Jailhouse Rock (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Jailhouse Rock»
սինգլը
Ժանրռոքնռոլ
ԵրգահանMike Stoller? և Jerry Leiber?

«Jailhouse Rock» (հայերեն՝ Բանտային ռոք), Ջերրի Լիբերի և Մայք Սթոլլերի հեղինակած երգը, որն առաջին անգամ կատարել է ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլին։ Սինգլը թողարկվել է 1957 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Փրեսլիի մասնակցությամբ «Բանտային ռոք» ֆիլմի թողարկման հետ միաժամանակ։ Երգի հեղինակ Մայք Սթոլլերը մասնակցել է ֆիլմի նկարահանման աշխատանքներին։

Փրեսլիի կատարմամբ այս երգը զբաղեցնում է 67-րդ տեղը Ըստ Rolling Stone ամսագրի՝ բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում[1]։

Դիրք հիթ-շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլի «Բ» կողմն է՝ «Treat Me Nice» US #1 hit (7 շաբաթ, 1957 թվականի աշուն) և UK #1 (3 շաբաթ, 1958 թվականի սկիզբ)[2]։

1957 թվականին Jailhouse Rock-ը դարձել է «Բանտային ռոք» կինոնկարի ալբոմ-սաունդթրեքի գլխավոր երգը։ Ալբոմի երգերի թվում են նաև «Young and Beautiful», «I Want to be Free», «Don’t Leave Me Now» և «(You're So Square) Baby I Don't Care» երգերը։ Ալբոմը գլխավորել է «Billboard» երաժշտական ​​ամսագրի «EP հիթ-շքերթը» և վաճառվել երկու միլիոն օրինակով՝ երկու անգամ արժանանալով RIAA պլատինե հավաստագրի:

2005 թվականին երգը կրկին թողարկվել է Միացյալ Թագավորությունում և ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հասել առաջին հորիզոնական։

Կերպարներ և թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգում հիշատակվող որոշ կերպարներ իրական մարդիկ են։ Շիֆթի Հենրին առավել հայտնի էր ոչ թե որպես հանցագործ, այլ երաժիշտ Լոս Անջելեսից։ «The Purple Gang»-ը իրական հանցախումբ էր, այլ ոչ թե ռիթմ-խումբ։ Երգում հիշատակված «Bugs» հերոսի նախատիպը, հավանաբար, ամերիկացի գանգստեր Բագսի Սիգելն է:

Ինչպես նշում է «Rolling Stone» ամսագիրը, երգի տեքստի այն մասը, որտեղ բանտարկյալները սիրախաղում և պարում են միմյանց հետ, կարող է լինել բանտարկյալների միջև միասեռական հարաբերությունների ակնարկ[3]։

Քավեր-տարբերակներ և նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված «Բանտային ռոք» ֆիլմից։ Էլվիս Փրեսլին երգում է Jailhouse Rock երգը։

«Jailhouse Rock» երգը հաճախ կատարում են տարբեր երաժիշտներ․ օրինակ՝ 1970-ականներին երգը ներառվել է «Queen» խմբի երաժշտական պոպուրիի մեջ: «American Idol» ծրագիրը երգն օգտագործել է երկու եթերաշրջանում. 5-րդ եթերաշրջանում երգը կատարել է Թեյլոր Հիքսը (2006 թվականի մայիսի 9), 7-րդ եթերաշրջանում` Դենի Նորեգան (2008 թվականի փետրվարի 20): Երգը օգտագործվել է նաև Դիսնեյի «Լիլո և Սթիչ» անիմացիոն ֆիլմում։ «Full House» ամերիկյան սերիալում Ջեսսին և Բեքքին կատարել են այս երգը հարսանիքի ժամանակ:

Գերմանական «Spider Murphy Gang» ռոք խմբի անվանումը վերցված է տեքստի կերպարներից մեկի անունից։ Ամերիկացի գրող Սթիվեն Քինգի «Քրիստինա» վեպում հեղինակը հիշատակում է «Jailhouse Rock» երգը, երբ Բադդի Ռեպերտոնի մեքենան քաղաքամերձ այգում ջարդվում է ավտովթարի ժամանակ։

«Jailhouse Rock» երգը ձայնագրել են նաև ուրիշները․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The RS 500 величайших песен всех времён»։ RollingStone.com։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-01-ին։ Վերցված է 2007-06-02  (անգլ.)
  2. Whitburn Joel (2004)։ The Billboard Book of Top 40 Country Hits: 1944–2006, Second edition։ Record Research։ էջ 272 
  3. «Jailhouse Rock (короткое эссе)»։ RollingStone.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-05-ին։ Վերցված է 2008-08-21  (անգլ.)