Jump to content

Kyoto Animation ընկերության շենքի հրկիզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kyoto Animation ընկերության շենքի հրկիզում
Տեսակշենքի կամ կառույցի հրդեհ, հրկիզում և զանգվածային սպանություն
Երկիր Ճապոնիա
Գրոհի վայրՖուշիմի
ՏեղադրանքՖուշիմի
Գրոհի նպատակKyoto Animation?
Տարեթիվհուլիսի 18, 2019[1]-հուլիսի 19, 2019[1] հուլիսի 18, 2019
Զենքlighter?, դանակ[2] և մուրճ[2]
Զոհվածներ36 մարդ[3]
Վիրավորներ34
Ահաբեկիչների քանակ1
 Kyoto Animation arson attack Վիքիպահեստում

Kyoto Animation ընկերության շենքի հրկիզում, Կիոտոյի Kyoto Animation ընկերության Ֆուշիմիում գտնվող շենքի ենթադրյալ հրդեհում, որը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 18-ին[4]։ Առավոտյան 10:30-ից քիչ անց 41-ամյա անհայտ տղամարդը բենզին է լցրել գրասենյակի ներսում և աշխատակիցների վրա, բղավել է․ «Մահացե՛ք» (死ね), փակել է ելքերը և ներսում գտնվողներին դանակով սպառնացել[5]։ Տղամարդը փախել է, իսկ նրան հետապնդել է Kyoto Animation ընկերության աշխատակիցը, մինչև որ նա փողոց է նետվել, որտեղ և նրան ձերբակալել է ոստիկանությունը[6] ։

Զոհվել է առնվազն 33, 36-ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց[7]։ Սա Ճապոնիայում կատարված ետպատերազմյան ամենախոշոր զանգվածային սպանությունն է[8], և 2001 թվականի Myojo 56 հասցեի շենքի հրդեհից հետո ամենածանրը Ճապոնիայում։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Kyoto Animation Co., Ltd. (ճապ.՝ 株式会社京都アニメーション Kabushiki-gaisha Kyōto Animēshon), համառոտ KyoAni (ճապ.՝ 京アニ) ճապոնական անիմացիոն և թեթև նորույթներ հրատարակող ընկերություն է։ Հիմնվել է Ուձիում։ Կազմակերպության մի քանի գրասենյակ կա քաղաքում։ Համար 1 ստուդիան գտնվում է Ֆուշիմիում, համար 2 (գլխավոր գրասենյակ) և համար 5 ստուդիաներն ու ապրանքների նախագծման բաժինը գտնվում են Ուձիում։ Համար 1 ստուդիան սովորաբար ծառայում է որպես ղեկավարության գրասենյակ և կառուցվել է 2015 թվականին[9][10]։

Ահաբեկչությունից մի քանի շաբաթ առաջ Kyoto Animation ընկերությունը ստացել է մահվան սպառնալիքով նամակներ։ Ընկերության նախագահ Խիդեակի Խատան ասել է, թե վստահ չէ՝ այդ նամակները կապ ունե՞ն ահաբեկչության հետ, թե՞ ոչ, քանի որ դրանք անանուն են ուղարկվել[11]։ Նամակների մասին հայտնել են փաստաբաններին և ոստիկանությանը։

Սովորաբար ստուդիայի դռները փակվում էին և պահակների պաշտպանության տակ էին, բայց այդ առավոտյան ընկերությունը հյուրերի էր սպասում[10]։

Հրդեհը սկսվել է մոտավորապես տեղական ժամանակով ժամը 10:30-ին (01:30 UTC)[12]։ Հանցագործը 40 լիտր բենզին է բերել համար 1 ստուդիա։ Բենզինը եղել է երկու՝ 20-ական լիտր տարրաներով, և ներս է մտցրել բեռնասայլակով։ Հանցագործը բղավել է․ «Մահացե՛ք»։ Այնուհետև մի քանի հոգու վրա բենզին է լցրել և այրել։ Մարդիկ վառվելով փողոց են փախել[13]։

Երբ կրակը մուտքի մոտ ուժգնացել է, մարդիկ հայտնվել են «թակարդում»։ 12 դիակ հայտնաբերվել է երրորդ հարկի աստիճանավանդակում[14]։ Հանցագործը արագ փախել է դեպքի վայրից, բայց ընկերության աշխատակիցը նրան հետապնդել է, և ի վերջո նրան ձերբակալել է ոստիկանությունը[6]։ Նրա մոտ մի քանի չօգտագործված դանակ են գտել[15]։

Հրդեհը մարել են տեղական ժամանակով 15:19-ին (06:19 UTC)[12]։ Երբ փրկարարական աշխատանքները ավարտվել են, NHK News-ը հայտարարել է, որ բոլոր մարդիկ և դիակները հաշվառվել են[16]։

Տեղական ժամանակով 22:00-ին (13:00 UTC) Հրդեհների և տարերային աղետների դեմ պայքարի միությունը հրապարակել է հաշվետվություն, որտեղ նշվել է, որ ստուդիայի շենքը ամբողջովին ավերվել է հրդեհից։ Նշվել է նաև, որ շենքը հակահրդեհային պաշտպանության թերություններ չի ունեցել, և վերջին տեխնիկական ստուգումը անցել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին[12]։

Զոհվել է առնվազն 33 հոգի, և վիրավորվել 36-ը[10] ։ Հրդեհի ժամանակ շենքում առնվազն 73 մարդ է եղել։ «K-On!» և «Ցածր ձայն» ֆիլմերի ռեժիսոր Նիոկո Յամադան հայտարարել է, որ ինքը փրկվել է[17]։

Որպես ահաբեկիչ հայտարարվել է 41-ամյա մի տղամարդ[10][16]։ Նա քրեական անցյալ է ունեցել։ 2012 թվականին Իբարակիում նա դանակով հարձակվել է գիշերային խանութի վրա[18]։

Ձերբակալելուց հետո հանցագործն ստացել էր աննշան քերծվածքներ, և նրան հիվանդանոց են տեղափոխել։ Նա ճանապարհին խոստովանել է, որ հրկիզել է ստուդիան, քանի որ նրա աշխատակիցները զբաղվել են «բանագողությամբ» (パクり やがって)[6][19] ։

Անիմացիայի ինդուստրիայում ներառված բազմաթիվ մարդիկ արտահայտել են իրենց անհանգստությունը[20] poured gasoline inside the offices and on workers, shouting "Die!" or "Drop dead!" (死ね), set fire to the building, block։

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն[20][21], Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն[22], Թայվանի նախագահ Ցայ Ինվենը[23], Չինաստանի[24] և Ֆրանսիայի[25] դեսպանատները Ճապոնիայում ցավակցություն են հայտնել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 京都府京都市伏見区で発生した爆発火災(第13報) (яп.)消防庁, 2019.
  2. 2,0 2,1 http://www.asahi.com/ajw/articles/AJ201911150031.html
  3. http://www.asahi.com/ajw/articles/AJ201910050021.html
  4. «Kyoto Animation fire: Arson attack at Japan anime studio kills 33». BBC News. 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  5. Giordano, Chiara (2019 թ․ հուլիսի 18). «Kyoto Animation fire: At least 33 dead in arson attack by man yelling 'you die'». The Independent. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  6. 6,0 6,1 6,2 «京アニ火災 「パクリやがって」「死ね」液体まいた男が叫ぶ ズボンには火がついたまま…» (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  7. At least 33 dead in suspected arson attack on Japanese animation studio
  8. «Kyoto Animation studio fire: at least 25 dead after arson attack in Japan» (անգլերեն). The Guardian. 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  9. «ANIME CRAFT WEEKLY #33: KYOTO ANIMATION STUDIO TOUR». Sakuga Booru (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «京アニ火災 33人の死亡確認 平成以降最悪 第1スタジオ、18日朝はセキュリティー解除». Mainichi Shimbun (ճապոներեն). 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  11. «"Death threats had been sent" says company president at animation company arson». NHK News (ճապոներեն). 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  12. 12,0 12,1 12,2 «京都府京都市伏見区で発生した爆発火災(第5報)» (PDF). FDMA. 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  13. «【現場速報】「焼けただれ、逃げていく人も」 京アニ火災、窓から炎と黒煙». Kyoto Shimbun (ճապոներեն). 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  14. «At least 22 people presumed dead, 40 injured in suspected arson at Kyoto anime studio». Japan Times. 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  15. «現場に複数の刃物» (ճապոներեն). NHK. 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  16. 16,0 16,1 «Fire Department Confirms 33 Dead In Arson Attack». NHK News (ճապոներեն). 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  17. Pineda, Rafael Antonio (2019 թ․ հուլիսի 17). «Fire Breaks Out in Kyoto Animation's 1st Studio Building (Updated)». Anime News Network. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  18. «京アニ放火、犯人とみられる男12年にコンビニ強盗» (ճապոներեն). 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  19. «身柄確保の男「パクりやがって!」 京アニに恨みか». Asahi Shimbun (ճապոներեն). 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  20. 20,0 20,1 Rich, Motoko (2019 թ․ հուլիսի 17). «Kyoto Animation Studio Arson Kills 33, Shocking Japan». The New York Times. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  21. Abe, Shinzō [@AbeShinzo] (July 18, 2019). «本日、京都で発生した放火殺人事件では、多数の死傷者が出ており、あまりの凄惨さに言葉を失います。お亡くなりになられた方のご冥福をお祈りいたします。負傷された皆様にお見舞いを申し上げるとともに、一日も早い回復をお祈りしています。» (Թվիթ) (ճապոներեն) – via Թվիթթեր.
  22. Trudeau, Justin (2019 թ․ հուլիսի 18). «Canadians send our deepest condolences to the families of those killed in the arson attack in Kyoto that has taken so many innocent lives. To the people of Japan – we're mourning these tragic losses with you, and wishing a quick recovery to everyone who was injured». @JustinTrudeau (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  23. Ing-wen, 蔡英文 Tsai (2019 թ․ հուլիսի 18). «外遊先で京都アニメーション放火殺人事件の消息を知り、驚くと共に心を痛めています。さきほど安倍首相のお見舞いのツイートも拝見しました。 京都アニメーションは台湾の多くの人にとって、青春の思い出でもあります。 亡くなられた方のご冥福と、負傷された方の一日も早い回復をお祈りしています。». @iingwen (ճապոներեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  24. Embassy of the People's Republic of China in Japan [@ChnEmbassy_jp] (July 18, 2019). «京都で発生した悲惨な事件で、お亡くなりになられた方のご冥福をお祈りし、負傷された皆様にお見舞いを申し上げます。» (Թվիթ) (ճապոներեն) – via Թվիթթեր.
  25. @ambafrancejp (July 18, 2019). «Le Mot de l'Ambassadeur : Message de condoléances à la suite de l'incendie des studios de Kyoto Animation» (Թվիթ) (ֆրանսերեն) – via Թվիթթեր.