Nokia
Nokia Corporation (ֆիններեն՝ Nokia Oyj, արտասանվում է նոկիա), ֆիննական անդրազգային ընկերություն, բջջային, ֆիքսված, լայնաշերտ և IP ցանցերի հեռահաղորդակցական սարքավորումների արտադրող։ 2000-ական թվականներին գերիշխում էր բջջային հեռախոսների համաշխարհային շուկայում (2013 թվականից Nokia ապրանքանիշի ներքո հեռախոսները թողարկվում են այլ արտադրողների կողմից)։
2013 թվականի սկզբի դրությամբ ընկերությունում աշխատում էր մոտ 100 հազար աշխատակից, 2000-ական թվականների վերջին աշխատակիցների թիվը հասել է 132 հազարի[14]։ Ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 150 երկրներում։ 2012 թվականին կորցրել է առաջին տեղը բջջային հեռախոսների շուկայում՝ զիջելով Samsung-ին՝ 19 տոկոս մասնաբաժնով 22 տոկոսի դիմաց[15]։
2011-2012 թվականներին շուկայի մասնաբաժնի կորստի պայմաններում սկսել է ակտիվորեն համագործակցել Microsoft-ի հետ, ըստ էության, հրաժարվելով Symbian բջջային սարքերի համար սեփական օպերացիոն համակարգի աջակցությունից և MeeGo օպերացիոն համակարգի զարգացումից՝ անցնելով Windows Phone հարթակ, 2013 թվականի աշնանը Microsoft-ը վաճառել է իր բջջային բիզնեսը 5,44 մլրդ եվրոյով[16]։ 2015 թվականի ապրիլին Alcatel-Lucent-ի հետ ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն՝ այս ընկերությունը ձեռք է բերվելու $ 15,6 միլիարդ դոլարով։ 2016 թվականի մայիսին հայտարարվել է անկախ HMD Global ընկերության հետ Nokia ապրանքանիշի ներքո հեռախոսներ և պլանշետներ արտադրելու համագործակցության մասին[17][18][19]։ 2010 թվականի վերջի դրությամբ գործունեության հիմնական ուղղություններից մեկը դարձել է 5G շարժական կապի ցանցերի համար ստանդարտների հաջորդ սերնդի մշակումը և դրանց փորձարկումը կապի գործող օպերատորների ցանցերում։
Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Հելսինկիի Էսպոո քաղաքում[20]։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը իր անունը ստացել է Նոկիա քաղաքի անունից, որը գտնվում է Ֆինլանդիայում Նոկիանվիրտա գետի ափին, որտեղ Ֆրեդրիկ Իդեստամը 1868 թվականին կառուցել է իր երկրորդ թղթի գործարանը։ Ընկերությանը Nokia Ab անվանումը տրվել է 1971 թվականին[21]։
Ենթադրվում է, որ գետի անունն առաջացել է հին ֆիննական ֆիններեն՝ nois բառից (հոգնակի թիվ՝ ֆիններեն՝ nokia), ինչը նշանակում է սև սամույր, որը ժամանակին հայտնաբերվել է այդ վայրերում։ Երբ սամույրը անհետացել է, այս բառը սկսել է նշանակել ցանկացած սև մորթի ունեցող կենդանի, օրինակ՝ կզաքիս կամ ջրաքիս[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.nokia.com/system/files/2019-05/ec1042891_nokia_20f18.pdf — 2019.
- ↑ https://www.statista.com/statistics/275358/number-of-nokia-employees-since-2005/
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.nokia.com/sites/default/files/files/nokia_20f16_full_report_en.pdf
- ↑ 4,0 4,1 http://www.akseli.tampere.fi/nokia/virta/ktehdas.htm
- ↑ https://www.linuxfoundation.org/membership/members/
- ↑ https://www.w3.org/Consortium/Member/List
- ↑ https://www.wi-fi.org/membership/member-companies
- ↑ https://www.bluetooth.com/develop-with-bluetooth/join/member-directory/
- ↑ https://anga.de/verband/artikel1062
- ↑ http://www.unife.org/about-us/members.html
- ↑ http://xml.coverpages.org/ebx.html
- ↑ http://www.ecis.eu/about-ecis/membership/
- ↑ 13,0 13,1 13,2 https://www.itu.int/hub/membership/our-members/directory/?myitu-industry=true&request=sector-members
- ↑ «Вести Онлайн». Nokia. Информация о компании
- ↑ Rob van der Meulen, Janessa Rivera (2013 թ․ փետրվարի 13). «Gartner Says Worldwide Mobile Phone Sales Declined 1.7 Percent in 2012» (անգլերեն). Gartner. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ Наталья Райбман. «Microsoft покупает мобильный бизнес Nokia». // vedomosti.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Nokia возвращается: Microsoft продала телефонный бизнес
- ↑ Официально: Nokia возвращается на рынок смартфонов силами Foxconn
- ↑ Nokia возвращается к мобильным телефонам
- ↑ Игорь Цуканов. «Мы покажем нечто особенное», — Стивен Элоп, генеральный директор и президент Nokia Corporation // Ведомости, 17.03.2011, № 46 (2812)
- ↑ 21,0 21,1 Nokia — The birth of Nokia Արխիվացված 2009-02-17 Wayback Machine // nokia.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Nokia» հոդվածին։ |
|