«In a World Like This» (անգլ. թարգմանաբար՝ «Այս աշխարհում»), ամերիկյան Backstreet Boys խմբի առաջին սինգլը համանուն ստուդիական ալբոմից։ Սինգլը թվային ներբեռնումով հասանելի է 2013 թվականի հունիսի 25-ից։
2013 թվականի ապրիլին Նիք Քարթերը պատմել է, որ Backstreet Boys-ը ձայնագրել է երգը շվեդ պրոդյուսեր Մաքս Մարտինի հետ, ով խմբի այնպիսի հայտնի երգերի հեղինակն է, ինչպիսիք են՝ «I Want It That Way», «Quit Playing Games (With My Heart)» և «Everybody (Backstreet’s Back)»։ Նա նաև նշել է, որ երգը ալբոմի առաջին սինգլի կոչման գլխավոր թեկնածուներից մեկն է[2]։ 2013 թվականի հունիսի 18-ին պաշտոնապես հայտարարվել է, որ «In a World Like This»-ը կդառնա ալբոմի առաջին սինգլը։ Երգի պրեմիերան կայացել է նույն օրը Նյու Յորքի Z100 ռադիոկայանում[3]։ 2013 թվականի հունիսի 25-ին խումբը համացանցում տեղադրել է երգի տեքստով պաշտոնական տեսահոլովակը[4]։
Երաժշտական տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել 2013 թվականի հունիսի 21-ին Լոս Անջելեսում[5][6][7]։ Տեսահոլովակի ռեժիսորը Դոն Թայլերն է[8]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2013 թվականի հուլիսի 18-ին «Բարի լույս, Ամերիկա» հեռուստաշոուում։ Տեսահոլովակի սցենարը ոգեշնչված է երգի բառերից, որոնք ասում են, որ չնայած շրջապատի դժբախտություններին, սերն օգնում է ամեն ինչ հաղթահարել[9]։ Backstreet Boys-ը երգը կատարում է բլուրների ֆոնի վրա։ Զուգահեռաբար տեսանյութում հղում է արվում ամերիկյան պատմության երեք կարևոր իրադարձություններին։ Սկզբում զույգը հեռուստացույցով դիտում է Լուսնի վրա մարդու վայրէջքը և նշում այս կարևոր պահը միմյանց գրկում։ Մեկ այլ զույգ աջակցում է միմյանց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին ռեպորտաժի ժամանակ։ Վերջում լեսբուհի զույգը ուրախությամբ հեռուստացույցով հետևում է երկու տղամարդկանց հարսանիքին[10]։
New York Magazine-ից Ջոդի Ռոզենը երգն անվանել է «շատ լավ»։ Նրա կարծիքով՝ երգն ունի «առույգ» սինթետիկ բիթ և ակորդների «նուրբ» փոփոխություններ։ Երգի բառերը կարող էին ավելի շատ իմաստ ունենալ բնօրինակ շվեդերենով, բայց հիմա դրանք պարզապես անհեթեթություն են, շրջանակ «հիանալի» երաժշտության համար։ Ջոդին նաև հարց է տալիս, թե արդյոք Backstreet Boys-ը կարող է հմայել երիտասարդ հանդիսատեսին՝ բոյբենդերի թիրախային լսարանին, թե նրանց սպասվում է քննադատների սիրելիների «նախանձելի ճակատագիրը»[11]։
↑«Howie D Twitter update». 2013 թ․ հունիսի 20. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին. «On my way to LA to shoot the video for our first single "In A World Like This". Then off to do promo on the East coast & Europe. Fun times:)»
↑«Kevin Richardson Twitter update». 2013 թ․ հունիսի 21. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին. «Great day! Just wrapped our video for #InAWorldLikeThis»