Jump to content

Սոլարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլարիս
Изображение логотипа
Սոլարիս 11–ը գրաֆիկական միջներեսով
ՏեսակՅունիքս
ՍտեղծողSun Microsystems և Օրաքլ
ԸնտանիքՅունիքս
Հիմք են ծառայելUNIX System V?
Ծրագրային կոդխառը բաց ծրագրային կոդով / փակ ծրագրային կոդով
Առաջին թողարկում1992
Վերջին տարբերակ11
Առկա էանգլերեն
Միջուկի տեսակՄոնոլիտ
ԻնտերֆեյսJava Desktop System կամ Common Desktop Environment (CDE)
Արտոնագիրտարբեր
Զարգացման կարգավիճակարդի
Կայքoracle.com/solaris
ելակոդբաց ծրագրային կոդով / փակ ծրագրային կոդով
 Solaris (operating system) Վիքիպահեստում

Սոլարիս, Յունիքսի վրա հիմնված օպերացիոն համակարգ, որը ներդրվել է Sun Microsystems–ի (այժմ Օրաքլին պատկանող) կողմից 1992 թվականին և հանդիսանում է SunOS-ի իրավահաջորդ։ Solaris-ը հայտնի է իր ընդլայնելիությամբ, հատկապես SPARC համակարգերում և իր նորարարական հատկանիշների առաջացմամբ, ինչպիսիք են՝ Dtrace-ն ու ZFS-ն[1][2]։ Solaris-ը մատակարարվում է ինչպես Sun-ի կողմից, այդպես էլ այլ ընկերությունների ստեղծած SPARC և x86-ի վրա հիմնված աշխատակայանների ու սերվերների վրա։ Solaris-ը դեմ է Single Unix Specification-ին։ Չնայած, որ պատմականորեն Solaris-ը փակ սկզբնական կոդերով օպերացիոն համակարգը է, նրա ծրագրային կոդի մեծ մասը բաց է և հասանելի։

Աջակացվող ճարտարապետությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Solaries 10-ում Sun Microsystems-ը մշակել է կրկնակի համատեղելիություն Լինուքսի հետ, որը թույլ է տալիս Linux-ը թողարկել Solaris՝ x86 ճարտարապետության և BrandZ միջավայրերում։

2009 թ. դրությամբ շատ ընկերություններ իրենց x86 և AMD64 ճարտարապետություններով համակարգերում պաշտոնապես ապահովում են Solaris-ը։ Այդ ընկերություններն են՝

Օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական տարբերակներում Solaris-ն օգտագործում էր GUI OpenWindows-ը։ Սկսած 2.6 տարբերակից այն փոխարինվել է CDE-ով, իսկ 10-ում մտցվել է Sun Java Desktop System-ը, որը հիմնված է GNOME-ի վրա։

Ֆայլային համակարգերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Solaris-ն օգտագործում էր UFS ֆայլային համակարգը, իսկ սկսած 2004 թվականից Sun Microsystems-ը մշակել է ZFS համակարգը, որը սկսվեց ներառվել Solaris-10-ի մեջ՝ սկսած 6.06 թողարկումից։ Solaris–10-ն ապահովում է հետևյալ ֆայլային համակարգերը՝

  • UFS
  • ZFS
  • SMBFS
  • VxFS
  • PCFS
  • HSFS
  • TMPFS
  • NFS
  • CacheFS
  • AutoFS
  • SpecFS
  • ProcFS
  • SockFS
  • fifos

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Michael Totty (2006 թ․ սեպտեմբերի 11). «Innovation Awards: The Winners Are...». Wall Street Journal. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին. «The DTrace trouble-shooting software from Sun was chosen as the Gold winner in The Wall Street Journal's 2006 Technology Innovation Awards contest»
  2. «2008 Technology of the Year Awards: Storage - Best File System». InfoWorld. 2008 թ․ հունվար. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին.