Mario

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mario
Mario emblem.svg
Մշակող Նինթենդո
Square
Հրատարակիչ Նինթենդո
Խաղադիզայներ Շիգերու Միյամոտո
Անոնսի թվական Հուլիսի 9, 1981
Թողարկման թվական 1983
Պլատֆորմներ

NES
SNES
Game boy
Game boy Advance
Nintendo 64
GameCube
Nintendo DS
Nintendo Wii

Philips CD-i
Amstrad CPC
Apple II
Atari 2600
Atari 5200
Atari 7800
Atari 8-bit family
Commodore 64
ZX Spectrum
Nintendo 3DS
Wii
WiiU
Վերջին տարբերակ NES Remix
Վերջին տարբերակի թվական դեկտեմբերի 18, 2013
Ժանր պլատֆորմային, RPG
Mario (video game series) Վիքիպահեստում

«Mario» (հայ․՝ Մարիո), «Նինթենդո» ընկերության կողմից ստեղծված համակարգչային խաղերի, ֆիլմերի և այլ լիզենզվարումների մեդիա ֆրենչայզ։ Համարվում է վիդեոխաղերի արդյունաբերության պատմության մեջ ամենամեծ շարքերից մեկը։ Հիմնական շարքի խաղերը պլատֆորմային ժանրի են՝ գլխավոր հերոս իտալացի ջրմուղագործ Մարիոյի մասնակցությամբ։

Կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մարիո (կերպար)

Նինթենդոյի այս շարքի խաղերի գլխավոր հերոսը (պրոտագոնիստ) Մարիոն է՝ ստեղծված Շիգերու Միյամոտոյի կողմից։ Հանդիսանալով Նինթենդոյի թալիսմանը, ստեղծումից ի վեր Մարիոն հանդես է եկել ավելի քան 200 համակարգչային խաղում։ Չնայած սկզբնապես թողարկվել է որպես պլատֆորմային խաղերի հերոս, ներկա ժամանակներում առկա է նաև այնպիսի խաղաժանրերում, ինչպիսիք են օրինակ՝ մրցավազքային, փազլային, RPG, պայքարային և սպորտային և այլն։ Քանի որ հավաքականորեն Մարիոն և վերջինիս եղբայր Լուիջիին անվանվում են «Մարիո եղբայրներ», տարբեր խոսակցություններ էին գնում, որ Մարիոյի լրիվ անունը Մարիո Մարիո է։ 1980-ականներին Նինթենդոն պաշտոնապես հայտարարաեց, որ ո'չ Մարիոն, ո'չ Լուիջին չունեն ազգանուն, սակայն 1993 թվականին էկրան բարձրացած «Սուպեր Մարիո եղբայրներ» գեղարվեստական ֆիլմում, որը նկարվել էր Մարիոյի մասնակցությամբ խաղերի հիման վրա, ջրմուղագործ եղբայրները կրում են Մարիո ազգանունը, համապատասխանաբար որպես՝ Մարիո Մարիո և Լուիջի Մարիո։ 1995 թվականից Մարիոյին հնչյունավերել է Չարլզ Մարտինեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Super Mario 3D Land Super Mario Galaxy 2 New Super Mario Bros. Wii Super Mario Galaxy New Super Mario Bros. Super Mario Sunshine Super Mario 64 Super Mario Land 2: 6 Golden Coins Super Mario World Super Mario Land Super Mario Bros. 3 Super Mario Bros. 2 Super Mario Bros.: The Lost Levels Super Mario Bros. Mario Bros. Donkey Kong

Առաջին հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիոյի կերպարն առաջին անգամ հայտնվել է «Donkey Kong» խաղում՝ Ջամփմեն անվամբ (անգլ.՝ Jumpman - ցատկող), որտեղ եղել է ոչ թե ջրմուղագործ, այլ ատաղձագործ։ Դրանից հետո խաղն ունեցել է մի շարք հավելումներ և դարձել առանձին խաղաշարք՝ մշակվելով Նինթենդոյի ու «Rare Ltd.» ստուդիայի կողմից։

Առաջին խաղը, որում Մարիոն գլխավոր հերոսն էր որպես ջրմուղագործ` դարձավ 1983 թվականին թողարկված «Մարիո եղբայրներ» (Mario Bros.) միաէկրան պլատֆորմային խաղը։ Այստեղ առաջին անգամ հայտնվում է Լուիջիի կերպարը։ Խաղը հարմարեցվել էր մի շարք տնային համակարգիչների և խաղային պլատֆորմերի համար։

Զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիո խաղաշարքի վերջնական գաղափարը ձևավորվեց «Nintendo Entertainment System» (NES) խաղահամակարգի համար 1985 թվականի ավարտին թողարկված «Super Mario Bros.» խաղում։ Մարիոն դարձավ հորիզոնական շարժումով պլատֆորմային խաղ։ Առաջին անգամ ցույց տրվեց գործողության վայրը՝ Սնկային թագավորությունը, հայտնվեցին որոշ երկրորդ պլանի դրական և բացասական կերպարներ, ինչպիսիք էին օրինակ Փիչ արքայադուստրն ու Թոադը։ Խաղում կար 8 մակարդակ (խոսակցական լեզվում՝ «աշխարհ»), որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բաղկացած էր 4 ենթամակարդակից։ Հերոսին տրվեց հնարավորություն գլխով ջարդել աղյուսներ ու ստանալ մրցանակներ, ինչպես նաև հավաքել դրամներ, հարձակվել թշնամիների վրա՝ թռիչքի միջոցով և/կամ կրակային գնդեր նետելու միջոցով։ Ի հայտ է գալիս նաև սյուժետային բովանդակություն, որն այնուհետև օգտագործվեց խաղաշարքի այլ խաղերում. հերոսը պետք է փրկեր արքայադստերը և կուպա կոչվող էակներից և ազատագրեր Սնկային թագավորությունը։ Բոլոր մակարդակները վերջանում էին ամրոցի մասում, որում գտնվում էր արքայադուստրը։ Սակայն հաղթանակից հետո հերոսը գտնում էր Թոադին, ով հայտնում էր նրան, որ արքայադուստրը այլ ամրոցում է գտնվում։

«Super Mario Bros.»-ը և խաղաշարքի խաղերի մեծամասնությունը բացառապես թողարկվում էին Նինթենդոյի պլատֆորմերի համար։ Սակայն կային նաև բացառություններ, օրինակ՝ «Philips CD»-ն։

Խաղի սիկվելը թողարկվել է Ճապոնիայում` 1986 թվականին՝ «Super Mario Bros. 2» անվամբ։ Գործնականորեն այն ներառում էր նոր ու առավել դժվար մակարդակներ։ Որոշ պատճառներով ԱՄՆ-ում այն թողարկվել է 1988 թվականին` նույն անվան տակ և հանդիսացել ճապոնական «Doki Doki Panic» խաղի վերաձևափոխված տարբերակը։ Խաղում փոխված էին գլխավոր հերոսները, գրաֆիկայի մի մասը և երաժշտությունը։ Այս պատճառով այն տարբերվում է խաղաշարքի մնացած խաղերից և ունի առանձնահատուկ թշնամիներ ու խաղային հնարավորություններ։ 1992 թվականին խաղի այս տարբերակը թողարկվել է Ճապոնիայում՝ «Super Mario USA» անվան տակ, իսկ Ճապոնիայում թողարկված առաջին տարբերակը վերաթողարկվել է ԱՄՆ-ում՝ 1993 թվականին, «Super Mario All-Stars» ժողովածուի կազմի մեջ, որում այն ստացել է «Super Mario Bros.: The Lost Levels» անվանումը։

Խաղաշարքի հաջորդ խաղը՝ «Super Mario Bros. 3»-ը, թողարկվել է 1988 թվականին Ճապոնիայում, 1990 թվականին՝ ԱՄՆ-ում և 1991 թվականին՝ Եվրոպայում։ Հյուսիսամերիկյան թողարկումից առաջ խաղի ընթացքը ցույց է տրվել «Կախարդը» ֆիլմում, ինչը նպաստել է հանրաճանաչության մեծացմանը։ Այն դարձավ ամենավաճառվող խաղերից մեկը համակարգչային արդյունաբերության պատմության մեջ։ 1993 թվականին վաճառվել էր 4 միլիոն օրինակ Ճապոնիայում և 7 միլիոն՝ ԱՄՆ-ում, ինչը ընկերությանը բերեց ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ։ 2008 թվականին այն ներառվեց Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենավաճառվող խաղը՝ աշխարհում վաճառելով՝ արձանագրելով 17,2 միլիոն օրինակի վաճառք։

Մարիոն զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաշարքի հանրաճանաչությունը հանգեցրեց համապատասխան արտադրության ստեղծման ու փոխակերպման՝ այլ մեդիա ոլորտներ։

1993 թվականին խաղային սյուժեի հիման հիման վրա նկարահանվեց «Սուպեր Մարիո եղբայրներ» գեղարվեստական ֆիլմը։ Ֆիլմում օգտագործվում էին ֆրենչայզի անվանումն ու գլխավոր հերոսների անունները, սակայն այն ուներ իր սեփական բովանդակությունը։ Ֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես համակարգչային խաղի առաջին կինոնկարային վերածում։

2005 թվականին ամերիկացի և տեսաբլոգեր Ջոնաթան Մանը սեփական սցենարով ստեղծեց «The Mario Opera»-ն՝ հիմնված խաղաշարքի վրա՝ անձամբ խաղալով գլխավոր դերը։

Խաղի հիման վրա ստեղծվել են նաև ինչպես ճապոնական, այնպես էլ ամերիկյան արտադրության կոմիքսներ ու մուլտսերիալներ։