Milky Chance

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Milky Chance
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ժանրերփոփ, ֆոլկ, ռոք
Գործունեություն2012-այժմ
ԼեյբլLichtdicht Records
Պարգևներ
Կայքmilkychance.net
Անդամներ
Կլեմենս Ռեբայն, Ֆիլիպ Դաուշ
 Milky Chance Վիքիպահեստում

Milky Chance, գերմանական փոփ-ֆոլկ-ռոք դուետ՝ ռեգգիի և էլեկտրոնային երաժշտության տարրերով։ Դուետը կազմված է վոկալիստ և երաժիշտ Կլեմենս Ռեբայնից և դիդջեյ Ֆիլիպ Դաուշից։ Երկուսն էլ Կասել քաղաքի բնիկներ են։ Համագործակցում են Lichtdicht Records լեյբլի հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուետը միջնակարգ կրթություն է ստացել Յակոբ Գրիմի անվան դպրոցում։ Կլեմենսը ջազ էր նվագում կվարտետում, որի անվանումն էր Flown Tones, որտեղ նվագում էր բաս-կիթառ, Ֆիլիպը դիջեյ էր։

2012-ից-մեր օրեր՝ Sadnecessary[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին նրանք իրենց երգերը տեղադրեցին ինտերնետում։ Ամենամեծ ուշադրությունը գրավել էր «Stolen Dance» երգը։ 2013 թվականին նրանք թողարկեցին իրենց Sadnecessary ալբոմը, որը ներառում էր այնպիսի երգեր, ինչպիսիք են «Stolen Dance», «Running» և «Down by the River»: Թե ալբոմը, թե դեբյուտային «Stolen Dance» երգը զբաղեցնում էին բարձր հորիզոնականներ Գերմանիայի, Հոլանդիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և Պորտուգալիայի աղյուսակներում։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Դետալ Ամենաբարձր դիրքերը
ԳԵՐ
АВС
[1]
ԲԵԼ
[2]
ՇՎԵ
[3]
Sadnecessary
  • Ամսաթիվ։ 18 հոկտեմբերի 2013 թվական
  • Լեյբլ։ Lichtdicht Records
  • ֆորմատ։ CD,
14 23 20 14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Milky Chance discography». austriancharts.at. Hung Medien. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. «Milky Chance discography». ultratop.be/nl/. Hung Medien. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  3. «Milky Chance discography». hitparade.ch. Hung Medien. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Milky Chance» հոդվածին։