Jump to content

QWERTY

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյուրակիր համակարգչի ստեղնաշար, որը ցույց է տալիս QWERTY ստեղները

QWERTY, ստեղնաշարային դասավորություն լատինական այբուբենի համար։ Անունն առաջացել է ստեղնաշարի վերևի ձախ մասի առաջին վեց տառերից (Q W E R T Y)։ QWERTY-ի դիզայնը հիմնված է «Շոուլզ և Գլիդդեն» գրամեքենայի համար ստեղծված ստեղնաշարի դիզայնի վրա և վաճառվել է Ռեմինգթոնին 1873 թվականին։ Այն հայտնի է դարձել 1878 թվականին Ռեմինգթոն No. 2-ի հաջողության շնորհիվ և ստացել լայն տարածում։

Կոճակները իրերից հեռու են արված, որպեսզի տարածություն թողնեն հարմար գրելու համար:

QWERTY-ի դասավորությունը ստեղծվել է 1870-ական թվականներին Քրիստոֆեր Լաթամ Շոուլզի կողմից։ Շոուլզը լրագրի խմբագիր էր, ապրում էր Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում։ 1867 թվականի հոկտեմբերին Շոուլզը դիմում է ներկայացրել, որպեսզի արտոնագիր ստանա իր ստեղծած գրամեքենայի համար, որը մշակել էր իր ընկերների՝ Կարլոս Գլիդենի և Սեմյուել Վ. Սոուլի օգնությամբ[1]։ 1867-1871 թվականներին նրա մշակած մեքենան ուներ ստեղների երկու շարք, որոնցում տառերը դասավորված էին այբբենական կարգով[1].

- 3 5 7 9 N O P Q R S T U V W X Y Z
 2 4 6 8 . A B C D E F G H I J K L M

Այդպիսի դասավորությունը շատ հաճախ հանգեցնում էր մեքենայի լծակների կցորդման։ Այդ խնդիրը լուծելու համար Շոուլզը աստիճանաբար փոխում է մեքենան՝ փորձարկելով ստեղների տարբեր դասավորություններ։ 1968 թվականի նոյեմբերին նա փոխում է O-ից Z տառերի դասավորությունը աջից ձախ[2]։ 1870 թվականի ապրիլին նա ստեղնաշարը դարձնում է չորս շարքով՝ վեց ձայնավորները (A, E, I, O, U և Y) տանելով վերև ու դնելով առանձին շարքում[3].

  2 3 4 5 6 7 8 9 -
    A E I . ? Y U O ,
B C D F G H J K L M
Z X W V T S R Q P N

1873 թվականին Շոուլզի հովանավոր Ջեյմս Դենսմորը Sholes & Glidden գրամեքենայի արտադրության իրավունքները վաճառում է E. Remington and Sons ընկերությանը։ Ռեմինգտոնի մեխանիկները մի քանի ամսվա ընթացքում ավարտում են ստեղնաշարային դասավորության վերափոխումն, ու այն ներկայացվում է հանրությանը [4].

  2 3 4 5 6 7 8 9 - ,
Q W E . T Y I U O P
Z S D F G H J K L M
A X & C V B N ? ; R

Ռեմինգտոնի կատարած մի քանի փոփոխություններից հետո ստեղնաշարն ստացել է ներկայիս տեսքը։ Այբբենական կարգով դասավորված տառերից մնացել է միայն DFGHJKL շարքը[5]։

Ներկայում ստեղնաշարն ունի հետևյալ տեսքը.

1 2 3 4 5 6 7 8 9 0 - =
Q W E R T Y U I O P [ ] \
A S D F G H J K L ; '
Z X C V B N M , . /

Առաջին հայտնի արդյունաբերական գրամեքենան դարձավ «Ռեմինգթոն 1»-ը, որի ստեղնաշարն ուներ QWERTY դասավորությունը։ Հինգ տարի այս մեքենան մնաց միակը, որ ներկայացված էր շուկայում, և գնորդները հասցրին սովորել QWERTY-ին։ 1878 թվականին թողարկվել է Remington No.2-ը՝ առաջին գրամեքենան, որը Shift ստեղնի շնորհիվ հնարավորություն էր տալիս գրել մեծատառեր և փոքրատառեր։

1888 թվականին Ֆրանկ Մակգուրինին բացահայտում է տպագրման կույր մեթոդը «Ռեմինգթոն 2» մեքենայի համար, ինչն էլ ավելի է նպաստում ստեղնաշարի այդ դասավորության ժողովրդականացմանը։

1888 թվականին կազմակերպված արագ տպելու մրցույթում, որը լայնորեն լուսաբանվում էր մամուլի կողմից, հաղթանակ տարավ Մակգուրինը։ Այդ հաղթանակն օգնեց QWERTY ստեղնաշարային դասավորվածությանը ավելի հայտնի դառնալուն։ Այդ ժամանակվանից սկսած գրող մեքենաներ ստեղծողները նախընտրեցին QWERTY-ն, իսկ գրողները սկսեցին տպագրել «կույր»։

Տարածված է միֆ,թե QWERTY-ն փորձ է դանդաղացնելու տպելու գործընթացը այնքան, ինչքան հնարավոր է։ Հակառակը, դա փորձ էր արագացնել տպագրման գործընթացը այդ ժամանակների տեխնիկական սահմանափակումների պայմաններում[6]։

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղնաշարի դիզայնը պետք է լինի այնպիսինը, որ պահպանի երկու ձեռքով տպագրելու հատկությունը։ Երբ մի ձեռքը տպագրում է որևէ տառ, մյուս ձեռքը կարող է պատրաստվել մյուս տառի տպագրմանը, դարձնելով տպագրման պրոցեսը ավելի արագ և արդյունավետ։ Սակայն, երբ մի տող տպագրվում է միայն մեկ ձեռքով, շփոթվելու հավանականությունը մեծանում է, ինչը նպաստում է ռիթմի, արագության և արդյունավետության անկմանը։ QWERTY ստեղնաշարի դեպքում ավելի շատ բառեր կարելի է գրել, օգտագործելով միայն ձախ ձեռքը, քան աջ։ Փաստորեն հազարավոր անգլերեն բառեր կարող են տպագրվել միայն ձախ ձեռքի օգնությամբ, երբ մի քանի հարյուր բառ կարող են տպագրվել, օգտագործելով միայն աջ ձեռքը[7] (Երեք ամենահաճախ հանդիպող տառերը անգլերենում, տպագրվում են ձախ ձեռքի օգնությամբ)։ Բացի այդ, QWERTY ստեղնաշարը ավելի արդյունավետ է ձախլիկների համար։

Ալտերնատիվ ստեղնաշարի ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

QWERTY ստեղնաշարը տվյալ պահին քննադատվում է ինչպես անախրոնիզմ, խնդիրը, որի շնորհիվ առաջացել է QWERTY ստեղնաշարը (լծակների կցորդումը միմյանց հետ) վաղուց լուծված է։ Այդ ժամանակվանից փորձեր են կատարվել սարքել ստեղնաշարեր, որի շնորհիվ հնարավորություն կտրվեր ավելի արագ տպագրել։ Սակայն, երբ մի ամբողջ տող տպագրված է մի ձեռքով շփոթվելու հավանականությունը ավելի է մեծանում, որը կարող է բերել գործընթացի տեպմի, արագության և արդյունավետության անկմանը։ QWERTY ստեղնաշարի դեպքում ավելի շատ բառեր կարելի է գրել օգտագործելով միայն ձախ ձեռքը, քան աջ։ Փատորեն, հազարավոր անգլերեն բառեր կարող են գրվել միայն ձախ ձեռքով, այն ժամանակ, երբ մի քանի հարյուր բառ կարող են գրվել, օգտագործելով միայն աջ ձեռքը։

Դվորակի ստեղնաշար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեշտացված Դվորակի ստեղնաշարը

1936 թվականին Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Ավգուստ Դվորակը որոշեց վերադառնալ ստանդարտ ստեղնաշարի ակունքներին և գիտաանորեն ապացուցել, նոր ստեղնաշարի անհրաժեշտութունը։ Իր հետազոտության արդյունքը դարձավ նոր ստեղնաշարի հայտնագործումը, որը կրեց հեղինակի անունը։ Այդ ստեղնաշարի հիմնական սկզբունքը՝ առավելագույն հարմարավետություն պարգևելն է տպագրողին։ Չնայած նրան, որ Դվորակի ստեղնաշարը մշավել է բոլոր կանոններով հաշվի են առնվել էրգոնոմիկայի բոլոր նկատառումները և ընդգրկված է Windows-ի ստեղնաշարների ցուցակների մեջ։ Այդ ստեղնաշարով աշխատում են համակարգչի օգտատերերի ընդամենը 2 %-ը։ 1943 թվականի դեկտեմբերին Դվորակը գրել է․

Կարելի է առանց ջանքերի ստեղծել տասնյակ ստեղնաշարեր, որոնք կլինեն գոնե ավելի լավ Շոուլզի ստեղնաշարից։ Եթե ստորին երեք շարքերի սիմվոլներն ու տառերը խառնենք և դասավորենք պատահական կերպով, ապա ավելի հաճախ կստացվի ավելի հարմար ստեղնաշարային դասավորություն։ Որի դեպքում ձեռքերի վրա ընկած ծանրաբեռնվածությունը հավասարապես է բաշխվում։ Ընդ որում ավելի քիչ տառեր կհավաքվեն միայն մեկ ձեռքով, և ավելի քիչ կլինի բարդ իրագործվող տառային հաջորդականություններ, քան վերոհիշյալ Շոուլզի ստեղնաշարը։

Քոլմակի ստեղնաշար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Colemak-ի ստեղնաշարը

Քոլմակի ստեղնաշարը մշակել է Շայ Քոլմանը 2006 թվականին, անգլերեն լեզվով տպելու համար։ Անունը սերում է Քոլման+Դվորակ անվանումից։ Ստեղնաշարը հարմարեցված է ժամանակակից համակարգիչներին և ըստ Քոուլմանի հավաստմամբ, այդ ստեղնաշարը կարող է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են․

  1. Շատ ավելի արագ է QWERTY և Դվորակի ստեղնաշարից։ Քոլմակի ստեղնաշարում օգտագործվում են նաև ճկույթները։
  2. Քոլմակի և QWERTY ստեղնաշարերը ունեն որոշակի նմանություններ, իսկ Դվորակի ստեղնաշարը ընդհանրապես չի հսմապատասխանում QWERTY ստեղնաշարի հետ։
  3. Քոլմակի ստեղնաշարի վրա մենք կարող ենք հավաքել կարևոր ստեղնաշարային հրահանգներ (Ctrl+Z, Ctrl+S և այլն), այնպիսի դասավորությամբ, որ մի ձեռքով հավաքվեն։
  4. Ծրագրավորումը Քոլմակի ստեղնաշարով ավելի հեշտ է, քան Դվորակի ստեղնաշարով։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Caps Lock ստեղնի մոտ գտնվում է ևս մեկ ստեղն՝ ← Backspace։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Improvement in Type-writing Machines {{citation}}: Unknown parameter |country-code= ignored (օգնություն); Unknown parameter |inventor-first= ignored (օգնություն); Unknown parameter |inventor-last= ignored (օգնություն); Unknown parameter |inventor2-first= ignored (օգնություն); Unknown parameter |inventor2-last= ignored (օգնություն); Unknown parameter |inventor3-first= ignored (օգնություն); Unknown parameter |inventor3-last= ignored (օգնություն); Unknown parameter |issue-date= ignored (օգնություն); Unknown parameter |patent-number= ignored (օգնություն)
  2. Koichi and Motoko Yasuoka: Myth of QWERTY Keyboard, Tokyo: NTT Publishing, 2008. pp.12-20
  3. Koichi and Motoko Yasuoka: Myth of QWERTY Keyboard, Tokyo: NTT Publishing, 2008. pp.24-25
  4. Koichi and Motoko Yasuoka: On the Prehistory of QWERTY, ZINBUN, No.42, pp.161-174, 2011.
  5. David, Paul A. (1985), «Clio and the Economics of QWERTY», American Economic Review, American Economic Association, 75 (2): 332–337, JSTOR 1805621
  6. Darryl Rehr. «Why QWERTY was Invented» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է ???-ին.
  7. Diamond, Jared (1997 թ․ ապրիլ), «The Curse of QWERTY», Discover, Վերցված է 2009 թ․ ապրիլի 29-ին, «More than 3,000 English words utilize QWERTY's left hand alone, and about 300 the right hand alone.»