Mumm
Mumm | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված է | 1827 և հունվարի 1, 1956[1] |
Վայր | Ռեյմս[1] |
Երկիր | Ֆրանսիա |
Արդյունաբերություն | Manufacture of wine from grape?[2], food and tobacco industry?[2] և fabrication of effervescent wines?[1][1] |
Մայր ընկերություն | Պեռնո Ռիկար |
Սեփականատեր | Պեռնո Ռիկար |
Կայք | mumm.com(անգլ.) |
G. H. Mumm Վիքիպահեստում |
Mumm (ֆր.՝ Mumm), ֆրանսիական Ռեյմս քաղաքում գտնվող շամպայն գինիներ արտադրող ընկերություն և բրենդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է 3 Մյում եղբայրների` Ժակոբի, Գոտլիբի և Ֆիլիպի կողմից, որոնք գերմանացի գինեգործներ էին Հռենոսի հովտից և Բրյուլ քաղաքից Ֆրիդրիխ Գիսլերի կողմից 1827 թվականի մարտի 1-ից և կոչվում էր P. A. Mumm Giesler et C°։ P. A. տառերը հոր անվանատառերն են, որը հաջողակ գինու վաճառական էր Զոլինգենից։ 1852 թվականին Ժորժ Հերման Մյումը՝ Պիտեր Առնոլդի թոռը, դարձավ գինետան ղեկավարը և նրա G. H. անվանատառերն սկսեցին կիրառել ընկերության անվան մեջ։ Շամպայնի պիտակների կարմիր երիզն արվել է Պատվավոր լեգիոնի ֆրանսիական շքանշանի ժապավենի նման և դարձավ այս շամպայնի տարբերակիչ նշանը։ Որոշ ժամանակ անց ֆրանսիացիները ազգայնացրին Mumm ընկերությունը, թեև նրա հիմնադիրները, և նրանց ընտանիքները մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ապրում էին Ֆրանսիայում՝ չընդունելով ֆրանսիական քաղաքացիություն։
Ներկայումս կազմակերպությունը պատկանում է ֆրանսիական Pernod Ricard՝ ալկոհոլային խմիչքների արտադրող և մատակարար կազմակերպությանը։ Ըստ վաճառքի ծավալի՝ այն աշխարհում երրորդն է Moët & Chandon և Կլիկո այրուց հետո[3]։ Յուրաքանչյուր տարի վաճառվում է մոտ 8 միլիոն շիշ գինի աշխարհի ավելի քան 100 երկրներում[3]։ Մյումը Ֆորմուլա 1-ի պաշտոնական հովանավորն էր 2000-2016 թվականներին[4] և հատուկ շամպայնի շշեր էր տրամադրում հաղթողներին՝ հարթակի վրա տոնելու համար[5]։
ԱՄՆ-ում կալիֆորնիական մեթոդով փրփրուն գինիներ են արտադրվում G.H. Mumm & Cie և Joseph E Seagram & Sons ընկերությունների համատեղ համագործակցությամբ։ Ընկերությունը տեղակայված է Նապա հովտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 SIRENE (ֆր.)
- ↑ 2,0 2,1 20th Century Press Archives — 1908.
- ↑ 3,0 3,1 Лучшие вина мира. 10 знаменитых брендов шампанского
- ↑ «Le mousseux remplace le champagne sur le podium - Fil Info - Formule 1 - Auto/Moto». Sport24. 2016 թ․ մարտի 22. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ Шампанское в Формуле-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mumm-ի պաշտոնական կայք (անգլ.)
- Mumm Napa-ի պաշտոնական կայք (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Mumm» հոդվածին։ |