Բալենի մահալեբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Prunus mahalebից)
Բալենի մահալեբյան
Բալենի մահալեբյան
Բալենի մահալեբյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Amygdaleae
Ցեղ Սալորենի (Prunus)
Տեսակ Բալենի մահալեբյան (P. mahaleb)
Միջազգային անվանում
Prunus mahaleb
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Բալենի մահալեբյան (լատին․՝ Cerasus mahaleb), ցածրաճ թուփ է՝ մինչև 6-8 մ բարձրությամբ, երբեմն աճում է որպես խոշոր թուփ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաղարթը խիտ է, ձվաձև կամ գնդաձև։ Տերևները նեղ կամ լայն ձվաձև են։ Ծաղիկները սպիտակ են՝ հավաքված ողկույզ ծաղկաբույլերում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղները դառն են, սև, հասունանում են հուլիս-օգոստոսին։ Աճում է միջին և ստորին լեռնային գոտիների չոր, քարքարոտ թեքություններին՝ մինչև 1600-1800 մ բարձրություններում։ Ցրտադիմացկուն է, երաշտադիմացկուն և չորադիմացկուն, լուսասեր է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Առաջացնում է արմատային առատ մացառներ։ Պիտանի է չոր, քարքարոտ լեռնալանջերը անտառապատելու, ինչպես նաև լավագույն ու դիմացկուն պատվաստակալ է բալենու և կեռասենու բարձրորակ սորտերի համար։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնականորեն աճում է Կովկասում, Եվրոպայի մեծ մասում, Բալկաններում, Փոքր Ասիայում և Միջին Ասիայում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան և կենտրոնական ու հարավարևելյան (Վայք, Զանգեզուր) շրջաններում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան