Տասը մատով տպելու հմտություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Առանց համակարգչի ստեղնաշարին նայելու՝ տպելու հմտություն է տասը մատների միջոցով։ Գոյություն ունի շուրջ 120 տարի։

Տասնյակ տարիներ առաջ (մինչև համակարգիչների հանդես գալը) այդ ունակությունը ձեռք էր բերվում գրամեքենաների միջոցով և կիրառվում էր սղագրությունում։ Տասը մատով տպելաձևի հեղինակ է համարվում սղագրող Ֆրանք Էդվարդ Մակգուրինը։
Ստեղներից երկուսը (արևելահայերենում «ֆ» և «յ», ռուսերենում "а" և "о", անգլերենում "f" և "j" ստեղները) փոքր խութեր ունեն՝ ցուցամատների միջոցով կողմնորոշվելու համար։ Այդ խութերը շոշափելուց հետո ձախ և աջ ցուցամատները կարող են տպել «ֆ» և «յ» տառերը։ Մնացած մատները համապատասխան դիրք են զբաղեցնում. ձախ միջնամատը՝ «դ», մատնեմատը՝ «ս», ճկույթը՝ «ա», աջ միջնամատը՝ «կ», մատնեմատը՝ «լ», ճկույթը՝ «;»։ Հեշտ հիշելու համար այդ ութ տառերից (ասդֆյկլ;) կազմվում է երկու «բառ»՝ «ասդֆ» (ձախ ձերքի համար) և «յկլ;» (անգլերենում "asdf" և "jkl;" ռուսերենում "фыва" և "олдж")։ Եվ այդպես շարունակ՝ մնացած ստեղների նկատմամբ։ Այսպիսով տպողը «տեսնում» է ստեղնաշարն իր հիշողության մեջ։
Տասը մատով տպելը ոչ միայն բոլոր մատներով, այլ նաև՝ արագ տպել է նշանակում։ Արագ տպելու մրցույթների հաղթողները տպում էին մինչև 900 տառ/րոպեում։
Մի շարք երկրներում արագ տպելու հմտությանը սովորեցնում են միջնակարգ դպրոցներում։
Նախկինում հայտնի էր որպես «Ամերիկյան տասմատյա Կույր մուտքագրման» մեթոդ։ Գոյություն ունի դեռ 1888 թվականից։ 19-րդ դարում կույր մեթոդով գրամեքենաների վրա մուտքագրել էին սովորեցնում մեքենագրուհիներին և քարտուղարուհիներին։ Այն թույլ է տալիս սահմանափակել սղագրության անհրաժեշտությունը և էապես բարձրացնել քարտուղարուհու աշխատանքի արտադրողականությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կույր հավաքելով մեթոդը մշակվել է դատարանի սղագրող, ամերիկացի Ֆրենկ Էդգար Մըքգուրինի կողմից Սոլթ Լեյք Սիթիում, 1888թ. հուլիսի 25-ին։ Մըքգուրին, լինելով այս մեթոդը օգտագործող ժամանակի միակ հայտնի մարդը, հաղթում է ութմատյա տեսողական մեթոդով մեքենագրող հանրահայտ Լուի Թրամվին։ Սա եղել է մեքենագրության առաջին մրցույթը, որը իրականացվել է Սինսինաթի քաղաքում։ Մրցույթի արդյունքները լուսաբանվել են ժամանակի հեղինակավոր բազմաթիվ թերթերի առաջին էջերում։ Մըքգուրին մրցույթում շահել էր 500$ ԱՄՆ, որը, համաձայն սպառողական գների ինդեքսի, 2008 թվականի դրությամբ կկազմեր 11675$ ԱՄՆ [3]: Այս հաղթանակը մեծ հետաքրքրություն առաջացրեց և' կույր մեքենագրման մեթոդի, և' տպագրական մեքենաների հանդեպ։ Այդ օրը կարելի է համարել կույր մեթոդով մեքենագրման ծննդյան օր, որի հիմվան վրա հետագայում ստեղծվեցին տարբեր լեզուների կույր մուտքագրման մեթոդներ։
Այս մրցույթից արդեն երեք տարի անց մուտքագրման Կույր մեթոդին իր ստեղծագործությունում անդրադարձել է նաև Արթուր Կոնանդ Դոյլը. « - Չե՞ք կարծում, - հարցրեց նա, - որ ձեր կարճատեսությանը պարագայում հոգնեցուցիչ է այդքան շատ մեքենագրելը» ։ « - Սկզբում ես հոգնում էի, սակայն ես մեքենագրում եմ կույր մեթոդով, - պատասխանեց նա»։ Արթուր Կոնանդ Դոյլ. «Շերլոկ Հոմսի արկածները» 1981թ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովորեք մուտքագրել արագ (պրոֆեսիոնալ) - Typing Study!
- Տասը մատով տպելու հմտության մասին
- https://agilefingers.com/
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տասը մատով տպելու հմտություն» հոդվածին։ |