Ուձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ուձի
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էմարտի 1, 1951 թ.
Մակերես67,550 կմ²
ԲԾՄ51 մետր
Բնակչություն179 626 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9 և JST?
Պաշտոնական կայքcity.uji.kyoto.jp(ճապոներեն)
Ուձի (Ճապոնիա)##
Ուձի (Ճապոնիա)

Ուձի (ճապ.՝ 宇治市 Ուձի-սի), Ճապոնիայի Կիոտո պրեֆեկտուրայում գտնվող քաղաք՝ հարավում Կիոտոյի հետ սահմանակցող։

Քաղաքը տեղակայված է համանուն գետի վրա, որը հոսք է առնում Բիվա լճից։

Ուձի քաղաքը հիմնադրվել է 4-րդ դարում Օձին միապետի կողմից։

1180 թվականին Ուձիի մոտ ճակատամարտ է տեղի ունեցել՝ Մինամոտո և Թայրա կլանների միջև։ Այդ ճակատամարտում Մինամոտո կլանի կողմից մասնակցում էին բազմաթիվ հոգևորական-զինվորականներ։ Ճակատամարտն ավարտվել է Մինամոտո կլանի ջախջախիչ պարտությամբ։

Քաղաքում կան բազմաթիվ տեսարժան վայրեր․

  • 1053 թվականին կառուցված Բյոդո-ին տաճարը (平等院)՝ Ամիտայուսի կամ Ֆենիքսի սրահով,
  • 1648 թվականին կառուցված Կյոսո-ձի զենյան տաճարը,
  • 1661 թվականին կառուցված Մամպուկու-զի տաճարը, որը պատկանում է Օբակու ճապոնական դպրոցին և կառուցված է չինական Մին դինաստիայի ոճով,
  • Պատմական ճակատամարտի վայրը՝ Ուզի գետի տարածքում,
  • Մեծաքանակ բուդդայական տաճարներ,
  • Ուզի քաղաքում արտադրվում է աշխարհում մեծ ճանաչում ունեցող թեյերից մեկը (թեյ Ուզի),
  • «Գենձի-մոնոհաթարի» վեպի վերջին մասերը կապված են հենց այս քաղաքի հետ։

Ուզին քաղաքի կարգավիճակ է ստացել 1951 թվականի մարտի 1-ին։ Ուզի քաղաքի տարածքը կազմում է 67,54 կմ²[2], բնակչությունը՝ 182 921 մարդ (2017 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 2708,34 մարդ/կմ²

Քաղաքը տեղակայված է Կիոտո և Նարա պատմական կենտրոնների միջև։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուձի» հոդվածին։