Mondex
Մոնդեքս (անգլ.՝ Mondex), Mastercard ֆինանսական կազմակերպությանը պատկանող սմարթ քարտային կանխիկ համակարգ։
1990 թվականին NatWest կազմակերպության երկու բանկիրներ հիմնադրել են այս կազմակերպությունը, սակայն հետագայում բաժանվել է առանձին կոնսորցիումների, իսկ ավելի ուշ Mastercard-ն է այն գնել:
Մոնդեքսը թույլ էր տալիս օգտատերերին օգտագործել էլեկտրոնային քարտն այնպես, ինչպես կանխիկ գումարը՝ հնարավորություն ընձեռելով կատարել peer-to-peer փոխանցումներ քարտերի միջև, որոնք բանկոմատների, համակարգչային քարտեր ընթերցող սարքերի, անձնական «դրամապանակների» և մասնագիտացված հեռախոսների միջոցով ստացվող թույլտվության կարիք չունեն: Մոնդեքսի այս առանձնահատկություններն առանձնացնում էին այն ժամանակվա առաջատար մրցակիցներից, ինչպիսին էր Visa Cash համակարգը[1]:
Մոնդեքսը նաև թույլ էր տալիս մեկ քարտի միջոցով մի քանի արժույթներով գործարքների իրականացում: Մոնդեքս քարտերը ինչ-որ պահի շատ համալսարաններում տարածում ստացան, քանի որ դրանք շատ սկսեցին փորձարկվել այնտեղ։
Համակարգը ներդրվել է տասնյակից ավելի երկրներում: Չնայած Mastercard շարունակական ներդրումների` Մոնդեքսը տարածում չստացավ ամբողջ աշխարհում, և վերջին երկիրը, որտեղ այն գործում էր, Թայվանն էր (2008 թվականի մայիսի 31-ին աjստեղ քարտերն այլևս չօգտագործվեցին)։ Մոնդեքսին հաջորդեց տեխնոլոգիապես ավելի զարգացած համակարգ, որը կոչվում էր Mastercard Cash։
Մոնդեքսը եղել է անկանխիկ վճարային համակարգի նախատիպ, որն այսօր տարածված է օնլայն վճարումների, թվային դրամապանակների և անհպում վճարումների տարբերակով[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Mondex սխեման հորինվել է 1990 թվականին Միացյալ Թագավորությունում NatWest-ից Թիմ Ջոնսի և Գրեհեմ Հիգինսի կողմից։ 1992 թվականի մարտին համակարգի ներքին թեստերը, որն այն ժամանակ հայտնի էր որպես Բայթ, սկսեցին աշխատել NatWest-ի խոշոր համակարգչային կենտրոններից մեկում՝ Լոնդոնի Goodman's Fields-ում[3]։
Մինչև 1993 թվականի դեկտեմբեր զարգացումը շարունակվեց գաղտնի, երբ համակարգը հրապարակավ բացահայտվեց՝ հայտարարությամբ, որ Midland Bank-ը (որը վերջերս ձեռք է բերվել HSBC-ի կողմից) միացել է սխեմային որպես 50/50 ներդրումային գործընկեր։
Վճարային համակարգի նախնական հրապարակային փորձարկումներն իրականացվել են 1995 թվականի հուլիսից Սվինդոնում (Ուիլթշիր)։ Հանրային փուլը պահանջում էր բազմաթիվ առևտրային սարքերի և խելացի քարտերի մշակում և արտադրություն, ընդ որում BT-ն, NatWest-ը և Midland Bank-ը հովանավորում և տեղադրում էին մանրածախ տերմինալներ քաղաքի ավտոկայանատեղերում, վճարովի հեռախոսներում, ավտոբուսներում և վաճառակետերում, և թողարկում Mondex քարտեր։ Փորձարկման առաջին հինգ շաբաթվա ընթացքում 1900 տերմինալներ են տեղադրվել 620 մանրածախ առևտրի ցանցերում, և գրանցվել է 6000 քարտապան, որի թիրախը 40000 քարտապաններ և 1000 վաճառողներ են եղել մեկ տարվա փորձաշրջանի ընթացքում։ Մինչև 1995 թվականի սեպտեմբեր բոլոր ավտոբուսները, ավտոկայանատեղերը և վճարովի հեռախոսները պետք է ընդունեին Mondex-ը, իսկ 20 կանխիկացման կետերը և 300 վճարային հեռախոսները նախատեսված էին համակարգի միջոցով դրամական փոխանցումներին աջակցելու համար[4]։
1996 թվականի հուլիսին NatWest-ը և Midland Bank-ը վաճառեցին Mondex-ի հայեցակարգը, տեխնոլոգիան և ապրանքանիշը մշակելու մտավոր սեփականության իրավունքները նոր խմբին, որը կոչվում էր Mondex International, 17 խոշոր բանկերի հետ միասին խմբին միացան որպես բաժնետերեր[5]։ Այդ պահից ի վեր Mondex International-ը կառավարում էր Mondex ապրանքանիշը, վերահսկում էր նրա ֆրանչայզերը և պայմանագրեր կնքում նորերի հետ ամբողջ աշխարհում։ Այն նաև կառավարել է Mondex տեխնոլոգիան և մշակել դրա ծրագրակազմը։
Նույն տարվա նոյեմբերին Mastercard-ը ձեռք բերեց Mondex International-ի 51% սեփականությունը և ամբողջությամբ հավանություն տվեց Mondex սխեմային՝ անմիջապես հրաժարվելով իր էլեկտրոնային կանխիկացման համակարգից, որը մինչ այդ մշակվում էր[6][7]։ Այնուհետև Mastercard-ը ձեռք բերեց ընկերության ամբողջական սեփականությունը 2001 թվականի հունիսին[8]։
1996 թվականին Visa-ն և Mastercard-ը համաձայնեցին այն, ինչը հայտնի էր որպես Upper West Side-ի դատավարություն։ Visa-ն գործի դրեց Visa Cash-ը, իրենց էլեկտրոնային կանխիկացման սխեման, իսկ Mastercard-ը՝ Mondex-ը՝ տեսնելու, թե արդյոք Մանհեթեն կղզու բնակիչները կընդունեն հայեցակարգը և տեխնոլոգիան՝ որպես կանխիկ գումարը փոխարինելու միջոց։
Mondex-ը գործարկվել է մի շարք շուկաներում 1990-ական թվականներին՝ ընդլայնվելով Սվինդոնի սկզբնական փորձարկումից մինչև Հոնկոնգ, Նյու Յորք և Գելֆ, Կանադա[9]։ Այն նաև փորձարկվել է 1990-ական թվականների վերջին մի քանի բրիտանական համալսարաններում, ներառյալ Էդինբուրգի համալսարանը, Էքսետերի համալսարանը (1997-2001 թվականների միջև), Յորքի համալսարանը, Նոթինգհեմի համալսարանը, Ասթոնի համալսարանը և Շեֆիլդ Հալամի համալսարանը։
90-ական թվականների վերջին և 2000-ական թվականների սկզբին փորձարկումները շարունակվեցին իրականացվել ամբողջ աշխարհում՝ հաճախորդների ընդունման և ժողովրդականության տարբեր աստիճաններով։ Ի վերջո, այս փորձարկումներից նույնիսկ ավելի հաջողակները ձախողեցին իրենց նպատակը, քանի որ երկրների մեծ մասը Mondex-ի համակարգի ազգային ներդրում չունեցան, ուստի շատ վայրերում սխեման մնաց փորձնական փուլում, և Mondex ֆրանչայզերը փակեց իր աշխատանքը։
Գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոխանցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնդեքս քարտով դրամական փոխանցում իրականացվել է Մոնդեքս ծրագրին միացված սարքի միջոցով և տեղի է ունեցել 2 քարտերի միջև՝ անկախ նրանից՝ երկու կողմերը հաճախորդներ են, թե հաճախորդ և վաճառող:
Երկու կողմն էլ իրենց քարտերը տեղադրում էին սարքի մեջ, որը հեշտացնում էր դրամական միջոցների փոխանցումը և այսպիսով իրականցվում էր տվյալ գործարքը։ Քարտի հիշողության մեջ պահպանվում էին միայն 10 գործարքներից։
Քարտերը լիցքավորելու համար օգտատերերը կարող էին օգտվել բանկոմատից, գնալ բանկի մասնաճյուղ:
Մոնդեքսի քարտերը կարող էին օգտագործվել ցանկացած խանութում, որն ուներ անհրաժեշտ սարքավորումներ:
Մոնդեքս քարտերը թույլ էին տալիս գործարքներ կատարել քարտին հասանելի 5 արժույթներից մեկի միջոցով[10]:
Անվտանգության առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնդեքս քարտերը ներառում էին «կողպման» մեխանիզմ, որի ժամանակ քարտը կողպելու համար ընտրվում էր PIN կոդ, իսկ քարտը նորից գործարկելուց առաջ (վերջին գործարքները դիտելու կամ գումար փոխանցելու համար) քարտապանը պետք է գրեր սահմանված PIN կոդը և ապակողպեր այն[11][12]:
Սարքավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք սարքեր թույլ էին տալիս Մոնդեքս քարտերի օգտագործումը (գումարի փոխանցում, քարտի մնացորդի դիտում, քարտերի կողպում/բացում և այլն), որոնք կարող էին օգտագործվել անձնական կամ առևտրային օգտագործման համար[13]․
- Հաշվեկշիռ ընթերցող սարք․ փոքրիկ ստեղնաշարի չափի սարք, որը ցույց էր տալիս քարտի ընթացիկ մնացորդը: Այս սարքը տրամադրվել է Մոնդեքսի յուրաքանչյուր քարտի հետ, որպեսզի հաճախորդները կարողանան իրենց քարտի մնացորդը տեսնելու հեշտ միջոց ունենալ։
- Էլեկտրոնային դրամապանակ․ հաշվիչի չափի գրպանային սարք, որը անհատին թույլ է տալիս դիտել քարտի մնացորդը և ստանալ վերջին գործարքների մասին տեղեկություններ։
- IC քարտ ընթերցող․ պարզ համակարգչային սարք, որը թույլ էր տալիս քարտապանին կառավարել իր քարտը և գործարքներ կատարել ինտերնետի միջոցով:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Mondex - Technically Focused Research Briefing». Վերցված է 23 September 2022-ին.
- ↑ «The Mondex electronic money card hoped to make cash obsolete». Վերցված է 9 May 2023-ին.
- ↑ «Mondex International: Reengineering MoneyII». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
- ↑ «That will do nicely, sir...». Computer Shopper. 1995 թ․ հունիս. էջ 448.
- ↑ Bray, Nicholas (1996 թ․ հուլիսի 19). «NatWest Signs 16 Partners For Mondex Cash-Card Firm». Wall Street Journal. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «MasterCard Will Buy 51% Of Smart Card Firm Mondex». American Banker. 1996 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Mondex USA Partners Look to Ambitious '97 Tests». American Banker. 1996 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «MasterCard to acquire full ownership stake in Mondex International». American Banker. 2001 թ․ հունիսի 4. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Mondex pulls plug on Guelph pilot project». Globe & Mail. Toronto. 1998 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 28-ին.
- ↑ McEvoy, Neil (2021-07-13). «Mondex Memories and CBDC - Consult Hyperion». chyp.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-08-11-ին.
- ↑ Susan Stepney, David Cooper, and Jim Woodcock, An Electronic Purse: Specification, Refinement, and Proof.Technical Monograph PRG-126, Programming Research Group, Oxford University, UK, 2000.
- ↑ Jim Woodcock, Susan Stepney, David Cooper, John Clark, and Jeremy Jacob, The certification of the Mondex electronic purse to ITSEC Level E6, Formal Aspects of Computing, Volume 20, Number 1, pages 5–19, January 2008.
- ↑ «technology». web.mit.edu. Վերցված է 2024-08-11-ին.