LAR-160 (ՀԿՌԿ)
LAR-160 | |
---|---|
LAR-160 համազարկային կրակի ռեակտիվ կայանք | |
Տեսակ | համազարկային կրակի ռեակտիվ կայանք |
Կարգ | ՀԿՌԿ |
Փորձարկման սկիզբ | 1983 թ․ |
Արտադրող | Իսրայել |
Արտադրման տարիներ | 1983 թ․ ի վեր |
Քաշ | 1․6 - 1․8 տոննա |
Մարտագլխիկ | 570 կգ, խիստ պայթուցիկ, բեկորաֆուգասային և թափանցող |
Մեքենայի Քաշ | 19․2 տոննա |
Մեքենայի Երկարություն | 4․88 մ |
Մեքենայի Բարձրություն | 2․5 մ |
Մեքենայի Լայնություն | 2․51 մ |
Հրթիռների քանակ | 36 |
Հրթիռների երկարություն | 5 մ |
Հրթիռների տրամագիծ | 160 մմ |
Կրակի Հեռահարություն | 7-8 կմ |
Կրակի Տևողություն | 18 վրկ |
LAR-160 - իսրայելական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ կայանք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծվել է իսրայելական Israel Military Industries LTD (TAAS) ընկերության կողմից 1970-ական թթ․։ Սկսել է օգտագործվել Իսրայելի զինված ուժերում 1983 թ․։
Համակարգն ակտիվ օգտագործվել է 2008 թ․ Ռուս-վրացական պատերազմում՝ Վրաստանի բանակի կողմից Ռուսաստանի և Հարավային Օսեթիայի զինված ուժերի դեմ։ Այս համակարգերն արդյունավետ են եղել Օսեթիայի ստատիկ թիրախները և ռուսական խոշոր տրանսպորտային միջոցները ոչնչացնելու համար, դրանց միջոցով ոչնչացվել են ռուսական բեռնատար ավտոմեքենաներ և կասեցվել է զրահատեխնիկայի առաջխաղացումը[1]։
Ռումինիան օգտագործում է LAROM կոչվող սեփական տարբերակը, իսկ Արգենտինան՝ TAM VCLC տարբերակը։
2020 թ․ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերն օգտագործել են LAR-160 համակարգը՝ թիրախավորելով Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը[2][3][4]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկնարկային կայանքը հարմարեցված է М-548 ամերիկյան թրթուրային փոխադրիչի վրա, բայց ունի մոդուլային կառուցվածք, որը թույլ է տալիս մոնտաժել այն տարբեր տեսակի անիվների վրա։ Փաթեթում ներառված մեկնարկային կայանքը կարող է կազմել 18, 26, 36 և 50 հրթիռ։ Փաթեթները լիցքավորվում են ռեակտիվ արկերով և հերմետիկ փակվում են գործարանային պայմաններում։ Պահպանման ժամկետը մինչև 15 տարի է։
Համաձայն Halo Trust կազմակերպության զեկույցի՝ Ադրբեջանն օգտագործել է LAR-160 կայանքը 2016 թ․ Քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության հայաբնակ բնակավայրերը M095 տեսակի կասետային ռումբերով ռմբակոծելու նպատակով[5][6]։
Տակտիկ-տեխնիկական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրամաչափ | 160 մմ |
---|---|
Հրթիռների քանակ | 36 հատ |
Արկի ծավալը | 100 կգ |
Կրակի նվազագույն հեռավորություն | 7-8 կմ |
Կրակի առավելագույն հեռավորություն | 45 կմ |
Մեկնարկային կայանքի ծավալը մարտական դիրքում | 19․2 տոննա |
Մեկնարկային կայանքի չափսերն ընթացքի ժամանակ | 4․88 × 2․51 × 2․5 մ |
Համազարկի շարունակականություն | 18 վրկ |
Լիցքավորման ժամանակ | 10 րոպե |
Մարտական հաշվարկ | 5-6 մարդ |
Սկսել է կիրառվել | 1983 թ․ |
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգենտինա — TAM VCLC
- Ադրբեջան — 30 միավոր LAR-160
- Վենեսուելա — 20 միավոր՝ 2016 թ․ դրությամբ[7]
- Վրաստան — 2007 թ․ Վրաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց 6 միավորի ձեռքբերման մասին
- Իսրայել — 50 միավոր LAR-160՝ 2016 թ․ դրությամբ[8]
- Ռուանդա — 5 միավոր՝ 2016 թ․ դրությամբ[9]
- Չիլի — 12 միավոր՝ 2016 թ․ դրությամբ[10]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Tanks of August» (PDF). Cast.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ PHOTOS: Azerbaijani forces fire cluster rockets from LAR-160 systems at civilian population
- ↑ Armenia MOD representative: Azerbaijan is using LAR-160 artillery rocket cluster munitions (PHOTOS)
- ↑ Azerbaijan Using Banned Munitions Against Civilian Targets
- ↑ "HALO begins emergency clearance in Karabakh Արխիվացված 2016-06-10 Wayback Machine." The HALO Trust. April 19, 2016.
- ↑ HALO NagornoKarabakh." Twitter. April 16, 2016.
- ↑ The Military Balance 2016.p. 416
- ↑ The Military Balance 2016.p. 334
- ↑ The Military Balance 2016.p. 463
- ↑ The Military Balance 2016.p. 387