«I Know ?», ամերիկացի ռեփեր և երգիչ Թրևիս Սքոթի երգ։ Սկզբնապես թողարկվել է 2023 թվականի հուլիսի 28-ին՝ որպես «Cactus Jack» և «Epic Records»լեյբլներում արտադրված, չորրորդ ստուդիական «Utopia» ալբոմի թրեք, որը սեպտեմբերի 26-ին ուղարկվել է ԱՄՆ փոփ ռադիոյին որպես չորրորդ և վերջին սինգլ[1]։ Երգը, որում հնչում է «նյարդային ցնցող» (nerve-jangling) դաշնամուրային գործիքավորմամբ, գրել են Սքոթը, Օզը, Քոլմանը, Բադի Ռոսը, Քոբի Հուդը և Թերենս Ջորջը[2]։
«I Know ?»-ը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ «Complex»-ից Էրիկ Սքելթոնը այն անվանել է «Utopia» ալբոմի լավագույն երգերից մեկը, իսկ Մայք Դե Ստեֆանոն ասել է, որ երգը «լավն է, բայց ոչ ամենահուզիչը՝ համեմատած այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում այստեղ»[3]։ «HipHopDX»-ից Վիվիան Մեդիթին այն համարել է «Utopia»-ի լավագույն երգը՝ գրելով․ «այն թվում է այնքան խելացնոր և հանգիստ, որքան երկար գիշերվա ավարտին պահպանվող աղմուկն է», այնուհետև ավելացրել է․ «մինչ «Maria, I'm Drunk»-ի ռիթմի ներքո սեղաններին պարում են, «I Know ?»-ի ներքո VIP-ում ննջում են»[4]։ «American Songwriter»-ից Թոմաս Գալինդոն Ալբոմի մասին ասել է հետևյալը․ «թեև Սքոթի ռեփը երբևէ չի եղել ամենաբովանդակալիցներից կամ ներդաշնակներից, այն կապը, որը նա ստեղծում է անչափ տպավորիչ արտադրության հետ, թույլ է տալիս նրան կատարելապես տեղավորել իր ձայնը հենց այդ ռիթմերի մեջ»։ «I Know ?» երգը որակապես լավ արտադրանքի վառ օրինակ է[5]։ «Rolling Stone»-ի անդամ Անդրե Ջին ավելի քիչ դրական արձագանք է տվել՝ նշելով. «I Know ?»-ը «իմ հարեմի մի աղջկա մասին» պարտադիր երգերից է, բայց ալբոմում կան հինգ արտիստներ՝ Դրեյքը, Future-ը, 21 Savage-ը, Յանգ Թագը և նույնիսկ The Weeknd-ը, որոնք կարող էին ավելին անել, քան Սքոթը երգի սոլո հատվածում»[6]։ Billboard-ից Մակքենզի Քամինգս-Գրեյդին «I Know ?»-ը «Utopia»-ի երգերի իր վարկանիշում 15-րդ տեղում է դասել է[7]։
↑«Mūzikas Patēriņa Tops/ 31. nedēļa» (անգլերեն and լատվիերեն). Latvian Music Producers Association (LAIPA). 2023 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 10-ին.