Love Hard
Love Hard անգլ.՝ Love Hard | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն[1] և ռոմանտիկ ֆիլմ[1] |
Թվական | 2021 |
Լեզու | անգլերեն և իսպաներեն |
Ռեժիսոր | Էռնան Խիմենես |
Պրոդյուսեր | Մակջի |
Դերակատարներ | Նինա Դոբրև, Ջիմմի Օույան, Դարեն Բարնեթ, Հարրի Շամ կրտսեր, Ջեյմս Սաիտո, Միքայելա Հուվեր, Լոխլին Մանրո, Ռեբեկա Ստաբ և Տակայո Ֆիշեր |
Օպերատոր | Շեյն Հարլբաթ |
Երաժշտություն | Մարկ Օրթոն |
Մոնտաժ | Փրիսցիլա Նեդ Ֆրենդլի |
Կինոընկերություն | Wonderland Sound and Vision |
Տևողություն | 104 րոպե[1] |
Love Hard, սպասվող ամերիկյան ռոմանտիկ դրամա ֆիլմ, որի ռեժիսորը Հերնան Խիմենեսն է, սցենարիստը Դաննի Մաքքին և Ռեբեկա Էվինգը։ Ֆիլմում գլխավոր դերասաններն են Նինա Դոբրևը, Ջիմմի Օ'Յանգը և Դարեն Բարնեթը։ Ֆիլմը երիտասարդ կնոջ մասին է, որն ուղևորվում է իր օնլայն սիրեցյալի տուն Սուրբ ծնունդը նշելու, բայց հանկարծ բացահայտում է, որ նա կեղծ մարդ է։
Պրոդյուսերավորումը կատարել է Wonderland Sound and Vision-ը, իսկ նկարահանումներն անցկացվել են Վանկուվերում 2020 թվականի օգոստոսից սկսած։ Ֆիլմը հեռարձակվելու է Նեթֆլիքս հարթակով 2021 թվականի նոյեմբերի 5-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոս Անջելեսից մի երիտասարդ կին սիրահարվում է մի տղամարդու ծանոթության հավելվածով և ուղևորվում է Իսթ Քոսթի նրա տուն՝ Սուրբ ծննդյան կապակցությամբ անակնկալ մատուցելու, բայց բացահայտում է, որ այդ մարդը կեղծ տվյալներով է ներկայացել։ Նրա սիրեցյալն իրականում ապրում է նույն քաղաքում և նրան խաբած տղամարդը առաջարկում է միավորել նրանց, եթե խնջույքի ժամանակ աղջիկը համաձայնվի ներկայանալ որպես նրա ընկերուհի[2]։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նինա Դոբրև - Նատալի Բաուեր
- Ջիմմի Օ'Յանգ - Ջոշ Լին
- Դարեն Բարնեթ - Թեգ
- Հարրի Շամ Կրտսեր - Օուեն Լին
- Ջեյմս Սաիտո - Բոբ Լին
- Միքաելլա Հուվեր - Չելսի
- Հեզեր Մաքմահան - Քերրի
- Լախլին Մունրո - Ռեքս
- Ռեբեկա Սթաբ - Բարբ Լին
- Տակայո Ֆիշեր - Ջուն Լին
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոտոսին հայտարարվել է, որ Նեթֆլիքսը ստացել է Դենի Մաքքիի և Ռեբեկա Յուինգի ռոմանտիկ կատակերգության սցենարը, որը գրված է եղել որպես «Երբ Հարրին հանդիպեց Սալիին և Ռոքսանային»։ Մաքքին և Մերի Վիոլան պրոդյուսերավորել են ֆիլմը իրենց Wonderland Sound and Vision ընկերությամբ[3]։
2020 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Հերնան Խիմենեսը լինելու է ֆիլմի ռեժիսոր, իսկ գլխավոր դերակատրներն են Նինա Դոբրևը, Ջիմմի Օ'Յանգը և Չարլզ Մելթոնը[2]։ 2020 թվականի հոկտեմբերին, հայտարարվել է, որ Մելթոնի «Ռիվերդեյլ» հեռուստասերիալի նկարահանումների օրակարգի հետ առաջացած խնդրի պատճառով՝ նրան փոխարինել է Դարեն Բարնեթը։ Հարրի Շամ Կրտսերը, Ջեյմս Սայտոն, Միքաելա Հուվերը և Հեզեր ՄաքՄահանը նույնպես միացել են դերասանական կազմին[4]։
Նկարահանումներն անցկացվել են Կանադայի Վանկուվեր քաղաքում[5], 2020 թվականի հոկտեմբերի 5-ին նոյեմբերի 24-ն ընկած ժամանակհատվածում[6]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը թողարկվելու է Նեթֆլիքս հարթակով 2021 թվականի նոյեմբերի 5-ին[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Kroll Justin (August 14, 2020)։ «Nina Dobrev, Jimmy O. Yang and 'Riverdale's Charles Melton To Star In Netflix Romantic Comedy 'Love Hard'»։ Deadline Hollywood։ Վերցված է January 14, 2021
- ↑ Fleming Mike Jr. (August 1, 2019)։ «Netflix Buys Spec 'Love Hard' By Danny Mackey & Ex-Lit Agent Rebecca Ewing; Wonderland Producing»։ Deadline Hollywood։ Վերցված է January 14, 2021
- ↑ Kroll Justin (October 15, 2020)։ «Darren Barnet, Harry Shum Jr., James Saito, Mikaela Hoover and Heather McMahan Join 'Love Hard'»։ Deadline Hollywood։ Վերցված է January 14, 2021
- ↑ Banse Tom (November 16, 2020)։ «Lights, camera, action! 'Hollywood North' revved up despite COVID-19 — and because of it»։ Oregon Public Broadcasting։ Վերցված է January 14, 2021
- ↑ «DGC BC Production List»։ Directors Guild of Canada։ October 2, 2020։ Արխիվացված է օրիգինալից October 9, 2020-ին։ Վերցված է January 14, 2021
- ↑ Fleming Mike Jr. (August 23, 2021)։ «Netflix Dates Fall Movies: A Whopping 42 Movies Coming At You»։ Deadline Hollywood։ Վերցված է August 23, 2021
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- «Love Hard»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում