Nine Muses
«Nine Muses» (կորեերեն՝ 나인뮤지스, անգլ.՝ 9MUSES, այսինքն՝ Ինը մուսա), հարավկորեական կանացի խումբ, որը կազմված է ութ մասնակիցներից և հիմնադրվել է Star Empire Entertainment-ի կողմից 2010 թվականին։ Խմբի անդամներն են․ Հյոնա, Է Ռին, Սոնգ Ա, Կյոնգ Ռի, Հե Մի, Մին Հա, Սո Ջին, Գըմ Ջոն։ Խմբի առաջնաելությը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 12-ին «Let’s Have a Party» մինի- ալբոմով[1]։ 2015 թվականի հունվարին խումբը թողարկել է նոր մինի-ալբոմ ու բեմ վերադարձել նոր կազմով ու նոր տեսքով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ առաջնելույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր խմբի առաջնաելույթի մասին հայտարարվել է 2010 թվականի մարտի 26-ին։ Խմբի առաջին ռելիզը կայացել է օգոստոսի 12-ին։ Մինչև իրենց պաշտոնական առաջնաելույթը, խումբը Սո Ին Յոնգի հետ թողարկել է «GiveMe» սաունդթրեքը «Prosecutor Princess» ֆիլմի համար։ Սկզբնապես խմբի կազմում կային 14 պոտենցիալ անդամներ, սակայն, երբ հայտարարվել է խմբի անունը, կազմակերպությունն ընտրել է միայն իննին, ովքեր ավելի պատրաստ են եղել առաջնելույթին։
2010։ Առաջնաելույթ և «Let’s Have a Party»
[խմբագրել | խմբագրել կոդը]Nine Muses-ը պաշտոնական առաջնելույթ է ունեցել 2010 թվականի օգոստոսի 12-ին «Let’s Have a Party» մինի ալբոմով։ Ալբոմի գլխավոր թրեքը դարձել է «No Playboy» երգը։ Այս երգի կոմպոզիտորներն են եղել Rainstone և Պակ Ջին Յոնգը։ 2010 թվականի դեկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ խումբը պատրաստվում է Ճապոնիա տեղափոխվելուն։ 2010 թվականի դեկտեմբերի 26-ին խումբը վեց երգերով հաջողությամբ ելույթ է ունեցել Seoul Train-ում, որտեղ քեյ-փոփ արտիստները ելույթ են ունեցել իրենց ճապոնացի երկրպագուների համար։
2011։ Կազմի փոփոխություն և «Figaro»
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունիսի 9-ին հաստատվել է, որ խմբի կազմը դարձել է 7 հոգի։ Star Empire Entertainment-ը սկզբնապես հայտարարել է, որ Ռանան ու Բինին դեռևս խմբում են, սակայն չեն պատրաստվում ելույթ ունենալ։ Համենայն դեպս, օգոստոսի 11-ին՝ մի քանի ամիս տևած դադարից հետո, Star Empire-ը հայտարարել է, որ Ռանան ու Բինին պաշտոնապես լքել են խումբը։ Համաձայնությունը եղել է փոխադարձ։ Ինչպես Ռանան, այնպես էլ Բինին ցանկացել են շարունակել անհատական գործունեությունը։ Այնուամենայնիվ, նրանց ու կամզմակերպության պայմանագիրը չէր չեղարկվել։
Օգոստոսի 18-ին խումբը թողարկել է իր առաջին սինգլը՝ «Figaro», և նրան կից երաժշտական տեսահոլովակը։
2012։ Նոր անդամներ ու «Sweet Rendezvous»
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբն իր նոր անդամ Գյոն Ռիին հանրությանն է ներկայացրել Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) կայացած ելույթների ժամանակ։
2012 թվականի հունվարի 1-ին նրանք ցուցադրել են իրենց երկրորդ սինգլի՝ «News», լուսանկարները, ցուցադրելով 8 մասնակցի։ Հունվարի 10-ին Nine Muses-ը թողարկել է «News» երգի տեսահոլովակը, իսկ հունվարի 11-ին՝ սինգլը։ Երգի պրոդյուսեը եղել է Sweetune-ը, ով նաև «Figaro»-ի պրոդյուսերն էր։ Երգն արժանացել է բարձր գնահատականների ու ավելի շատ երկրպագուներ հավաքել։ Փետրվարի 20-ին կազամակերպությունը հայտարարել է, որ բարձր գնահատականների շնորհիվ խումբը նոր երգով բեմ կվերադառնա մարտին։
Մարտի 6-ին թողարկվել է «Ticket» երգի թիզերը, որը նրանց «Sweet Rendezvous» մինի-ալբոմից էր։ Այդ երգի տեսահոլովակը թողարկվել է մարտի 8-ին։
Ապրիլի 6-ին, Ariran-ի հետ հարցազրույցի ժամանակ Սե Ռան ակնարկել է, որ խումբը պատրաստվում է հաջորդ վերադարձին նոր և վերջին մասնակցով՝ Սոն Սոնգ Այով։ Մայիսի 25-ին նրանք ցուցադրել են երկու նոր երաժշտական տեսահոլովակներ «My Youth’s Allegiance» ռազմականների աջակցության համար։
2013։ «Dolls», «Wild», «GLUE»
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ սինգլը՝ «Dolls», թողարկվել է 2013 թվականի հունվարին։ Այն առաջնելույթ է կատարել GAON TOP100 Chart հիթ-շքերթի 35-րդ և M!Countdown-ի 11-րդ հորիզոնականներով, հասնելով 7-րդ հորիզոնականին։ 2013 թվականի մայիսի 9-ին թողարկվել է «Wild» երաժշտական տեսահոլովակը։ Սինգլը հասել է տարբեր օնլայն հիթ-շքերթների առաջին հորիզոնականներին և Gaon chart 2013 հիթ-շքերթում առաջնելույթ է կատարել 32-րդ հորիզոնականով, այն դեպքում, երբ ֆիզիկական ալբոմը վաճառքի է հանվեկ մայիսի 16-ին, զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Դա այդ պահի ամենաբարձր ցուցանիշն էր։
Մինչ աղջիկները զբաղված են եղել տարբեր մենակատարային գործունեություններով ու ելույթներով, լուրեր են տարածվել ենթախմբի կազմավորման մասին։ Այլ լուրեր են տարածվել նաև նոր վերադարձի մասին։
2013 թվականի սեպտեմբերի 25-ին խմբի թվիթերյան էջում հայտարարել են, որ աղջիկները անց են կացնելու իրենց վերադարձը 2013 թվականի հոկտեմբերի 14-ին։ Առաջին լիարժեք ալբոմը անվանվել է «Prima Donna» և բաղկացած է եղել 11 երգերից։ Գլխավոր երգը՝ «GUN», նորից պրոդյուսերավորել է Sweetune-ը։ Լրատվական կայքերը գրել են, որ խումբը իր վերադարձը կկատարի հոկտեմբերի 10-ին, բայց մեկ է, խմբի ռելիզը պետք է կայանար հոկտեմբերի 14-ին։
2013 թվականի նոյեմբերի 14-ին խումբը թվիթերում հրապարակել է M!Countdown-ի բեմում «Gun» երգի վերջնական ելույթից աղջիկների անդրկուլիսյան նկարներ, որոնցում նրանք պահել էին «Coming Soon» գրվածքները։ Դա ակնարկ էր դեկտեմբերի վերջին նրանց արդեն երրորդ թվային սինգլի թողարկման մասին, որի պրոդյուսերը Sweetune-ն էր։ Նոյեմբերի 26-ին, խմբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «25» թվով թիզեր-լուսանկարներ, որը վերաբերվել է «GLUE» անունով նոր թվային սինգլին, որի ռելիզը կայացել է դեկտեմբերի 4-ին։
2014։ Փոփոխություններ խմբի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սկզբին Լի Սեմը և Ըն Ջին դադարել են ներկա գտնվել ելույթներին ու միջոցառումների, որտեղ մասնակցել է խումբը։ Ավելի ուշ հայտնել են, որ երկուսն էլ լքել են խումբը, քանի որ որոշել են իրենց կարիերան շարունակել խմբի կազմից դուրս։ Հունիսին դադարել է նաև Սե Ռայի պայմանագրի ժամկետը և նա որոշել է այն չերկարաձգել։ Այդպիսով, խմբի կազմում մնացել են 6 անդամ։ Սե Ռայի դուրս գալուց առաջ, խմբի վերադարձը նախատեսվել էր 2014 թվականի օգոստոսին, սակայն նոր անդամների որոնումների հետ կապված, որոշել են այն տեղափոխել մինչև սեպտեմբերի սկիզբ։ Հուլիսի 21-ին, կազմակերպությունը հայտնել է, որ խմբի նոր ալբոմի թողարկումը կրկին հետաձգվել է, կապված նոր անդամների ընտրությունով[2]։ Մեկ ամիս անց, օգոստոսի 22-ին, լեյլբը հայտարարել է, որ Գյոն Ռին և Կեվինը (ZE:A), և ստաժոր Սո Ջին համախմբվել են «NASTY NASTY» խմբի ձևավորման համար[3]։ Եռյակի առաջնելույթը կայացել է սեպտեմբերի 3-ին։ Նրանց առաջնելույթային երգի անվանումը «Knock» էր, իսկ պրոդյուսերը եղել է Rado-ն։
2015։ Նոր անդամներ և «DRAMA» մինի-ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի 9-ի կեսգիշերին խմբի թվիթերյան պաշտոնական էջում հայտարարվել է խմբի «DRAMA» մինի ալբոմով նոր վերադարձի մասին[4]։ Մինի-ալբոմը բաղկացած է եղել 6 թրեքներից։ Մի քանի օր անց, հունվարի 15-ին, պաշտոնական կայքում հայտնվել է տեղեկություն, որ խմբի նոր անդամները Սո Ջինն ու Գըմ Ջոն են։ Սո Ջինը նաև NASTY NASTY տրիոյի անդամ էր, իսկ Գըմ Ջոն՝ գործակալության ստաժոր։
Խմբի կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակտիվ անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմական անուն | Լրիվ անուն | Ծննդյան ամսաթիվ | ||
---|---|---|---|---|
Տառադարձում | Հանգըլ | Տառադարձում | Հանգըլ | |
Hyuna (Հյոնա) | 현아 | Մուն Հյոն Ա | 문현아 | 1987 հունվարի 19 |
Erin/Euaerin (Է Ռին) | 애린/이유애린 | Լի Հյե Մին | 이혜민 | 1988 մայիսի 3 |
Sungah (Սոնգ Ա) | 성아 | Սոն Սոնգ Ա | 손성아 | 1898 հուլիսի 8 |
Kyungri (Գյոնգ Ռի) | 경리 | Պակ Գյոնգ Ռի | 박경리 | 1990 հուլիսի 5 |
Hyemi (Հե Մի) | 혜미 | Փյո Հյե Մի | 표혜미 | 1991 ապրիլի 5 |
Minha (Մին Հա) | 민하 | Պակ Մին Հա | 박민하 | 1991 հունիսի 27 |
Sojin (Սո Ջին) | 소진 | Ջո Սո Ջին | 조소진 | 1991 հոկտեմբերի 11 |
Geumjo (Գըմ Ջո) | 금조 | Լի Գըմ Ջո | 이금조 | 1992 դեկտեմբերի 17 |
Հյոնա | Է Ռին | Սոնգ Ա | Գյոնգ Ռի |
Հյե Մի | Մին Հա | Սո Ջին | Գըմ Ջո |
Նախկին անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմական անուն | Իրական անուն | Ծննդյան ամսաթիվ | ||
---|---|---|---|---|
Տառադարձում | Հանգըլ | Տառադարձում | Հանգըլ | |
Rana (Ռանա) | 라나 | Կիմ Ռա Նա | 김라나 | 1983 հունիսի 26 |
Bini (Բինի) | 비니 | Լի Հյե Բին | 이혜빈 | 1985 նոյեմբերի 13 |
Jaekyung (Ջե Կյոնգ) | 재경 | Ջոնգ Սո Յոնգ | 정서영 | 1987 սեպտեմբերի 9 |
Lee Sem (Լի Սեմ) | 이샘 | Լի Հյոն Ջու | 이현주 | 1987 մայիսի 5 |
Sera (Սե Ռա) | 세라 | Ռյու Սե Ռա | 류세라 | 1987 հոկտեմբերի 3 |
Eunji (Ըն Ջի) | 은지 | Պակ Ըն Ջի | 박은지 | 1988 սեպտեմբերի 27 |
Ռանա | Բինի | Ջե Կյոնք |
Լի Սեմ | Սե Ռա | Ըն Ջի |
Ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստուդիական ալբոմներ
- (14.10.2013) PRIMA DONNA
- (08.03.2012) Sweet Rendezvous
- (09.05.2013) WILD
- (23.01.2015) DRAMA
- Ֆիզիկական սինգլներ
Հարավային Կորեայում ֆիզիկական ալբոմներ (այսինքն սկավառակի վրա թողարկված) սինգլը անվանվում է «single album».
- (12.08.2010) Let’s Have A Party
- (24.01.2013) Dolls
- Թվային սինգլներ
- (18.08.2011) Figaro
- (11.01.2012) NEWS
- (04.12.2013) Glue
- Համագործակցություններ
- (07.04.2010) Prosecutor Princess OST Part.2 (Սո Ին Յոնգ, Nine Muses)
- (30.11.2011) Star Empire (Պակ Ջունգ Ա, Սո Ին Յոնգ, ZE:A, Nine Muses, Jewelry)
- (16.08.2012) MBC Music 'MM Choice' Part.3 (Nine Muses, Rhythm Power)
- (05.09.2012) That Woman Writes Lyrics, That Man Composes Music Season 2 OST (Տակ Ջե Հուն, Կիմ Ջոնգ Մին, Nine Muses)
- Այլ
- (05.07.2012) TEAM SIII — Win The Day (Modu Aesseuri)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մրցանակաբաշխության անուն |
Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|
2010 | Korean Culture Entertainment Awards | New Generation Popular Music Teen Singer Award[5] | Հաղթանակ |
Korean Beauty Design Expo | Գեղեցկությամբ հայտնի աստղի մրցանակ[6] | Հաղթանակ | |
Mnet Asian Music Award | Լավագույն նոր երգչուհի/ խումբ | Առաջադրված | |
2013 | Asian Model Festival Awards | Առաջադրված | |
KPOP+ Music Awards | Լավագույն կանացի խումբ[7] | Հաղթանակ | |
Most Improved Artist[8] | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nine Muses to possibly add two new members before comeback (անգլերեն)
- ↑ http://sports.donga.com/3/all/20140720/65336488/4 (անգլերեն)
- ↑ http://www.allkpop.com/article/2014/08/nine-muses-kyung-li-and-zea-kevins-upcoming-project-trio-nasty-nasty-unveil-a-steamy-teaser-image (անգլերեն)
- ↑ https://twitter.com/9muses_/status/553204512769310720 (կոր.)
- ↑ Победители 18th Korean Culture Entertainment Awards (անգլերեն)
- ↑ Nine Muses победили «Beauty Popularity Star Award» (անգլերեն)
- ↑ The 4th Annual KPOP+ Music Awards 2013: Таблица всех результатов (անգլերեն)
- ↑ The 4th Annual KPOP+ Music Awards 2013: Объявление результатов Արխիվացված 2014-07-14 Wayback Machine (անգլերեն)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Nine Muses» հոդվածին։ |
|