Safe and Sound

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Safe and Sound»
Capital Citiesսինգլը
«In a Tidal Wave of Mystery» ալբոմից
ԹողարկվածՀունվարի 6, 2011
ՖորմատԹվային ներբեռնում, CD սինգլ
Ձայնագրված2010
ԺանրՍինտփոփ, դանս փոփ
Տևողություն3։13
ԼեյբլLazy Hooks, Capitol Records
ՊրոդյուսերՌայան Մերչանտ, Սեպուհ Սիմոնյան
Capital Cities-ի սինգլների ժամանակագրություն
«Beginnings»
(2010)
«Safe and Sound»
(2011)
«Kangaroo Court»
(2013)

«Safe and Sound», ամերիկյան Capital Cities ինդի փոփ դուետի երգն է։ Այն որպես սինգլ թողարկվել է 2011 թվականի հունվարի 6-ին և ընդգրկվել է դուետի դեբյուտային՝ «Capital Cities» (2011) մինի ալբոմում, իսկ ավելի ուշ նաև որպես գլխավոր սինգլ ընդգրկվել է նրանց «In a Tidal Wave of Mystery» (2013) կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմում։ Երգի հեղինակները և պրոդյուսերներն են դուետի անդամներ Ռայան Մերչանտի և Սեպուհ Սիմոնյանի կողմից։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Safe and Sound»-ը սինտփոփ[1] և դանս փոփ[2] ժանրերի երգ է, որը գրվել է դուետի անդամներ Ռայան Մերչանտի և Սեպուհ Սիմոնյանի կողմից։ Երգի պրոդյուսերը նույնպես նրանք են։ Երգը ձայնագրվել է 2010 թվականին և որպես սինգլ թողարկվել է 2011 թվականի հունվարի 6-ին։ Երգը ընդգրկվել դուետի դեբյուտային՝ «Capital Cities» մինի ալբոմում, որը թողարկվել է 2011 թվականի հունիսին։ Որոշ ժամանակ անց դուետը սկսում է աշխատել իր «In a Tidal Wave of Mystery» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմի վրա, և այնուհետև որոշում է «Safe and Sound» երգը ընտրել որպես ալբոմի գլխավոր սինգլ։ «In a Tidal Wave of Mystery» ալբոմը թողարկվում է 2013 թվականի հունիսի 4-ին։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական տեսահոլովակը նկարահանվել է «Լոս Անջելես» թատրոնում

Երգը երեք տեսահոլովակ։ Առաջին երկու տեսահոլովակները թողարկվել են 2011 թվականի փետրվարի 24-ին և հոկտեմբերի 31-ին։ Երրորդ տեսահոլովակը, որի ռեժիսորն է Գրեյդի Հոլը, նկարահանվել է «Լոս Անջելես» թատրոնում և թողարկվել է 2013 թվականի ապրիլի 25-ին[3]։ Այն ռետրո և ժամանակակից ոճի մեջ է։ Տեսահոլովակը 2013 թվականի օգոստոսին ստացել է «Լավագույն վիզուալ էֆեկտներ» մրցանակը MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն 2013-ում[4], իսկ հաջորդ տարվա հունվարին նաև առաջադրվել է Գրեմմիի 56-րդ ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում[5]։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Արդյունք
2013 MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն Լավագույն վիզուալ էֆեկտներ Հաղթանակ
Լավագույն արտ ռեժիսուրա Առաջադրված
2014 Գրեմմի մրցանակաբաշխություն Լավագույն երաժշտական տեսահոլովակ Առաջադրված
Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխություն Լավագույն երգ Առաջադրված
Լավագույն տեսահոլովակ Առաջադրված
Բիլբորդ երաժշտական մրցանակաբաշխություն Թոփ ռոք երգ Առաջադրված

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Տարեթիվ Ֆորմատ Լեյբլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[6][7][8][9] Հունվարի 6, 2011 Թվային ներբեռնում Lazy Hooks
Նոյեմբերի 27, 2012 Modern rock radio Capitol Records
Փետրվարի 4, 2013 Adult album alternative radio
Ապրիլի 2, 2013 Contemporary hit radio
Գերմանիա Գերմանիա[10] Ապրիլի 5, 2013 Թվային ներբեռնում (Ռեմիքսների մինի ալբոմ) Lazy Hooks, Capitol Records
Կանադա Կանադա[11] Ապրիլի 16, 2013
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[12]
Գերմանիա Գերմանիա[13] Մայիսի 17, 2013 Compact disc Capitol Records
Իտալիա Իտալիա[14] Հունիսի 14, 2013 Contemporary hit radio EMI
Ավստրալիա Ավստրալիա[15] Հունիսի 21, 2013 Թվային ներբեռնում Lazy Hooks, Capitol Records
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա[16]
Ավստրալիա Ավստրալիա[17] Օգոստոսի 16, 2013 Թվային ներբեռնում (Ռեմիքսների մինի ալբոմ)
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա[18]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[19] Օգոստոսի 19, 2013 Rhythmic contemporary radio Capitol Records
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն[20] Սեպտեմբերի 20, 2013 Թվային ներբեռնում (Ռեմիքսների մինի ալբոմ) Lazy Hooks, Capitol Records

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cridlin, Jay (2013 թ․ հուլիսի 15). «Photos: Capital Cities strip down 'Safe and Sound' at 93.3-FLZ in Tampa». Tampa Bay Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  2. Daw, Robbie (2013 թ․ նոյեմբերի 13). «Capital Cities (Safe And) Sound Great On 'Jimmy Fallon': Watch». Idolator. Spin Media. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  3. Nostro, Lauren (2013 թ․ ապրիլի 25). «Video: Capital Cities 'Safe and Sound'». Complex. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  4. The 2013 Video Music Awards Winners Are In!. Vh1.in. Retrieved on Sep 4, 2013.
  5. «Grammy nominations 2014: The complete list». Los Angeles Times. 2013 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  6. «Safe and Sound – Single by Capital Cities». iTunes Store (US). Apple. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  7. «Triple A > Future Releases». All Access Music Group. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  8. «Modern Rock – Airplay Archive». FMQB. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  9. «Top 40/M Future Releases». All Access Music Group. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  10. «Safe and Sound (Remix) – EP von Capital Cities». iTunes Store (DE). Apple. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  11. «Safe and Sound Remix EP – EP by Capital Cities». iTunes Store (CA). Apple. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  12. «Safe and Sound Remix EP – EP by Capital Cities». iTunes Store (US). Apple. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  13. «Safe and Sound» (German). Amazon.de. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Capital Cities – Safe and Sound (EMI)» (Italian). Radio Airplay SRL. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Safe and Sound – Single by Capital Cities». iTunes Store (AU). Apple. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  16. «Safe and Sound – Single by Capital Cities». iTunes Store (NZ). Apple. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  17. «Safe and Sound Remix – EP by Capital Cities». iTunes Store (AU). Apple. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  18. «Safe and Sound Remix – EP by Capital Cities». iTunes Store (NZ). Apple. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  19. «Rhythm Crossover». FMQB. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  20. «Safe and Sound by Capital Cities». iTunes Store (GB). Apple. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]