MySQL

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MySQL
Mysql.png
Տեսակ relational database management system, ազատ ծրագրային ապահովում, open-source software և server software
Նախագծումը՝ MySQL AB (մինչև 2008),
Sun Microsystems (2008-2010),
Oracle (2010-ից սկսած)
Գրված է՝ C, C++
ՕՀ բազմապլատֆորմ
Լույս տեսավ՝ մայիսի 23, 1995
Վերջին կայուն տարբերակ 5.6.29[1] և 5.7.11[2]
Արտոնագիր GNU GPL կամ կոմերցիոն արտոնագիր
Անվանված է Մյու Վիդենիուս
Սխալնելի հայտման էջ https://bugs.launchpad.net/mysql
Կայք mysql.com
MySQL Վիքիպահեստում

MySQL (արտ. [maɪ ˌɛskjuːˈɛl])[3], բաց կոդով տվյալների բազաների կառավարման համակարգ։ MySQL-ի մշակումն ու աջակցումն իրականացվում է Oracle կորպորացիայի կողմից։ Վերջինս MySQL-ի նկատմամաբ իրավունքները ստացել է Sun Microsystems ընկերության գնումից հետո, որն էլ, նախքան այդ, իր հերթին գնել էր MySQL AB ընկերությունը։ MySQL-ն տարածվում է GNU GPL, ինրպես նաև սեփական կոմերցիոն արտոնագրի ներքո, չնայած մշակողներն նոր ֆունկցիաներ են ավելացնում արտոնագրված օգտագործողների պատվերներով։

MySQL-ը հիմնականում օգտագործվում է փոքր և միջին ծանրաբեռնվածության ծրագրերի համար։ Այն ներառված է մի շարք վեբ-ծրագրավորման համար նախատեսված ծրագրերի փաթեթների մեջ, ինչպիսիք են WAMP-ը, AppServ-ը, LAMP-ը, XAMPP-ը և Open Server-ը։

MySQL բավականին ճկուն է։ Այն աջակցում է աղյուսակների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են MyISAM-ը կամ InnoDB-ն։ Բացի այդ, այն տեղադրվում է հատուկ EXAMPLE անվանմամբ աղյուսակի տեսակով, որն ցուցադրում է նոր աղյուսակի տիպեր ստեղծելու սկզբունքները։ GPL արտանգրի շնորհիվ, MySQL-ն անընդհատ հարստանում է նոր աղյուսակի տեսակներով։

2008 թ․ փետրվարի 26-ին Sun Microsystems ընկերությունը գնեց MySQL AB-ն $1 մլրդ․-ով[4], իսկ 2010 թ․ հունվարի 27-ին Sun Microsystems-ը գնվեց Oracle ընկերության կողմից[5], որն զբաղվում է տվյալների բազաների կառավարման համակարգերի ստեղծմամբ ու զարգացմամբ։

Հարթակները[խմբագրել | խմբագրել կոդը]

MySQL-ը աշխատում է բազմաթիվ հարթարկների վրա՝ AIX, BSDi, FreeBSD, HP-UX, Linux, Mac OS X, NetBSD, OpenBSD, OS/2 Warp, SGI IRIX, Solaris, SunOS, SCO OpenServer, SCO UnixWare, Tru64, Windows 95, Windows 98, Windows NT, Windows 2000, Windows XP, Windows Server 2003, WinCE, Windows Vista և Windows 7։ Ինչպես նաև առկա է OpenVMS-ում աշխատող MySQL-ի տարբերակ։

Ծրագրավորման լեզուները[խմբագրել | խմբագրել կոդը]

MySQL-ն API ունի Delphi, C, C++, Էլֆել, Java, Lisp, Perl, PHP, Python, Ruby, Smalltalk, Pascal և Tcl ծրագրավորման լեզուների, գրադարաններ՝ .NET հարթակի լեզուների համար։

Թողարկումների պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MySQL-ի առաջին ներքին թողարկումը տեղի է ունեցել 1995 թ․-ի մայիսի 23-ին։
  • Windows ընտանիքի համակարգերի (Windows 95 և NT) համար տարբերակը թողարկվել է 1998 թվականի հունվարի 8-ին։
  • Տարբերակ 3.23 ― բետա տարբերակը՝ 2000 թ․ հունիսին, թողարկումը՝ 2001 թ․ հունվարին։
  • Տարբերակ 4.0 ― բետան՝ 2002-ի օգոստոսին, թողարկումը՝ 2003-ի մարտին։
  • Տարբերակ 4.1 ― բետան՝ 2004-ի հունիսին, թողարկումը՝ 2004-ի հոկտեմբերին։
  • Տարբերակ 5.0 ― բետան՝ 2005-ի մարտին, թողարկումը՝ 2005-ի հեկտեմբերին։
  • Տարբերակ 5.1 ― մշակումը սկսվել է 2005-ի նոյեմբերից, սակայն թողարկվել է միայն 2008 թ․ նոյեմբերին։
  • Տարբերակ 5.4 ― բետան՝ 2009-ի ապրիլին, չի թողարկվել։
  • Տարբերակ 5.5 ― թողարկվել է 2010 թ․ դեկտեմբերին։
  • Տարբերակ 5.6 ― մշակման փուլում է (5.6.6 m9 տարբերակը ներկայացվել է 2012 թ․-ի օգոստոսի 7-ին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://dev.mysql.com/doc/relnotes/mysql/5.6/en/news-5-6-29.html
  2. MySQL 5.7 Release Notes
  3. «1.3.1. What is MySQL?»։ MySQL 5.5 Reference Manual (անգլերեն)։ Oracle Corporation։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-23-ին։ Վերցված է 24 դեկտեմբեր, 2010 թ. 
  4. MySQL :: Observations by Kaj Arnö @Sun (անգլ.)
  5. Oracle գնել է Sun ընկերությունը (անգլ.)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]