Isabel Garcia (հագուստ)
Isabel Garcia (հագուստ)՝ նորաձև հագուստի միջազգային ապրանքանիշ, որը ձևավորվել է 2009 թվականին։
Ապրանքանիշի գլխադասային գրասենյակը, գլխավոր ստեղծագործական և արտադրական կենտրոնները գտնվում են Իտալիայի Բոլոնյա քաղաքում։ Ապրանքանիշը ունի երկու ցուցադրությունների սրահ Եվրոպայում և սեփական ինտերնետ խանութ։ 2015 թվականի մարտի դրությամբ գործակալությունում աշխատում են 200 աշխատակիցներ[1]։
Isabel Garcia բրենդը ներկայացված է երեք հիմնական ուղղություններով՝ Gold Label, Isabel Garcia и Red Isabel, դրանցից յուրաքանչյուրում բացի հագուստից կան նաև աքսեսուարներ[2]։
Gold Label հավաքածուն առաջնաելույթ է ունեցել 2014 թվականի սեպտեմբերին, Լոնդոնում՝ նորաձևության շաբաթվա ընթացքում։ Այն կայացել է լոնդոնյան Freemasons’ Hall-ում և լուսաբանվել է բրիտանական Vogue հրատարակության և Fashion TV-ի կողմից[3][4]։
Գարուն-ամառ հավաքածու 2015[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի փետրվարին Isabel Garcia ներկայացրեց իր նոր գարուն - ամառ հավաքածուն, որտեղ գլխավոր մոտիվը թիթեռներն էին։ Թեթև, մետաքսյա և կիսաթափանցիկ կտորները համապատասխանում են դիզայներների մտահղացումներին[5]։ Հայտնի դերասանուհիներ, մոդելներ հագուստներ են ընտրում Isabel Garcia-ից, ինչպես հատուկ միջոցառումների, այնպես էլ հանգստի համար[6][7]։
Բրենդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործակալությունը առաջնորդվում է «Պոդյումից անմիջապես զգեստապահարան» սկզբունքով[8]։ Isabel Garcia- մոդելները կողմնորոշված են 20-45 տարեկան կանանց վրա։ Հավաքածուները լրացվում են 2 շաբաթը մեկ անգամ։ Օնլայն խանութում նոր մոդելները հայտնվում են ամեն օր։
Isabel Garcia-ն հակված է համագործակցության և հաջող աշխատում է մոնոբրենդների և մուլտիբրենդների հետ՝ ամբողջ աշխարհի առևտրային հարթակների հետ՝ Եվրոպա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիայում[9]։
Isabel Garcia-ի գլխավոր տնօրենը Եվրոպայում Վանդա դել Սասոն է (Իտալիա)։
Բաժնեհատվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոլոնյա, Իտալիա՝ ստեղծագործական լաբորատորիա, արտադրական կենտրոն և պահեստ
- Փարիզ, Ֆրանսիա՝ ցուցադրության սրահ
- Լոնդոն, Մեծ Բրիտանիա՝ PR և ցուցադրության սրահ
- Վիսբադեն, Գերմանիա՝ ցուցադրության սրահ
- Մոսկվա, Կազան, Ռուսաստան՝ ցուցադրության սրահներ
- Կիև, Օդեսա, Ուկրաինա՝ ցուցադրության սրահներ
Խանութներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մարտի դրությամբ Isabel Garcia-ն ունի 28 խանութներ[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ vogue.co.uk (2014 թ․ սեպտեմբերի 15). «Isabel Garcia SPRING/SUMMER 2015 READY-TO-WEAR». vogue.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ fashiontv.com (22nd September 2014). «Isabel Garcia Spring/Summer 2015 Collection». fashiontv.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Elliot James. «Коллекция Весна Лето 2015 от Isabel Garcia». Isabel Garcia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ FRANCESCA MENATO (10.03.2015). «TOWIE's Chloe Sims displays extreme cleavage in a plunging blue suit as she attends TRIC Awards with ex Elliott Wright». dailymail.co.uk. dailymail.co.uk.
- ↑ Анна Федюнина (20 сентября 2014). «Елена Перминова и другие звезды на первом показе Isabel Garcia». ru.hellomagazine.com. ru.hellomagazine.com.
- ↑ Hannah Green (Wednesday 25 Feb 2015). «BRITs 2015: Michelle Keegan storms red carpet with fiancé Mark Wright in a flattering leg-baring frock». ok.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Robyn Munson (17th November, 2014). «MIC's Lucy Watson Gives Us One Super Sassy Date Outfit». look.co.uk.
- ↑ Sunday Times (2014 թ․ դեկտեմբերի 10). «Sarah-Jane Crawford – Sunday Times Christmas Party in London». Sunday Times.
- ↑ REBECCA DAVISON (2015 թ․ փետրվարի 10). «TOWIE girl Chloe Sims make her mark on Tenerife in sheer kaftan». dailymail.co.uk.
- ↑ Isabel Garcia. «Isabel Garcia Store Locator». Isabel Garcia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.