Jing

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jing
Տեսակծրագրային ապահովում
Նախագծումը՝TechSmith
Գրված է՝C++
ՕՀWindows XP
Լույս տեսավ՝նոյեմբերի 28 2007
Վերջին կայուն տարբերակ2.9 (Windows) (սեպտեմբերի 12 2015)
Կայքtechsmith.com/jing-tool.html

Jing (արտասանություն` Ջինգ [ˈdʒeɪɪŋ]), ծրագրային ապահովում սքրինքասթինգի համար (էկրանից տեսանյութի հեռարձակում), 2007 թվականին ստեղծել է TechSmith կորպորացիան՝ «Jing Project» անվամբ[1][2]։

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիրն օգտագործելու համար հարկավոր է գրանցվել[3]։ Գործիքը ընդգրկում է պատկերը (ֆորմատը՝ PNG) կամ տեսանյութը աշխատասեղանի առանձնացված հատվածից՝ ցանկության դեպքում նաև խոսափողի ձայնը[4]։ Նյութը ժամանակավոր շտեմարան ներբեռնելուց հետո, ծրագիրը առաջարկում է պահպանել այն իր սեփական առցանց տեսահարթակում՝ սոցիալական կայքերում (Facebook, Twitter, Flickr), նիշքերի փոխանցման կանխագրում կամ օգտատիրոջ համակարգչում[5][6]։ Առցանց տեսահարթակ բեռնելու դեպքում ծրագիրը ավտոմատ ստեղծում է URL ստեղծված հոլովակի վրա՝ հնարավորություն տալով կիսվել այլոց հետ[7][8]։ Jing-ը համատեղելի է Էփլ Մակինտոշ և Microsoft Windows օպերացիոն համակարգերի հետ[9]։ Jing-ը հասարակ ֆորմատի և սքրինքաստերի արագ բեռնման շնորհիվ գործածվել է թվային տեղեկատուներում և գրադարաններում[10]։

Jing Pro[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունվարի 6-ից TechSmith-ը թողարկել է Jing Pro տարբերակը՝ Jing-ի վճարովի պրեմիում տարբերակը[11]։ Ի տարբերություն անվճարների՝ պրոֆեսիոնալ տարբերակը աջակցում է պահպանման MPEG-4 ձևաչափը, տեսանյութի սկզբում և վերջում բացակայում է ջրանիշը, YouTube բեռնումը և տեսախցիկների հետ աշխատանքը[8][4][6]։ 2012 թվականի փետրվարին TechSmith ընկերությունը հայտարարել է Jing Pro-ի մոտալուտ փակման մասին։ Բոլոր օգտատերերը (անկախ բաժանորդագրության տեսակից) կարող էին օգտվել սերվիսից մինչև 2013 թվականի փետրվարի 28-ը[12]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվճար տարբերակում ընդգրկման տևողությունը սահմանափակվում է 5 րոպեով, չկա հնարավորություն տեսանյութի որակը ընտրելու, իսկ հոլովակը պահպանվում է միայն SWF[3] ձևաչափով։ Պատրաստի տեսանյութի սկզբում և վերջում տեղադրվում է տեղեկություն այն մասին, որ հոլովակը ստեղծվել է Jing-ի օգնությամբ։ Բացակայում է ռուսերնի օժանդակությունը[4]։ «Мир ПК» ամսագիրը գործիքին տվել է 5-ից 3 միավոր[8]։

Աջակցության կասեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունիսի վերջին մշակողը հայտարարել է, որ աջակցությունը և Jing-ի հետագա մշակումը կկասեցվի 2020 թվականի հուլիսի 14-ին՝ կապված Adobe-ի՝ 2020 թվականի վերջին Flash-ի հետագա աջակցությունից հրաժարվելու պլանների հետ, համապատասխանաբար նաև SWF ֆորմատի։ Որպես փոխարինող TechSmith-ը խորհուրդ է տալիս Capture-ը, որը ձայնագրում է MPEG-4 Part 14 ձևաչափով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «TechSmith Announces the Jing Project». Business Wire (անգլերեն). Okemos, Michigan: The Gale Group, Inc. 2007 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.
  2. Райли, Дункан (2007 թ․ հուլիսի 19). «The Jing Project: The 3 Legged Dog Of Screen Captures And Screencasting» (անգլերեն). TechCrunch. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  3. 3,0 3,1 Computer Bild №19, 2010, էջ 22
  4. 4,0 4,1 4,2 Chip №5, 2011, էջ 105
  5. Murali, J. (2007 թ․ օգոստոսի 27). «Screencasting opens up new avenues netspeak». The Hindu (անգլերեն). The Hindu Group. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  6. 6,0 6,1 Chip №11, 2011, էջ 111
  7. Брандао, Курт (2007 թ․ օգոստոսի 6). «Jing Project reveals magic behind Net toil». Honolulu Star-Bulletin (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  8. 8,0 8,1 8,2 Мир ПК №10, 2010, էջ 54—55
  9. «Jing Project: Screenshots für das Web 2.0». Computerwoche (գերմաներեն). IDG Business Media GmbH. 2007 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  10. Карр, Алиссон; Лай, Перл More than words: screencasting as a reference tool (und) // Reference Services Review. — 2009. — Т. 37. — № 4. — С. 408—420. — doi:10.1108/00907320911007010
  11. Лоуенсон, Джош (2009 թ․ հունվարի 6). «TechSmith's screencast service Jing goes pro». CNet News. CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.
  12. «Jing Pro Retirement». 2012 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]