվամբ մարդակերպ ծովախոզուկը պատասխանում է հանդիսատեսի հարցերին։ «AnthonyPadilla»-ը պարունակում է Էնթոնիի տեսաբլոգը և թարմացվում է հազվադեպ։ 2013 թվականի մայիսի 26-ին հիմնական ալիքն ուներ 10 մլն բաժանորդ։ 2014 թվականի նոյեմբերի 11-ին միացել է «Smosh France» ալիքին, որտեղ դուրս է գալիս ֆրանսիական ենթագրերով հոլովակներ։

Կազմավորում և Pokémon Theme Music Video: 2002-2005

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնին և Իենը ծանոթացել են վեցերորդ դասարանում բնագիտության դասի ժամանակ։ Նրանք ընկերացել են և իսկույն պարզել, որ նրանց կապում է կատակերգության տաղանդը։ «Smosh» ծրագիրը սկսվել է այն ժամանակ, երբ Էնթոնի Պադիլան 2002 թվականին բացել է smosh.com վեբ-կայքը[5] և այնտեղ տեղադրել մի քանի ֆլեշ-տեսահոլովակ։ Ավելի ուշ նրան միացել է Իենը։ 2005 թվականին նրանք բացել են իրենց YouTube-ի ալիքը, որտեղ տեղադրել են մի քանի համատեղ տեսահոլովակներ, որոնց մեջ Mortal Kombat-ից, Power Rangers-ից և Teenage Mutant Ninja Turtles-ից կրկներգել են սաունդթրեքներ։

Smosh-ի տեսահոլովակներից մեկը եղել է 2005 թվականին թողարկված «Pokemon Theme Music Video»-ն։ Նախորդ տեսահոլովակների նման այն երգվել է անգլիական բաց թեմայի ֆոնոգրամմայով «Պոկեմոն» անիմեի համար։ Այնուամենայնիվ, տեսահոլովակը միանգամից հայտնի է դարձել, քան նրանց նախորդ տեսահոլովակները՝ ստանալով 24 700 000 դիտում և YouTube-ում այդ ժամանակներում դառնալով ամենատարածված տեսահոլովակը[6][7]։ Տեսահոլովակը վեց ամսվա ընթացքում պահել է այդ տիտղոսը, բայց ջնջվել է այն բանից հետո, երբ կայքը ծանուցում է ստացել Shogakukan Productions-ից և Ltd-ից՝ վճռելով, որ այդ տեսահոլովակը խախտում է հեղինակային իրավունքները։

Նրանց տեսահոլովակի հաջողությունը Smosh-ին բերել է Time ամսագրի «Person of the Year: You» թողարկման մեջ ներկայացում, որը հրապարակվել է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին Time.com-ում[8]։ Այն նրանց ոգեշնչել է ընդլայնել տեսահոլովակների երգացանկը և սկսել փոքրիկ ծաղրերգություններ ու սկետչեր պատրաստել։ 2007 թվականի մարտին Andii2000 անունով օգտվողը կրկին վերբեռնել է բնօրինակ Pokemon տեսանյութը. 2012 թվականի հուլիսի դրությամբ այն ուներ ավելի քան 14,1 մլն դիտում[9]։ Ալիքի շարունակական հաջողությունների և YouTube-ի հետ Smosh-ի գործընկերության շնորհիվ 2010 թվականի նոյեմբերին նրանք վերստեղծել են տեսանյութը՝ այս անգամ փոխելով բառերը, որպեսզի այլևս չլինեն հեղինակային իրավունքի հետագա խնդիրներ[10]։

Հաջողությունները YouTube-ում։ 2006 թվականից առ այսօր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Smosh-ը դարձել է ավելի տարբերվող։ Նրանք սկսել են YouTube-ում կատարել կարճ ծաղրերգություններ, ինչպիսիք են «Food Battle» և «That Damn Neighbor»: Smosh-ը շարունակել է զարգանալ հանրաճանաչությամբ և ներկայումս համարվում է YouTube-ի ամենաշատ այցելվող ալիքնեից մեկը[11]։ 2009 թվականին Smosh-ը զանգվածային վերափոխում է կատարել Smosh.com-ում՝ այնտեղ ավելացնելով խաղերի բաժին։ 2010 թվականին Smosh-ը հրապարակել է «Smosh Pit» բլոգը, որը բաղկացած է փոփ-մշակութային մանրուքներից և կատակերգական սցենարներից։ 2010 թվականի սկզբին Smosh-ը Google-ի հովանավորությամբ Android բջջային հեռախոսների համար ստեղծել է «iShut Up App» ծրագիրը, որը հետագայում դարձել է հավելված iTunes-ի համար։ 2012 թվականի մայիսին Smosh-ը Քորի Էդվարդսի ռեժիսուրայի ներքո թողարկել է krogzilla շոուն, որը նաև Ջոն Օ՛Հարլիի հետ «Ճշմարիտ պատմություն Կարմիր գլխարկի մասին» հեղինակն էր գլխավոր դերում[12]։ 2012 թվականին Smosh-ը հրավիրված էր որպես հյուր «Ask A Naked Guy» շոուին[13]։ Հիկոքսն ու Պադիլան նաև Red vs. Blue Rooster Teeth ստուդիայի մաշինիմա-սերիալում հնչյունավորել են երկու ապստամբներին[14]։

2009 թվականի օգոստոսի 28-ին հիմնական ալիքում բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը։

2012 թվականի հուլիսի 13-ին հիմնական ալիքում բաժանորդների թիվը գերազանցել է 5 միլիոնը։

2013 թվականի հունվարի 15-ին Smosh-ն առաջ անցնելով Ռեյ Վիլյամ Ջոնսոնից (RWJ)՝ դարձել է աշխարհի ամենահայտնի ալիքը։

2013 թվականի մայիս 26-ին հիմնական ալիքում բաժանորդների թիվը գերազանցել է 10 միլիոնը։

2013 թվականի օգոստոսի 15-ին Smosh-ը բաժանորդների թվով զիջել է շվեդ օդաչու Պյուդիպային։

2014 թվականի հունվարին Smosh-ին միացել են ավելի քան 1,1 միլիոն մարդ (մեկ ամսվա ընթացքում)։

2015 թվականի ապրիլի 6-ին հիմնական ալիքով բաժանորդների թիվը գերազանցել է 20 միլիոնը։

2016 թվականի հունիսի 8-ին Smosh-ը, զիջելով կանադացի երգիչ Ջասթին Բիբերին, դուրս է եկել աշխարհի ամենահայտնի 3 ալիքների թոփից։

Այժմ Էնթոնին և Իենն իրենց ալիքում ունեն ավելի քան 20 մլն բաժանորդ, որը նրանց դարձրել է հայտնիությամբ տասերոդը YouTube-ում՝ շվեդ գեյմեր ՓյուԴըՓայից և չիլիացի կատակերգու Գերման Գարմենդիից հետո[15]։

2017 թվականի հունիսի 14-ին Էնթոնին որոշել է լքել Smosh-ը[16]։

2014 թվականի սեպտեմբերի 18-ին Lionsgate-ը հայտարարել է այն մասին, որ «Smosh: The Movie» լիամետրաժ ֆիլմը ենթարկվել է վերամշակման։ Իեն Հիկոքսի և Էնթոն Պադիլայի մասնակցությամբ ֆիլմի վրա աշխատել են ռեժիսոր Ալեքս Ուինտերը, սցենարիստ Էրիկ Ֆալկոլները, պրոդյուսեր Բրայան Ռոբինսը և Դոն Դաինը։ Գլխավոր դերերը կատարել են Ջենա Մարբլսը, Շեյն Դաուսոնը, Գրեյս Հելբիգը, Մայքլ Իեն Բլեքը, Սթիվ Օսթինը և ուրիշներ։ Հունիսի 12-ին թողարկվել է «Smosh: The Movie» պաշտոնական թրեյլերը, նաև նշվել է ֆիլմի թողարկման օրը՝ հունիսի 24։ Smosh-ը նաև հնչյունավորել է կերպարներ «Angry Birds» անիմացիոն ֆիլմում։

Վիդեոյի թողարկման գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիք Երկուշաբթի Երեքշաբթի Չորեքշաբթի Հինգշաբթի Ուրբաթ Շաբաթ Կիրակի
«Smosh (գլխավոր)» EVERY [BLANK] EVER

WHAT IF (դուրս է գալիս հազվադեպ)
«Smosh Games» (խաղային ալիք) MariCraft Honest Game Trailers Gametime With Smosh Games Grand Theft Smosh Smosh Game Bang Smosh SMASH! Bonus video
«Smosh Pit» (երկրորդ ալիք) Behind the Scenes with Every (Blank) Ever Smosh Pit Weekly
«ElSmosh (իսպանական դուբլյաժ)» ElSmosh Pit Weekly իսպաներեն Honest Game Trailer իսպաներեն Smosh episode
«Shut Up! Cartoons (մուլտֆիլմներով ալիք)» Smosh Babies
«Smosh France (ֆրանսիական ալիք թարգմանված Google-ից)» Behind the Scenes episode Smosh episode

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «BB Suggests: The Best of Web TV». Batch Buzz. 2009 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. Padilla, Anthony Smosh.com, 2002. Smosh. Дата обращения 25 июня 2012. Архивировано 24 ноября 2002 года.
  3. 3,0 3,1 Smosh էջը Յություբ տեսահոսթինգում
  4. Коэн, Джошуа (2013 թ․ օգոստոսի 15). «It's Official: PewDiePie Becomes The Most Subscribed Channel On YouTube» (անգլերեն). Tubefilter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
  5. Padilla, Anthony. «Smosh.com, 2002». Smosh. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  6. Virginia Heffernan (2006 թ․ ապրիլի 4). «Comic shorts, home on the Web». The New York Times. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. «The first superstars of web TV». BBC. 2006 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  8. Lev Grossman (2006 թ․ դեկտեմբերի 16). «Smosh». Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  9. Andii2000 (2007 թ․ մարտի 17). «SMOSH - POKEMON THEME SONG». YouTube. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. Smosh (2012 թ․ նոյեմբերի 28). «Pokemon Theme Song REVENGE!». YouTube. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
  11. «SMOSH turns sketch comedy into cash». News10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  12. Mercedes Milligan (2012 թ․ հունիսի 4). «Shut Up! Cartoons Debuts 'Krogzilla'». Animation Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  13. Crushable Staff (2012 թ․ հուլիսի 4). «There's Nothing More American Than Watching Ask A Naked Guy». Crushable. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  14. «Smosh's Official Twitter». Twitter. 2011 թ․ հունիսի 28. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  15. «YouTube Top 100 Most Subscribed Channels List - Top by Subscribers». VidStatsX.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  16. Smosh (2017 թ․ հունիսի 14). «Anthony is Leaving Smosh». Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Smosh» հոդվածին։