Lil Skies

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lil Skies
Ի ծնե անունանգլ.՝ Kimetrius Christopher Foose
Նաև հայտնի է որպեսLil Skies
Ծնվել էօգոստոսի 4, 1998(1998-08-04) (25 տարեկան)
Chambersburg, Փենսիլվանիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, Թրեպ երաժշտություն և փոփ-ռեփ
Մասնագիտությունռեփեր և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
ԼեյբլAtlantic Records
ԿրթությունWaynesboro Area Senior High School?
 Lil Skies Վիքիպահեստում

Կիմետրուս Ֆուզ (անգլ.՝ Kimetrius Foose, օգոստոսի 4, 1998(1998-08-04), Chambersburg, Փենսիլվանիա, ԱՄՆ) հայտնի է Lil Skies մականունով, ամերիկացի ռեփեր Փենսիլվանիա նահանգի Ուինսբորո սիթիից։ Ներկա պահին ունի պայմանագիր All We Got Entertament լեյբլի հետ, որը պատկանում է Atlantic Records-ին։ Նրա առաջին թողարկած Life of a Dark Rose ալբոմը լեյբլում դուրս է եկել 2018 թվականի հունվարի 10-ին և հասել է Billboard 200-ի 10 հորիզոնականի, իսկ «Nowadays», «Red Roses» և «Lust» երգերը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան սերտիֆիկացրել է որպես պլատինե երգեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմետրիուս Ֆուզը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Չեմբերսբերգե քաղաքում 1998 թվականի օգոստոսի 4-ին[1]։ Նրա հայրը՝ Մայքլ Բերտոն կրտսերը հիփ հոփ երաժիշտ է, հայտնի է Dark Skies մականունով (հետագայում որդին վերցնելու է մի մականուն, որը հիմնված է լինելու հոր մականվան վրա)[2][3]։ 3 տարեկանում Ֆուզը հետաքրքրվում էր երաժշտությամբ, իսկ 4 տարեկանում հայրն առաջին անգամ նրան տանում է ստուդիա[4]։ 12 տարեկանում Ֆուզը սկսում է հորինել երգեր և գրել տեքստեր, այն ժամանակ էլ նա վերցնում է Lil Skies մականունը[5]։ 2010 թվականի ապրիլին ապագա երաժշտի հայրը Ուիլյամսպորտից ոչ հեռու գտնվող գործարանի պայթյունից տուժեց և զարմանալի կերպով փրկվեց[6]:Սա մեծ տպավորություն թողեց Ֆուզի վրա, և հետագայում նա հոր հետ թողարկեց ալբոմ, Father-Son Talk անունով, որը նվիրված էր Բերտոն կրտսերի վերականգնմանը[4]։ 2016 թվականին Ֆուզը ավարտում է ավագ դպրոցը և ընդունվում է Շիպենսբերգի համալսարան, սակայն ընդհատում է ուսումը, որպեսզի կենտրոնանա երաժշտական կարիերայի վրա[4]։

Մարմնի և դեմքի վրա արված մեծաքանակ դաջվածքների պատճառով, Ֆուզը չի կարողանում աշխատանք գտնել։ Որպեսզի վճարեր իր հաշիվները, նա ստիպված է լինում թմրամիջոցներ վաճառել։ Այնուամենայնիվ, նա պնդում է, որ այս հարկադիր «զոհը» օգնել է նրան խուսափել սովորական աշխատանքից, և դրա շնորհիվ նա կարողացել է դառնալ երաժիշտ[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Լիլ Սքիսը թողարկում է իր առաջին միքստեյփը՝ Good Grades, Bad Habits Vol. 2 և նույն թվականին ելույթ է ունենում Ֆեթի Ուափի հետ իր համալսարանում[3][4]։ 2017 թվականի հունվարի 20-ին Ֆուզը թողարկում է Alone միքսթեյքը[7]։ Նույն թվականին նա մի քանի այլ երգեր է թողարկել, այդ թվում՝ «Red Roses» (Landon Cube-ի մասնակցությամբ)[8], «Off The Goop» (Sprite Lee-ի մասնակցությամբ)[9], «Rude» և «Signs of Jealousy» երգերը[10] : Ավելի ուշ նա մասնակցել է Սայմիր Վուդսի «Lil Uzi Vert's Very Uzi Christmas tour» շրջագայությանը[11]։

Թողարկված սինգլների շնորհիվ երիտասարդ ռեփերին նկատում են Atlantic Records-ում, և պայմանագիր կնքում All We Got Entertainment լեյբլի հետ[1][5]։ Լեյբլում Lil Skies-ը թողարկում է Life of a Dark Rose ալբոմը, որը Billboard 200-ում զբաղեցնում էր 23-րդ տեղերը[12], իսկ հետագայում հասնում է այս աղյուսակի 10-րդ տեղը[13]։ Այս ալբոմի երկու սինգլները՝ «Nowadays» և Red Roses» (երկուսն էլ « Landon Cube »-ի մասնակցությամբ) հասան 55 և 69-րդ տեղերի Billboard Hot 100-ում[14] և ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիաի տարբերակով դարձան ոսկե[15]։ Նույն տարում Ֆուզը սկսում է իր շրջագայությունը ԱՄՆ-ում, աջակցելով ալբոմին, սակայն առողջական խնդիրների պատճառով չեղարկում է[16]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմ Մանրամասներ Դիրքը հիթ շքերթում
US
[17]
US
R&B/HH

[18]
US
Rap

[19]
CAN
[20]
Good Grades, Bad Habits Vol. 2
Alone
  • Թողարկվել է՝ 2017 թվականի հունվարի 20
  • Լեյբլ՝ —
  • Ֆորմատներ՝ երաժշտության ներբեռնում
Life of a Dark Rose
  • Թողարկվել է՝ 2018 թվականի հուվարի 10
  • Լեյբլ՝ All We Got
  • Ֆորմատներ՝ CD, երաժշտության ներբեռնում
10 6 5 17

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլ Թվական Դիրքը հիթ շքերթում Սերտիֆիկացիաներ Ալբոմ
US
[21]
US
R&B
/HH

[22]
US
Rap

[23]
CAN
[24]
«Red Roses»
(feat. Landon Cube)
2017 թվական 69 28 24 76
  • RIAA: պլատին[15]
Life of a Dark Rose
«Nowadays»
(feat. Landon Cube)
55 22 20 63
  • RIAA: պլատին[15]
«Lust» 2018 թվական 87 47
  • RIAA: պլատին[15]
«I Know You»
(feat. Yung Pinch)
79 45 94 Non-album singles
«Creeping»

(feat. Rich the Kid)

44 93 RIAA: ոսկի[15]

Հրավիրված երաժիշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլ Թվական Ալբոմ
«Off the Gas»
(6 Dogs feat. Lil Skies)
2018 թվական N/A

Մնացած հիթ շքերթի երգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Թվական Դիրքը հիթ շքերթում Սերտիֆիկացիաները Ալբոմ
US
Bub.
[25]
«Welcome To The Rodeo» 2018 թվական 20 MC: ոսկի[26] Life of a Dark Rose

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Տեսահոլովակ Ռեժիսոր
2015 թվական «Lonely» One Room Media
2016 թվական «Da Sauce» Nicholas Jandora
2017 թվական «Some Way»
«Rude»
«Signs of Jealousy»
«Red Roses» Cole Bennett
«Nowadays»
2018 թվական «Lettuce Sandwich» Nicholas Jandora
«Lavagirl»
«Welcome to the Rodeo» Cole Bennett
«Lust» Nicholas Jandora
«I Know You»
«Creeping» Cole Bennett

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mench Chris (December 5, 2017)։ «From Waynesboro To The Web: Lil Skies Is On The Verge Of Breaking Out» (անգլերեն)։ Վերցված է February 12, 2018 
  2. McCarthy Liam (September 5, 2017)։ «Going Up w/ Lil Skies»։ Elevator Magazine։ Վերցված է February 12, 2018 
  3. 3,0 3,1 Bonura Denise (October 20, 2016)։ «Reaching for the stars: Lil Skies to open for Fetty Wap»։ Shippensburg News Chronicle (անգլերեն)։ Վերցված է February 12, 2018 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Carl Lamarre (2018-02-20)։ «Lil Skies Talks Father's Near Death Experience, Selling Drugs to Pay Bills & the Motivation Behind His Face Tattoos» (անգլերեն)։ Billboard։ Վերցված է 2018-06-22 
  5. 5,0 5,1 Fred Thomas։ «Lil Skies. Biography by Fred Thomas» (անգլերեն)։ AllMusic։ Վերցված է 2018-06-22 
  6. Bonura Denise (March 28, 2014)։ «Michael Burton Jr. of Waynesboro emerges stronger after suffering third-degree burns in Rust-Oleum chemical…»։ The Record Herald (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-13-ին։ Վերցված է February 12, 2018 
  7. Jackson Shawn (January 25, 2017)։ «Lil Skies Drops ‘Alone’ An AyRap Delicacy»։ Drill Kings (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից January 28, 2018-ին։ Վերցված է February 12, 2018 
  8. Jackson Shawn (July 24, 2017)։ «Lil Skies Teams Up With Landon Cube For ‘Red Roses’»։ Drill Kings (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից September 22, 2020-ին։ Վերցված է February 12, 2018 
  9. Hef Hollywood (July 17, 2017)։ «Lil Skies & Sprite Lee unleash catchy new jam “Off The Goop”»։ Elevator Magazine (անգլերեն)։ Վերցված է February 12, 2018 
  10. Ortiz Edwin (November 14, 2017)։ «Premiere: Lil Skies Stunts in "Signs of Jealousy" Video»։ Complex (անգլերեն)։ Վերցված է February 12, 2018 
  11. C. Vernon Coleman II (2018-01-10)։ «Lil Skies releases ‘Life of a Dark Rose’ mixtape» (անգլերեն)։ XXL։ Վերցված է 2018-06-22 
  12. Zellner Xander (January 17, 2018)։ «Lil Skies Makes Billboard Hot 100 Debut With 'Nowadays' & 'Red Roses'»։ Billboard (անգլերեն)։ Վերցված է February 12, 2018 
  13. «Billboard 200 - The Week of January 27, 2018»։ Billboard։ Վերցված է February 12, 2018 
  14. «The Hot 100 - The Week of January 27, 2018»։ Billboard։ Վերցված է February 12, 2018 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 «Gold & Platinum - RIAA»։ Американская ассоциация звукозаписывающих компаний (անգլերեն)։ Վերցված է 2018-06-22 
  16. Nick Mojica (2018-03-30)։ «Lil Skies cancels tour dates due to health issues» (անգլերեն)։ XXL։ Վերցված է 2018-06-22 
  17. «Lil Skies – Chart History: Billboard 200»։ Billboard։ Վերցված է February 6, 2018 
  18. «Top R&B/Hip-Hop Albums - The Week of January 27, 2018»։ Billboard։ Վերցված է February 12, 2018 
  19. «Lil Skies – Chart History: Top Rap Albums»։ Billboard։ Վերցված է February 6, 2018 
  20. «Lil Skies – Chart History: Canadian Albums»։ Billboard։ Վերցված է February 6, 2018 
  21. «Lil Skies – Chart History (Billboard Hot 100)»։ Billboard։ Վերցված է February 6, 2018 
  22. «Lil Skies – Chart history (R&B/Hip-Hop Songs)»։ Billboard։ Վերցված է February 6, 2018 
  23. Peaks on the Rap Songs chart:
  24. «Lil Skies – Chart history (Canadian Hot 100)»։ Billboard։ Վերցված է February 6, 2018 
  25. «Poo Bear & Justin Bieber, Ty Dolla $ign, Lil Skies, Jon Pardi Score Debuts On Bubbling Under Hot 100»։ Headline Pranet։ Վերցված է May 31, 2018 
  26. «Gold/Platinum - Music Canada»։ Music Canada (en-US)։ Վերցված է 2018-12-24