Kay One

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Kay One
2016-02-01 Kay One (2).jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունգերմ.՝ Kenneth Glöckler
Ծնվել էսեպտեմբերի 7, 1984(1984-09-07)[1][2] (34 տարեկան)
Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտությունռեփեր և երգիչ
Գործիքներվոկալ
ԱշխատավայրDeutschland sucht den Superstar, season 11?
Կայքprincekayone.de

Քեննեթ Գլյոքլեր (գերմ.՝ Kenneth Glöckler, Ֆրիդրիխսհաֆեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, առավել հայտնի է, որպես Kay One), գերմանացի ռեփեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեննեթ Գլյոքլերը ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 7-ին Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասի Ֆրիդրիխսհաֆեն քաղաքում։ Նրա հայրը զտարյուն գերմանացի է, իսկ մայրը՝ ֆիլիպինուհի։ Ապագա երաժշտի մանկությունն անցել է Ռավենսբուրգում։ Երաժշտության բնագավառում իր առաջին քայլերը Քեննեթը կատարել է տասներեք տարեկան հասակում, երբ անտառում գտնվելու ժամանակ նա իր ընկերոջ հետ փորձել է երգել։ Երկու երիտասարդներն ամբողջ օրն անցկացրել են երգելով[3]։

2001 թվականին՝ տասնվեց տարեկան հասակում, մասնակցել է Շտուտգարտում ընթացող գերմանացի ռեփերների ամենամեծ մրցաշարին և հաղթել է[4]։ Այդ հաղթանակից հետո Քեննեթ Գլյոքլերը իր ընկերոջ՝ Ջեյսուսի հետ ձեռնամուխ եղավ երաժշտական խմբի ձևավորման։ Մեկ տարի հետո երաժշտական խումբը կոչվեց «Royal Bunker» (այդ ժամանակ Քեննեթն ընդամենը տասնյոթ տարեկան էր): 

Չնայած խմբում ունեցած հաջողություններին՝ 2005 թվականին Kay One-ը լքեց խումբը և տեղափոխվեց Քյոլն։ Նոր քաղաքում նա դուետ կազմեց Էկո Ֆրեշի հետ, ում հետ էլ հետագայում ստեղծեց «Dream Entertainment» խումբը։ Սակայն կարճ ժամանակ անց ֆինանսական խնդիրների պատճառով Kay One-ը ստիպված է լինում թողնել Քյոլնը և վերադառնալ հայրենի քաղաք։ 2006 թվականին նա հանդիպում ունեցավ գերմանացի նշանավոր ռեփեր Բուշիդոյի հետ։ Երգչի հեղինակության բարձրացմանը նպաստեց Բուշիդոյի հետ համագործակցությունները։ Կարճ ժամանակահատվածում նա դարձավ Գերմանիայի և Ավստրիայի ամենահեղինակավոր ռեփերներից մեկը[5]։

2010 թվականին լույս տեսավ Kay One-ի դեբյուտային ալբոմը։ 2012 թվականին Kaye One-ը Red Café-ի հետ համատեղ թողարկել է նոր տեսահոլովակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]