Samsung Galaxy A9 (2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Samsung Galaxy A9 (2018)

Samsung Galaxy A9 (SM-A920), Սամսունգ ընկերության կողմից արտադրված A դասի 9-րդ սերնդի սմարթֆոն[1]։ Պաշտոնապես թողարկվել է 2018 թվականի նոյեմբերին։ Աշխարհում առաջին չորս տեսախցիկ ունեցող մեկ մոդուլային սմարթֆոնն է[2]։ Սմարթֆոնը թողարկվել է Galaxy A7 (2018) սմարթֆոնի հետ համատեղ։ Այն ունի արագ լիցքավորման հնարավորություն և առաջինն է Սամսունգ ընկերության կողմից թողարկված սմարթֆոնների մեջ, որն ունի հինգ տեսախցիկ (ներառյալ դիմայինը)։ Սմարթֆոնի տարբերվող հատկանիշներից է նաև Սամսունգի սմորթֆոններին չբնորոշ դիզայնը, այն, որ ձայնի կարգավորման կոճակները տեղադրված են հեռախոսի աջ կողմում՝ սնուցման կոճակի վերևում[3]։ Սմարթֆոնն առկա է երեք՝ սև խավիար, լիմոնադ կապույտ, մաստակ վարդագույն գույներով։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 660 պրոցեսորով, Adreno 512 գրաֆիկական պրոցեսորով։ Բազային տարբերակն աշխատում է Անդրոիդի 8 Oreo տարբերակով, օպերատիվ հիշողությունը կազմում է 6/8 Գբ, հիմնական հիշողությունը 128 Գբ, ունի SD քարտի հնարավորություն մինչև 512 Գբ հիշողություն։ Էկրանը պատրաստված է Super AMOLED տեխնոլոգիայով, չափը 6․3 դյույմ է, որից ցուցադրող մասը կազմում է մոտավորապես 80.5 տոկոսը՝ 1080 x 2220 թույլտվությամբ։ Սմարթֆոնում առկա է նաև Samsung Pay վճարային համակարգը և Always One Display ֆունկցիան։ Ուժակուտակիչի հզորությունը 3800 միլիամպեր է, որը պատրաստված է Li-Ion տեխնոլոգիայով, ունի արագ լիցքավորման հնարավորություն։

Տեսախցիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սմարթֆոնն է, որն ունի չորս հիմնական տեսախցիկ։ Տեսախցիկներից յուրաքանչյուրը պատրաստված է հատուկ ֆունկցայի համար և մեկը որպես հիմնական տեսախցիկ։ Հիմնականը 24 մեգապիքսել հզորությամբ է՝ 1.7 լուսաուժով, հաջորդը 8 մեգապիքսել՝ նախատեսված ուլտրա անկյունով նկար նկարելու համար, 10 մեգապիքսել՝ նախատեսված 2x օպտիկալ խոշարացման համար և վերջինը 5 մեգապիքսել՝ նախատեսված կենդանի ֆոկուս ռեժիմի համար։ Դիմային տեսախցիկի հզորությունը 24 մեգապիքսել է՝ 1080p@30fps վիդեոնկարահանման հնարավորությամբ։ Ունի նաև դեմքի ճանաչման հնարավորություն։ Հիմնական տեսախցիկն ունի հնարավորություն՝ նկարելու մինչև 2160p@30fps ձևաչափով տեսանյութ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]