Live Fast

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Live Fast»
Ալան Ուոքերի սինգլը
Թողարկված25 հուլիսի, 2019
ԺանրԴաունեմպո
Տևողություն3:45
ԼեյբլDef Jam. SRP
ՊրոդյուսերԱլան Ուոքեր, Jonas Aden, Mood Melodies, Paul Hers, Fredrik Borch Olsen, Gunnar Greve, Jakob Emtestam
Ալան Ուոքերի սինգլների ժամանակագրություն
«On My Way»
(2019)
«Live Fast»
(2019)
«Play»
(2019)

«Live Fast» (ոճավորված է որպես Live Fast (PUBGM), հայերեն՝ «Արագ ապրիր»), երգ, որը ձայնագրել են նորվեգացի դիջեյ Ալան Ուոքերը և ամերիկացի ռեփեր ASAP Rocky-ն։ Երգը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 25-ին «MER» և «Sony Music» լեյբլների կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի վոկալը ձայնագրվել է ASAP Rocky-ի Շվեդիայի Ստոկհոլմի փողոցներում հուլիսի 30-ին տեղի ունեցած վիճաբանության պատճառով բանտարկվելուց առաջ[1][2]։ Ազատ արձակվելուց հետո Ալան Ուոքերն ինստագրամում հաղորդագրություն է տեղադրել, որում շնորհակալություն է հայտնել իր ողջ անձնակազմին և կոչ արել արդարադատությանը ռեփերին արդարացնել. «Վերջին շաբաթների ընթացքում Rocky-ի ձերբակալման և Շվեդիայում կայանալիք դատավարության հետ կապված խնդիրները և հակասություններն ազդել են բոլորիս վրա։ Բայց ես կցանկանայի արտահայտվել արդար վերաբերմունքի և արագ լուծման օգտին՝ ի շահ բոլոր մասնակիցների»[3]։ Երգը PlayerUnknown’s Battlegrounds օնլայն խաղի պաշտոնական հիմնն է, որը Android-ի և iOS-ի մարտական ռոյալ ռեժիմում կոչվում է նաև PUBG Mobile և ունի 50 միլիոն ակտիվ օգտատեր[4]։ Ալան Ուոքերն արդեն մի քանի երգ է ստեղծել վիդեո խաղերի ընկերությունների համար։ Օրինակ՝ իր առաջին «On My Way» սինգլը PUBG-ի համար, որը թողարկվել է 2019 թվականի մարտի 21-ին՝ խաղի առաջին տարեդարձի առթիվ[5][6][7][8]։ Նա նաև աշխատել է «League of Legends» թիմի պաշտոնական ռեմիքսի վրա[9]։ Պաշտոնական համերգը կայացել է հուլիսի 26-ին Բեռլինում՝ PING Mobile Club Open Spring Split Global Finals-ում՝ թողարկումից մեկ օր անց[10]։ Նույն կերպ Ալան Ուոքերը Twitter-ում ասել է. «Ես հաճույք ստացա իմ նոր «#LiveFast» սինգլը «@PUBGMOBILE #PMCO Spring Split Global Finals»-ի բացման ժամանակ Բեռլինում առաջին անգամ կատարելուց։ Եթե դուք բաց եք թողել ուղիղ հեռարձակումը, ես իմ ամբողջական կատարումը ներբեռնել եմ այստեղ...»[11]: Թողարկումից մեկ շաբաթ անց Ալան Ուոքերը հրավիրել է իր երկրպագուներին մուտք գործել PUBG Mobile՝ երգը լսելու հնարավորություն ստանալու համար[12]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթյու Մեդոուն Your EDM-ից նշում է, որ ռեփերի` մինչև բանտ նստելը գրված տեքստերի իմաստը «հնչում է առավել ճշմարիտ, քան երբևէ»[13]։ Միևնույն կերպ Թիֆանի Պրիդանոնդան EDM Tunes-ից նշում է, որ երգչախումբն երգին հաղորդում է խոցող մեղեդու ասպեկտ, ինչն ունի «էպիկական հիմնի տեսք, որը կատարելապես համապատասխանում է PUBG-ի ներքին պայքարին»։ Նա բնութագրում է «Live Fast» երգը որպես «մռայլ, մելոդրամատիկ հիմն» և ասում է, որ այն համապատասխան երգ է ռեփերի համար, այն հնչում է «ավելի նկատելի, քան Rocky-ի վերջին խնդիրները»։ Նա համեմատում է Ալան Ուոքերի և PUBG-ի համագործակցությունը «Marshmello & Fortnite» համագործկցության հետ[5]։ Ալան Ուոքերը ցանկացել է նշել, որ երգի գաղափարը կայանում է արագ ապրելու և մոնոտոնությունից խուսափելու մեջ։ Նա նշել է, որ երգի տեքստը կատարելապես ձուլվում է ռեփերի երգի համատեքստի հետ։ Հարցազրույցներից մեկում նա ասել է․ «տեքստերն ամբողջությամբ նրանն են, ես նրան ուղարկել եմ արտադրությունը, իսկ նա՝ տեքստերը, և ինձ դա դուր եկավ։ Դա այն է, ինչն ի հայտ է եկել մի քանի օր անց և զարմանալի էր և ես շատ եմ հպարտանում դրանով»[8]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի պաշտոնական տեսահոլովակը նույն օրը թողարկվել է Ալան Ուոքերի YouTube-յան ալիքում։ Կան իրական դերասաններ, որոնք պատկերում են PUBG բջջային խաղերի թեմաները, որոնք նրանց մեծ մասի համար զինվորներ են, որոնք քայլում են ճանապարհին, մթության մեջ, զենքով թիրախավորում են անապատային վայրերում[9]։ Ալան Ուոքերը հայտնվել է նաև որպես PUBG կերպար[5]։ Մութ մթնոլորտը, որը նյութականացվում է մութ բնությամբ, կապված է երգի մթնոլորտի հետ[11]։ Տեսահոլովակում երգի տեքստը հայտնվում է իրական ժամանակի ռեժիմում[5]։

Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Tidal-ի տվյալների[14]՝

  • Ալան Ուոքեր՝ պրոդյուսեր , ստեղծագործության հեղինակ
  • Jonas Engelschiøn Mjåset՝ պրոդյուսեր, ստեղծագործության հեղինակ
  • Pål Håkon Sundsbø՝ պրոդյուսեր, ստեղծագործության հեղինակ
  • Anders Frøen՝ պրոդյուսեր, ստեղծագործության հեղինակ, տեքստի հեղինակ
  • Kameron Alexander՝ երգ, տեքստի հեղինակ
  • Kevin Hogdahl՝ պրոդյուսեր, տեքստի հեղինակ
  • Rakim Mayers՝ պրոդյուսեր, տեքստի հեղինակ
  • Fredrik Borch Olsen՝ երգ, համապրոդյուսեր
  • Gunnar Greve՝ գործադիր պրոդյուսեր
  • Jakob Emtestam՝ գործադիր պրոդյուսեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sawyer, Jonathan (2019 թ․ հուլիսի 25). «A$AP Rocky & Alan Walker "Live Fast": Listen to It Here». Highsnobiety. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. Associated Press (2019 թ․ օգոստոսի 1). «A$AP Rocky Testifies in Swedish Assault Trial, Says He Tried to Avoid Fight». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. Madelmond, Marine (2019 թ․ հուլիսի 29). «Alan Walker et A$AP Rocky en duo pour «Live Fast»». NRJ (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. Rettig, James (2019 թ․ հուլիսի 25). «Alan Walker – "Live Fast" (Feat. A$AP Rocky)». Stereogum. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Pridanonda, Tiffany (2019 թ․ օգոստոսի 5). «[WATCH] Alan Walker & A$AP Rocky Release 'Live Fast' for PUBG Mobile». EDM Tunes. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. Gurbaxani, Amit (2019 թ․ ապրիլի 14). «Norwegian DJ-producer Alan Walker on his love for gaming and the evolution of the EDM scene». Firstpost. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. «PUBG Mobile and Alan Walker». MER Musikk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. 8,0 8,1 López, Javeira (2019 թ․ օգոստոսի 29). «Lanza Walker tema para videojuego». Zócalo (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 Bein, Kat (2019 թ․ հուլիսի 25). «Alan Walker & A$AP Rocky Seek Hope For the Downtrodden On 'Live Fast': Listen». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  10. «Alan Walker teams up with A$AP ROCKY on 'Live Fast'». MER Musikk. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  11. 11,0 11,1 Todoroski, James (2019 թ․ հուլիսի 28). «Alan Walker & A$AP Rocky – Live Fast». We Rave You. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. RnM Team (2019 թ․ հուլիսի 25). «Alan Walker teams up with A$AP Rocky on new single 'Live Fast». Radio and Music. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  13. Meadow, Matthew (2019 թ․ հուլիսի 30). «Alan Walker drops new song with A$AP Rocky for PUBG Mobile, "Live Fast"». Your EDM. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  14. «Live Fast (PUBGM) / Alan Walker – TIDAL». Tidal. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.