Napoleon: Total War
Napoleon: Total War | |
---|---|
Մշակող | The Creative Assembly[1] և Feral Interactive |
Հրատարակիչ | Sega[1] և Feral Interactive |
Դիստրիբյուտոր | Sega, Steam[2] և Humble Store[3] |
Միջերեսի լեզու | գերմաներեն |
Սցենարիստ | Յան Ռոքսբուրգ |
Կոմպոզիտոր | Ռիչարդ Բեդդոու |
Սերիայի մաս | Total War |
Նախորդ | Empire: Total War |
Հաջորդ | Total War: Shogun 2 |
Վայր | Եգիպտոս |
Թողարկման թվական | փետրվարի 23, 2010 և փետրվարի 1, 2010[1] |
Պլատֆորմներ | Windows և մաքՕՍ |
Վերջին տարբերակ | 1.3.0 (հունիսի 21, 2010) |
Ժանր | ստրատեգիական խաղ իրական ժամանակում, քայլափոխային ռազմավարություն, մարտավարություն իրական ժամանակում և համակարգչային ռազմավարական խաղ[1] |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ |
PEGI | PEGI 16[4] |
USK | USK 12 |
ESRB | ESRB T[5] |
Կրիչ | DVD և թվային բաշխում |
Կառավարում | ստեղնաշար |
🌐 | totalwar.com/napoleon |
Napoleon: Total War, սրատեգիական և ներկա քայլերի վրա հիմնված համակարգչային խաղ, որը ստեղծվել է The Creative Assembly-ի կողմից և հրապարակվել է Sega-ի կողմից Windows և Mac OS X։ Նապոլեոնի Windows տարբերակը Հյուսիսային Ամերիկայում հասանելի է եղել2010 թվականի փետրվարի 23-ին, և Եվրոպայում նույն ամսվա 26-ին։ Խաղը Total War սերիայի վեցերորդ խաղն է։ Խաղի գործողությունները Եվրոպայում են, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տասնութերորդ դարի վերջին և տասնիններորդ դարի սկզբին։ Խաղացողներն ընդունում են Նապոլեոն Բոնապարտի կամ նրա գլխավոր թշնամիների դերը, սկսում զարգացնել իրենց երկիրը, գրավում նոր տարածքներ և ապա սկսում պայքարել հակառակորդների դեմ ու պահել սեփական հողերը։
Խաղը հիմնականում հավանության է արժանացել տարբեր քննադատների կողմից։ Քննադատները հիմնականում գնահատել են խաղի վիզուալ էֆֆետները, խաղային գրաֆիկան, պատմական իրադարությունների ճիշտ հաջորդականությունը և այլն։ Սակայն միաժամանակ նաև քննադատության է արժանացել առ այն, որ խաղը նման է իր նախորդին՝ Empire-ին։ Հոկտեմբերի 10-ին, խաղի ներկայացումից ընդամենը 9 ամիս անց, խաղը ճանաչվեց լավագույնն ամբողջ աշխարհում։
Mac OS X տարբերակը թողարկվեց Feral Interactive ընկերության կողմից 2013 թվականի հունվարի 28-ին[6]։ Mac-ի համար այն թողարկվել է 2013 թվականի հուլիսի 3-ին[7]։
Ֆրանսիական դերասան Ստեֆան Կորնիկարդը ապահովել է խաղում Նապոլեոն Բոնապարտի ձայնը իսպաներեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն տարբերակներում։
Խաղը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես բոլոր Total War սերիայի խաղերը՝ Նապոլեոնը պարունակում է երկու տարբերակ՝ պատմական իրադարձություներ և քայլի վրա հիմնված աշխարհաքաղաքական ստրատեգիա։ Պատմական իրադարձությունները ծավալվում են ըստ պատմության, այսինքն խաղացողը ինքն է ընտրում զարգացման տարբերակներ, շահույթի աղբյուներ, զարգացնում բանակը, սակայն պատերազմները պարտադիր ըստ պատմության են։ Աշխարհաքաղաքական ստրատեգիայի ժամանակ խաղացողն ընտրում է երկիրը, և ապա ստեղծում սեփական ծրագիրը երկրները գրավելու, որոնք ի դեպ ներկայացված են քաղաքների տեսքով։ Երկու տարբերակներն էլ ունեն գրեթե նույն ունակութունները։
Պետություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԸՆդհանուր հաշվով կան 13 պետություններ, որոնցով կարող են խաղացողները խաղը սկսել։ Ինչը վերաբերվումքաղաքներին, տարբեր թարմացումներում նրանք տարբեր թվերով են։
Ավստրիական կայսրություն
Բրիտանական կայսրություն
Ֆրանսիա
Օսմանյան կայսրություն
Պրուսիա
Ռուսական կայսրություն
Պորտուգալիա
Իսպանիա
Դանիա
Շվեդիա
Նիդերլանդներ
Բատավյան Հանրապետություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://cdaction.pl/gry/napoleon-total-war
- ↑ Steam — 2003.
- ↑ Humble Store
- ↑ http://www.pegi.info/pt/index/global_id/505/?searchString=total+war
- ↑ RATING INFORMATION Napoleon: Total War // Entertainment Software Rating Board — 1994.
- ↑ «Feral Interactive: Napoleon: Total War - Gold Edition announcement».
- ↑ «Feral Interactive: Napoleon: Total War - Gold Edition release announcement».