Solaris

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Solaris
Aktualne logo Oracle Solaris OS OSos.png
OpenSolaris "Clean" Screenshot.png
Solaris 10–ը Java Desktop System գրաֆիկական միջներեսով
Տեսակ օպերացիոն համակարգ
Ստեղծող Sun Microsystems և Օրաքլ
Ընտանիք Unix
Ծրագրային կոդ խառը բաց ծրագրային կոդով / փակ ծրագրային կոդով
Առաջին թողարկում 1992
Վերջին տարբերակ 10 10/09 2009 հոկտեմբերի 8
Առկա է անգլերեն
Միջուկի տեսակ Մոնոլիտ
Ինտերֆեյս Java Desktop System կամ Common Desktop Environment (CDE)
Արտոնագիր տարբեր
Զարգացման կարգավիճակ արդի
Կայք oracle.com/solaris
Աղբյուր կոդ բաց ծրագրային կոդով / փակ ծրագրային կոդով
Solaris (operating system) Վիքիպահեստում

Սոլարիս (Solaris), ՅՈՒՆԻՔՍ-ի վրա հիմնված օպերացիոն համակարգ, որը ներդրվել է Sun Microsystems–ի (այժմ Oracle Corporation-ին պատկանող) կողմից 1992 թվականին և հանդիսանում է SunOS-ի իրավահաջորդ։ Solaris-ը հայտնի է իր ընդլայնելիությամբ, հատկապես SPARC համակարգերում և իր նորարարական հատկանիշների առաջացմամբ, ինչպիսիք են՝ Dtrace-ն ու ZFS-ն[1][2]։ Solaris-ը մատակարարվում է ինչպես Sun-ի կողմից, այդպես էլ այլ ընկերությունների ստեղծած SPARC և x86-ի վրա հիմնված աշխատակայանների ու սերվերների վրա։ Solaris-ը դեմ է Single Unix Specification-ին։ Չնայած, որ պատմականորեն Solaris-ը փակ սկզբնական կոդերով օպերացիոն համակարգը է, նրա ծրագրային կոդի մեծ մասը բաց է և հասանելի։

Աջակացվող ճարտարապետությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Solaries 10-ում Sun Microsystems-ը մշակել է կրկնակի համատեղելիություն Լինուքսի հետ, որը թույլ է տալիս Linux-ը թողարկել Solaris՝ x86 ճարտարապետության և BrandZ միջավայրերում։

2009 թ. դրությամբ շատ ընկերություններ իրենց x86 և AMD64 ճարտարապետություններով համակարգերում պաշտոնապես ապահովում են Solaris-ը։ Այդ ընկերություններն են՝

Օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական տարբերակներում Solaris-ն օգտագործում էր GUI OpenWindows-ը։ Սկսած 2.6 տարբերակից այն փոխարինվել է CDE-ով, իսկ 10-ում մտցվել է Sun Java Desktop System-ը, որը հիմնված է GNOME-ի վրա։

Ֆայլային համակարգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Solaris-ն օգտագործում էր UFS ֆայլային համակարգը, իսկ սկսած 2004 թվականից Sun Microsystems-ը մշակել է ZFS համակարգը, որը սկսվեց ներառվել Solaris-10-ի մեջ՝ սկսած 6.06 թողարկումից։ Solaris–10-ն ապահովում է հետևյալ ֆայլային համակարգերը՝

  • UFS
  • ZFS
  • SMBFS
  • VxFS
  • PCFS
  • HSFS
  • TMPFS
  • NFS
  • CacheFS
  • AutoFS
  • SpecFS
  • ProcFS
  • SockFS
  • fifos

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael Totty (սեպտեմբերի 11, 2006)։ «Innovation Awards: The Winners Are...»։ Wall Street Journal։ Վերցված է 2008-07-05։ «The DTrace trouble-shooting software from Sun was chosen as the Gold winner in The Wall Street Journal's 2006 Technology Innovation Awards contest» 
  2. «2008 Technology of the Year Awards: Storage - Best File System»։ InfoWorld։ Հունվար 2008։ Վերցված է 2008-07-05