Jump to content

NotAllMen

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

#NotAllMen (հայերեն՝ ՈչԲոլորՏղամարդիկ), ֆեմինիստական հեշթեգ, որը դարձել է ինտերնետային մեմ[1][2]։ «Ոչ բոլոր տղամարդիկ են այդպիսին» (անգլ.՝ «not all men are like that») արտահայտության կրճատ տարբերակը, որը երբեմն նաև գրվում է որպես «ՈԲՏԵԱ» (անգլ.՝ «NAMALT»): Սա ծաղրական պարոդիա է այն արգումենտների համար, որոնք օգտագործվում են տղամարդկանցից ուշադրությունը շեղելու համար[3] սեռական բռնության, տղամարդկանց և կանանց վարձատրության տարբերության քննարկման ժամանակ և ֆեմինիստական այլ խնդիրների[4]։

Ծագումնաբանություն և տարածում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեմինիստական դիսկուրսին արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ բոլոր տղամարդիկ են այդպիսին արտահայտությունը ինտերնետում սկսել է տարածում գտնել 2000-ականների կեսերից՝ որպես տղամարդկանց ընդհանուր պաշտպանություն[5]։ Այն դարձել է արտահայտություն տղամարդկանց իրավունքների շարժման (MRA) ակտիվիստների շրջանում՝ ի պատասխան կնատյացության կամ սեռական բռնության վերաբերյալ առցանց քննարկումների, որոնցում նրանք մեղադրում էին բոլոր տղամարդկանց որպես մեղավորների[6]։

Ջես Զիմերմանը գրել է, որ մինչև 2013 թվականը «ոչ բոլոր տղամարդիկ» թեման բացակայել է ֆեմինիստական դիսկուրսներին, հակառակը կային այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «իսկ տղամարդի՞կ» և «պատրիարքությունը վնասում է նաև տղամարդկանց»[3]։ Զիմերմանը նաև ուշադրություն է դարձրել Ջոաննա Ռասի «Աստծո դեմ գործադուլ» վեպում 1985 թվականին թվագրվող արտահայտության օգտագործմանը, որտեղ կերպարներից մեկը ասում է[3]

...ոչ բոլոր տղամարդիկ են ավելի շատ գումար վաստակում, քան բոլոր կանայք, բայց միայն մեծամասնությունը։ Ոչ բոլոր տղամարդիկ են բռնաբարողներ, միայն ոմանք, ոչ բոլոր տղամարդիկ են անկարգ մարդասպաններ, միայն ոմանք, ոչ բոլոր տղամարդիկ են վերահսկում կոնգրեսը, նախագահությունը, ոստիկանությունը, բանակը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, իրավագիտությունը, գիտությունը, բժշկությունը, ճարտարապետությունը և տեղական ինքնակառավարումը, այն նրանցից մի քանիսը։

Այս արտահայտության ավելի վաղ օգտագործումը հիշատակվել է Չարլզ Դիքենսի կողմից 1836 թվականին գրված[7] The Awl-ի համար իր հոդվածում Ջոն Հերմանը մեջբերում է այս արտահայտության լրացուցիչ գործածությունների ցանկը՝ սկսած 1863 թվականից[5][8]։

Մասսայականացում որպես մեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելսի ՄաքՔինին Vox-ում գրում է, որ «ոչ բոլոր տղամարդիկ» արտահայտությունը ընդունվել է ֆեմինիստների կողմից և վերածվել մեմի, որը կոչված է ծաղրելու նրա տարածվածությունն ու անազնվությունը[5]։ Ե՛վ արտահայտությունը, և՛ «#NotAllMen» հեշթեգը օգտագործվել են որպես ծաղրական պատասխան տղամարդկանց պաշտպանական արձագանքների վերաբերյալ[6]: Հանրաճանաչ լրատվամիջոցներում մեմի առաջին հայտնվելը եղել է 2013 թվականին Շաֆիքա Հադսոնի ծաղրական թվիթը, որն արագորեն դարձել է վիրուսային[5]։

ԵՍ։ Տղամարդիկ և տղաները սովոր են չլսել մեզ։ Նրանց սովորեցնում են ընդհատել մեզ, երբ մենք- ՊԱՏԱՀԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴ։ Ներողություն։ Ոչ բոլոր տղամարդիկ[5][9]։
ME: Men and boys are socially instructed to not listen to us. They are taught to interrupt us when we– RANDOM MAN: Excuse me. Not ALL men."

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ferdy, Tom (2014 թ․ հուլիսի 2). «Is there a misogynist inside every man?». The Daily Telegraph. London. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  2. Plait, Phil (2014 թ․ մայիսի 27). «#YesAllWomen». Slate.com. New York. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 Zimmerman, Jess (2014 թ․ ապրիլի 28). «Not All Men: A Brief History of Every Dude's Favorite Argument». Time. New York. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  4. Denton, Michelle (2020). Feminism and Gender Equality. Cavendish Square Publishing, LLC. էջ 85. ISBN 978-1-5026-5746-6.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 McKinney, Kelsey (2014 թ․ մայիսի 15). «Here's why women have turned the 'not all men' objection into a meme». Vox. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  6. 6,0 6,1 Zimmer, Benjamin; Solomon, Jane; Carson, Charles E. (2015). «Among the New Words» (PDF). American Speech. 90 (2): 214, 218–220. doi:10.1215/00031283-3130335 – via Academia.edu.
  7. In Dickens's 1836 novel The Pickwick Papers, Miss Wardle says, "Men are such deceivers", to which Mr. Tupman replies, "They are, they are [...] but not all men." Կաղապար:EmdashDickens, Charles (1837). The posthumous papers of the Pickwick Club. London: Chapman and Hall. էջ 74. OCLC 28228280.
  8. Herrman, John (2014 թ․ ապրիլի 29). «The Adventures of Not All Men». The Awl. Արխիվացված է օրիգինալից 2022-08-03-ին. Վերցված է 2024-07-03-ին.
  9. Fiqah [@sassycrass] (February 21, 2013). «ME: Men and boys are socially instructed to not listen to us. They are taught to interrupt us when we- RANDOM MAN: Excuse me. Not ALL men» (Թվիթ). Արխիվացված օրիգինալից 5 June 2014-ին – via Թվիթթեր.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]