PhpMyAdmin
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | Տվյալների բազաների կառավարման համակարգ և ազատ ծրագրային ապահովում |
Նախագծումը՝ | phpMyAdmin Developer Team |
Գրված է՝ | PHP[1] և ՋավաՍկրիպտ |
Առկա է | բազմալեզու |
Լույս տեսավ՝ | սեպտեմբերի 9, 1998 |
Վերջին կայուն տարբերակ | 5.0.4 (հոկտեմբերի 15, 2020)[2] |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | ստորակետով անջատված արժեքներ, XML և OpenDocument |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | ստորակետով անջատված արժեքներ, OpenDocument, XML, YAML?, JSON և Portable Document Format |
Արտոնագիր | GPLv2[3][4] |
Մասն է | Software Freedom Conservancy?[5] |
Անվանված է | PHP և MySQL |
Սխալնելի հայտման էջ | github.com/phpmyadmin/phpmyadmin/issues |
Կայք | phpmyadmin.net |
Աղբյուր կոդ | github.com/phpmyadmin/phpmyadmin |
PhpMyAdmin Վիքիպահեստում |
phpMyAdmin, PHP լեզվով գրված բաց կոդով վեբ-հավելված, որն իրենից ներկայացնում է վեբ-միջերես MySQL տվյալների բազաների կառավարման համակարգի համար։ phpMyAdmin-ը թույլ է տալիս բրաուզերի միջոցով կառավարել MySQL սերվերը, գործարկել SQL հրամաններ և դիտել աղյուսակների ու տվյալների բազաների բովանդակությունը։ Հավելվածը վեբ-մշակողների կողմից մեծ ճանաչման է արժանացել, քանի որ թույլ է տալիս առանց SQL հրամանների գրառման կառավարել MySQL ՏԲԿՀ-ը։
Հավելվածը տարածվում է GNU General Public License արտոնագրի ներքո, ինչի շնորհիվ այլ մշակողներ կարող են ներառել այն իրենց ծրագրերում։ Այդպիսի ներառումների օրինակ են XAMPP, Denwer, AppServ, Open Server և այլ վեբ-ծրագրավորման համար նախատեսված սերվերների փաթեթները։
Այսօր նախագիծը տեղայնացված է շուրջ 62 լեզուներով
Մշակողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
phpMyAdmin-ի մտքի հեղինակն է գերմանացի ծրագրավորող Տոբիաս Ռատշիլլերը (Tobias Ratschiller)։ Այն, ինչպես նաև phpPgAdmin-ը, կառուցված են MySQL-Webadmin հավելվածի հիման վրա, որը ստեղծվել է 1997 թ.-ին։
2001 թ.-ից phpMyAdmin նախագծի մշակումը Տոբիաս Ռատշիլլերից անցավ Մարկ Դելիսլին (Marc Delisle)։ Վերջինս, Օլիվեր Մյուլլերի (Olivier Müller) և Լոիկ Շապոյի հետ միասին սկսեց phpMyAdmin-ի մշակման նոր շրջանը։
Այսօր Մերկ Դելիսլը phpMyAdmin նախագծի ադմինիստրատորն է։ Նա phpMyAdmin-ի պատմության մեջ ունի ամենամեծ ներդրումը՝ գրված կոդի տեսքով։ Նախագծի հիմնական օգնականներն են Միխալ Ցիխարը (Michal Čihař), Սեբաստիան Մենդելն (Sebastian Mendel) ու Հերման վան Ռինկը (Herman van Rink)։
Տարբերակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսած 3.0.0 տարբերակից, phpMyAdmin-ը միացել է GoPHP5 նախաձեռնությանը և հրաժարվել է PHP-ի և MySQL-ի հին տարբերակների աջակցությունից։ phpMyAdmin-ի 3.0.0 և ավելի բարձր տարբերակների հետ աշխատելու համար անհրաժեշտ է PHP 5.2 և MySQL 5։ PHP-ի և MySQL-ի հին տարբերակների հետ աշխատանքների համար շարունակում է զարգանալ phpMyAdmin 2.x տարբերակը, սակայն վերջինիս աջակցումը սահմանափակվում է գտնված խոցելի կետերի ուղղմամբ. նոր ֆունկցիաներ այդ տարբերակում այլևս չեն ավելացվում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նախագծի կայքը
- phpMyAdmin-ի հետ աշխատելու վիդեոդասեր Archived 2008-01-19 at the Wayback Machine.
|