ONF (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ONF
Ժանրերդենս փոփ, քեյ փոփ և հիփ հոփ
Գործունեություն2017
ԼեյբլWM Entertainment?
Կայքon7off.com
 ONF (band) Վիքիպահեստում

ONF (հանգըլ՝ 온앤오프, հայտնի է նաև որպես՝ On And Off), հարավկորեական բոյ բենդ, հիմնադրվել է WM Entertainment-ի կողմից[1]` 2017 թվականին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում։ Իր նորամուտը կատարել է 2017 թվականի օգոստոսի 2-ին «ON/OFF» երգով և նույնանուն մինի ալբոմով։ Խումբը կազմված է յոթ անդամից՝ Հյոջին, Իշոն, Ջեյաս, Վայոտ, Էմքեյ, Յու և Լաուն[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան WM Entertainment-ին միանալը Միզուգուչի Յուտոն (Յու) եղել է ստաժոր JYP Entertainmentում[2]։ Փաք Մինգյուն (Էմքեյ) Starship Entertainmentում եղել է դասընթացավար։ 2015 թվականին մասնակցել է No Mercy շոուին, սակայն հեռացվել է։ Խմբի առաջին շոուքեյսի ժամանակ Կիմ Մինսոկը (Լաուն) ասել է, որ ինքը Big Hit Entertainment-ում մասնակցել է դասընթացների և կարող էր հանդես գալ որպես BTS խմբի անդամ[3]։

Բոլոր մասնակիցները կազմել են WM Boys խումբը։ Այդ անունով նրանք Սեուլում 2016 Dream Concert-ի ժամանակ ելույթ են ունեցել B1A4 խմբի պարողների դերում։

Լի Սինջունը (Ջեյաս), Քիմ Մին Սոկը (Լաուն) և Շին Ջեյոնը (Վայոտ) կատարել են էպիզոդիկ դերեր՝ B1A4-ի «The Class» մինի դորամայում։ Լի Չանյունը (Իշոն) և Շին Ջեյոնը (Վայոտ) նկարահանվել են B1A4-ի մեկ այլ մինի դորամայում, որը կոչվում է «Feeling»։ Կիմ Հյոջինը (Հյոջին), Լի Չանյունը (Իշոն), Լի Սինջունը (Ջեյաս) և Շին Ջեյոն (Վայոտ) հանդես են եկել «Loss:Time:Life» վեբ դորամայի կորեական տարբերակում որպես պարողներ։

2017 թվականի մայիսի 25-ին անդամները մասնակցել են IDOLCON (아이돌콘)-ին Original երգով, որը եղել է նրանց դեբյուտային ալբոմի բոնուսային սինգլը[4]։

2017՝ դեբյուտ ON/OFF-ի հետ և MIXNINE-ի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբն իր «ON/OFF» դեբյուտային սինգլը թողարկել է 2017 թվականի օգոստոսի 2-ին։ Հաջորդ օրը խումբը ելույթ է ունեցել M Countdown-ում։ Նոյեմբերի 5-ին մասնակցություն է ունեցել MIXNINE շոուին։ Բոլոր մասնակիցները անցել են լսումների փուլը։ Լի Չանյունը, Շին Ջեյոնը, Լի Սինջունը, Փաք Մինգյունը և Միզուգուչի Յուտոն դուրս մնացին շոուից։ Դեբյուտային խմբում մնացել էին Կիմ Մինսոկը և Կիմ Հյոջինը՝ զբաղեցնելով երկրորդ և յոթերորդ տեղերը։ Սակայն 2018 թվականի մայիսին YG Entertainment-ը պաշտոնապես չեղյալ է հայտարարել ժամանակավոր խմբի նորամուտը։

2018՝ երկրորդ You Complete Me մինի ալբոմ և ճապոնական դեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակավորապես «MIXNINE» խմբի դեբյուտը չեղարկելուց հետո՝ WM Ent.-ը հայտարարել է, որ խումբը պատրաստվում է վերադառնալ և նոր տեսահոլովակ է նկարահանվում Լոս Անջելեսում։

Հուլիսի 4-ին՝ անոնսի թողարկման ժամանակ, պաշտոնապես հայտարարվել է խմբի ֆան ակումբի անունը՝ FUSE։

Հուլիսի 7-ին ONF-ն թողարկել է իր երկրորդ՝ «You Complete Me» մինի ալբոմը։ Ալբոմի առաջխաղացումը տևել է յոթ շաբաթ, որից հետո խումբը մեկնել է Ճապոնիա՝ ճապոնական առաջին «ON/OFF» սինգլի առաջխաղացման համար (թողարկվել է օգոստոսի 1-ին)։

ONF-ը Ճապոնիայից վերադարձել է սեպտեմբերին՝ ճապոնական «Complete Japanese ver․» երկրորդ սինգլով։

Շրջագայություններ և համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգներ արտասահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 14-ին և 15-ին Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում, ТРК «Седанка Сити»-ում, տեղի է ունեցել կորեական խոհանոցի, մշակույթի և տուրիզմի փառատոն։ Այդ փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել համերգ, որտեղ ելույթ է ունեցել նաև ONF-ն իր «ON/OFF» ալբոմով, ինչպես նաև ռուսական քավեր խմբեր, ինչպիսիք են՝ High Jump, Sleeping Beast, Day Studio, CDG, Next Day և Roar։

Հուլիսի 31-ին ONF-ը Ճապոնիայում իրականացրել է շոուքեյս՝ ճապոնական «ON/OFF» առաջին սինգլի առաջխաղացման շրջանակներում։ Օգոստոսի 3-ին և 5-ին անցկացվել են մինի լայվեր։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական անուն Հանգըլ Իրական անուն Հանգըլ Ծննդյան ամսաթիվ Դիրքը խմբում արյան խումբը
Հյոջին / Hyojin 효진 Կիմ Հյոջին (Kim Hyojin) 김효진 22.04.1994 ON ենթախմբի գլխավոր, գլխավոր վոկալիստ O
Իշոն / E-tion 이션 Լի Չանյուն (Lee Changyoon) 이창윤 24.12.1994 Առաջատար վոկալիստ B
Ջեյաս / J-Us 제이어스 Լի Սինջուն (Lee Seungjoon) 이승준 13.01.1995 OFF ենթախմբի գլխավոր, առաջատար պարող,

սաբ վոկալիստ, խմբի դեմքը

AB
վայոտ / WYATT 와이엇 Շին Ջեյոն (Shim Jaeyoung) 심재영 23.01.1995 Գլխավոր ռեփեր, առաջատար պարող O
Էմքեյ / MK 엠케이 Փաք Միգյուն (Park Mikyun) 박민균 16.11.1995 Առաջատար վոկալիստ, սաբ ռեփեր AB
Յու / U Միսուգուչի Յուտո (Mizuguchi Yuto) みずぐちゆと 16.03.1999 Գլխավոր պարող, սաբ վոկալիստ AB
Լաուն / Laun 라운 Քիմ Մինսոկ (Kim Minseok) 김민석 12.08.1999 Գլխավոր պարող, սաբ վոկալիստ, մակնե AB

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տեղեկություն Հիթ-շքերթներ

KOR

Վաճառք

ON/OFF

  • Թողարկված՝ 2017 թվականի օգոստոսի 17
  • Լեյբլ՝ WN Entertainment, CJ E&M
  • Ֆորմատ՝ CD, թվային բաշխում
8 KOR՝ 11,798+

You Complete Me

  • Թողարկված՝ 2018 հուլիսի 7
  • Լեյբլ՝ WN Entertainment, CJ E&M
  • Ֆորմատ՝ CD, թվային բաշխում
3 KOR՝ 18,675+

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Հիթ-շքերթներ

KOR/JAP

Ալբոմ
«ON/OFF» (Japanese ver.) 2018 20 (Oricon) ON/OFF

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «온앤오프 프로필» (կորեերեն). Naver.
  2. «'데뷔' 온앤오프 유 "데뷔 전 JYP 연습생..한국어 위해 삼겹살 알바"» (Korean). Herald Corp. 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «온앤오프 라온 "방탄소년단과 데뷔 전 연습, 잘돼서 뿌듯해"» (Korean). OSEN. TV Report. 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ONF (խումբ)» հոդվածին։