I Can't Get Enough

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«I Can't Get Enough»
Բենի Բլանկո, Թայնի, Սելենա Գոմես և Ջեյ Բալվինի սինգլը
ԹողարկվածՓետրվարի 28, 2019
ՖորմատԹվային ներբեռնում, սթրիմինգ
ԺանրԷլեկտրոնիկ, ուրբան
Տևողություն2:38
ԼեյբլInterscope
Պրոդյուսեր
"I Can't Get Enough" ՅուԹյուբում
Բենի Բլանկո ժամանակագրություն
I Found You / Nilda's Story I Can't Get Enough Graduation
Թայնի ժամանակագրություն
Delicia I Can't Get Enough Callaíta
Սելենա Գոմես ժամանակագրություն
Anxiety I Can't Get Enough Lose You to Love Me
Ջեյ Բալվին ժամանակագրություն
Bola Rebola I Can't Get Enough

I Can't Get Enough, անգլերեն և իսպաներեն երգ, որի ձայնագրողներն են ամերիկացի պրոդյուսեր Բենի Բլանկոն, պուերտոռիկացի պրոդյուսեր Թայնին, ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը և կոլումբիացի երգիչ Ջեյ Բալվինը։ Թողարկվել է որպես սինգլ 2019 թվականի փետրվարի 28-ին[2]։ Ռադիոյով թողարկվել է 2019 թվականի մարտի 12-ին[3][4][5]։ Երգի հեղինակներն են Թայնին, Բլանկոն, Գոմեսը, Բալվինը, Քրիստինա Չիլուիզան, Ջեյ Կորտեսը և Մայք Սաբաթը։ Երաժշտական տեսահոլովակի ռեժիսորն է Ջեյք Շրեյերը։ Երգը թողարկվել է 2019 թվականի մարտի 12-ին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցության մասին հրապարակվել է Գոմեսի ինստագրամյան կայքէջով, որտեղ հրապարակվել է Բենի Բլանկոյի հետ իր հագուստի լուսանկարը և երաժշտական տեսահոլովակի նման տեսանյութ[6] : Գոմեսն ավելի ուշ հրապարակել է վարնագիրը[6]։

Entertainment Tonight-ին տված հարցազրույցում՝ Ջեյ Բալվինն ասել է, որ երգում Սելենա Գոմեսը երգում է անգլերեն, իսկ ինքն՝ իսպաներեն[7]։ Բալվինը դրական է արձագանքել Գոմեսի հետ համագործակցության մասին, բնութագրելով նրան «համեստ» և «զվարճալի»[7] : Մեկ այլ հարցազրույցում Բալվինն ասել է Թայնիին, որ եթե հրավիրեն իրեն երգում մասնակցություն ունենալու, ապա այն «համաշխարհային հիթ» կդառնա[8]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը գրել են Մայք Սաբաթը, Քրիս Չիլուիզան, Ջեսուս Նիևես Կորտեսը։ Պրոդյուսերներն են Բենի Բլանկոյի և Թայնիի հետ, իսկ կատարողներն են Սելենա Գոմեսը և Ջեյ Բալվինը։ Տևողությունը կազմում է 2 րոպե 38 վայրկյան։ Սելենան երգում է սկզբում, իսկ Ջեյ Բալվինն իսպաներեն ռեփ է կատարում։ Երգը բնութագրվել է որպես «սառեցնող էլեկտրոնիկ երգ»[9] քանի որ «էլեկտրոնիկ երգը հանդիպում է ուրբանական միաձուլությանը», տեքստը՝ «կրքոտ հարաբերությունների մասին է»[10]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2019 թվականի մարտի 12-ին՝ Բենի Բլանկոյի Յություբյան կայքէջով[11]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Ջեյք Շրեյերը։ Տեսահոլովակում չորս արտիստները պարում են հսկայական անկողնու վրա։ Սելենայի, Բալվինի և Թայնիի հագին գիշերանոց է։ Բլանկոյի հագին մեծ արջի հագուստ է։ Տեսահոլովակում Գոմեսը քայլում է և պարում, հետո Բալվինը, Թայնին և Բլանկոն, իսկ հետո չորսով միասին պարում են երգի վերջին տեսարանում։

Թողարկման առաջին օրը՝ տեսահոլովակն ունեցել է 5 միլիոն դիտում։ 2019 թվականի հուլիսին դիտումների քանակը կազմել է 140 միլիոն դիտում՝ Յություբում։

2019 MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ երգը ստացել է մրցանակ՝ "Լավագույն լատինամերիկյան երգ" անվանակարգում։

Առևտրական հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում երգը դեբյուտացվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 93-րդ հորիզոնականում և հասել է 63-րդ հորիզոնականի՝ երրորդ շաբաթում։ Ներառվել և զբաղեցրել է 31-րդ հորիզնոկանը՝ Mainstream Top 40 հիթ-շքերթում։

Երգը դեբյուտացվել է Ավստրալիայի հիթ-շքերթի 46-րդ հորիզոնականում և բարձրացել է մինչև 43-րդ հորիզոնականի։ Դեբյուտացվել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի 43-րդ հորիզոնականում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում։ Երգը դեբյուտացվել և հասել է Նոր Զելանդիայի և Իսպանիայի հիթ-շքերթների համապատասխանաբար՝ 4-րդ և 41-րդ հորիզոնկաններում։

Տվյալներ և անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները վերցված են Genius կայքից[12]

  • Բենի Բլանկո - հեղինակ, պրոդյուսեր, ծրագրավորողմ ստեղնաշարային
  • Մարկո Մասիս - հեղինակ, պրոդյուսեր, ծրագրավորող, ստեղնաշարային
  • Սելենա Գոմես - գլխավոր վոկալ, ետին վոկալ, հեղինակ
  • Ջեյ Բալվին - հեղինակ, գլխավոր վոկալ, ետին վոկալ, մասնակից արտիստ
  • Մայք Սաբաթ - հեղինակ
  • Քրիս Չիլուիզա - հեղինակ
  • Ջեյ Կորտես - հեղինակ
  • Սերբան Գհենեա - միքսային ինժեներ

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2019) Ամենաբարձր
հորիզոնական
Արգենտինա (Argentina Hot 100)[13] 100
Ավստրալիա ARIA[14] 43
Ավստրիա Ö3 Austria Top 75[15] 38
Բելգիա Ultratop Flanders[16] 39
Բելգիա Ultratop Wallonia[17] 48
Կանադա Canadian Hot 100[18] 33
Կոլումբիա (National-Report)[19] 29
Չեխիա Singles Digitál Top 100[20] 17
Ֆրանսիա (SNEP)[21] 91
Գերմանիա Media Control AG[22] 53
Հունաստան (IFPI)[23] 11
Հունգարիա Single Top 10[24] 20
Հունգարիա Stream Top 40[25] 7
Իռլանդիա IRMA[26] 20
Իտալիա FIMI[27] 53
Լիտվա (AGATA)[28] 9
Նիդերլանդներ Mega Single Top 100[29] 86
Նոր Զելանդիա (RMNZ)[30] 4
Պորտուգալիա (AFP)[31]
Ռումինիա (Airplay 100)[32] 77
Սինգապուր (RIAS)[33] 18
Սլովակիա IFPI[34] 33
Սլովակիա Singles Digitál Top 100[35] 7
Իսպանիա (PROMUSICAE)[36] 41
Շվեդիա Sverigetopplistan[37] 53
Շվեյցարիա Schweizer Hitparade[38] 28
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[39] 42
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[40] 66
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[41] 31
Վենեսուելա (National-Report)[42] 53

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Կանադա (Music Canada)[43] Platinum 80 000^
ԱՄՆ (RIAA)[44] Gold 500 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ Նշում
Աշխարհ Փետրվարի 28, 2019 Digital Download Interscope [45]
Իտալիա Մարտի 4, 2019 Contemporary hit radio Universal [46]
ԱՄՆ Մարտի 12, 2019 Interscope [3]
Mainstream radio [4]
Rhythmic contemporary radio [5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernandez, Suzette (2019 թ․ փետրվարի 20). «J Balvin Confirms Selena Gomez Collaboration: 'This Song Will Be a Worldwide Hit' (Exclusive)». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  2. «I Can't Get Enough». umusic.digital. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  3. 3,0 3,1 «Top 40/M Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  4. 4,0 4,1 «CHR Available for Airplay». FMQB. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին.
  5. 5,0 5,1 «Top 40/R Future Releases». All Access Media Group. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  6. 6,0 6,1 Wass, Mike (2019 թ․ փետրվարի 19). «Selena Gomez Teams Up With J Balvin On 'I Can't Get Enough'». Idolator. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  7. 7,0 7,1 Osegueda, Elisa (2019 թ․ փետրվարի 20). «J Balvin on Working With 'Humble' Selena Gomez on 'I Can't Get Enough' (Exclusive)». Entertainment Tonight. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  8. Burog, Vianne (2019 թ․ փետրվարի 21). «Selena Gomez To Drop New Collab With J Balvin On Thursday». Latin Times. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  9. Roiz, Jessica (2019 թ․ ապրիլի 8). «Selena Gomez & J Balvin, James Blake & Rosalia, Plus More Spanglish Collabs in 2019 (So Far)». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  10. Roiz, Jessica (2019 թ․ փետրվարի 28). «Selena Gomez and J Balvin Get Hot & Steamy in 'I Can't Get Enough' Lyric Translation». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  11. https://www.iheart.com/content/2019-03-12-selena-gomez-dances-in-bed-in-playful-music-video-for-i-cant-get-enough/
  12. «I Can't Get Enough / Benny Blanco, Tainy, J Balvin, Selena Gomez».
  13. «Benny Blanco Chart History (Billboard Argentina Hot 100)». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  14. Australian-charts.com — Benny Blanco, Tainy, Selena Gomez & J Balvin — I Can't Get Enough. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է March 23, 2019.
  15. Benny Blanco, Tainy, Selena Gomez & J Balvin — I Can't Get Enough Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է March 14, 2019.
  16. Ultratop.be — Benny Blanco, Tainy, Selena Gomez & J Balvin — I Can't Get Enough (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է March 16, 2019.
  17. Ultratop.be — Benny Blanco, Tainy, Selena Gomez & J Balvin — I Can't Get Enough (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է April 26, 2019.
  18. Illegal name entered Benny Blanco/Benny+Blanco/chart?f=793 Benny Blanco Album & Song Chart History Canadian Hot 100 for Benny Blanco. Ստուգվել է March 26, 2019.
  19. «Top 100 Colombia – Semana 13 del 2019– Del 22/03/2019 al 28/03/2019» (Spanish). National-Report. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201910 into search. Ստուգվել է March 12, 2019.
  21. «Le Top de la semaine : Top Singles (téléchargement + streaming) – SNEP (Week 23, 2019)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. Benny Blanco, Tainy, Selena Gomez & J Balvin - I Can't Get Enough (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է March 8, 2019.
  23. IFPI Greece Archive Top 50 Singles
  24. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է March 14, 2019.
  25. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено March 14, 2019.
  26. "Irish-charts.com – Discography Benny Blanco". Irish Singles Chart. Ստուգվել է March 23, 2019.
  27. Italiancharts.com — Benny Blanco, Tainy, Selena Gomez & J Balvin — I Can't Get Enough (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է March 9, 2019.
  28. «Savaitės klausomiausi (TOP 100)» (Lithuanian). AGATA. 2019 թ․ մարտի 8. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. Dutchcharts.nl — Benny Blanco, Tainy, Selena Gomez & J Balvin — I Can't Get Enough (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է March 9, 2019.
  30. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ մարտի 11. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  31. "Portuguesecharts.com – Jonas Brothers – Sucker". AFP Top 100 Singles. Retrieved March 17, 2019.
  32. «Airplay 100 – 14 aprilie 2019» (Romanian). Kiss FM. 2019 թ․ ապրիլի 14. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. «Singapore Top 30 Digital Streaming Chart Week 13» (PDF). Recording Industry Association (Singapore). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 8-ին.
  34. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201934. Ստուգվել է August 27, 2019.
  35. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201910 into search. Ստուգվել է March 12, 2019.
  36. «Top 100 Canciones: Semana 10». Productores de Música de España. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  37. Swedishcharts.com — Benny Blanco, Tainy, Selena Gomez & J Balvin — I Can't Get Enough. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է March 9, 2019.
  38. Benny Blanco, Tainy, Selena Gomez & J Balvin — I Can't Get Enough swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է March 11, 2019.
  39. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է March 23, 2019.
  40. Illegal name entered Benny Blanco/Benny+Blanco/chart?f=379 Benny Blanco Album & Song Chart History Billboard Hot 100 for Benny Blanco. Ստուգվել է March 26, 2019.
  41. Illegal name entered Benny Blanco/Benny+Blanco/chart?f=381 Benny Blanco Album & Song Chart History Billboard Pop Songs for Benny Blanco. Ստուգվել է April 16, 2019.
  42. «Top 100 Venezuela – Semana 10 del 2019 – Del 01/03/2019 al 07/03/2019» (Spanish). National-Report. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. «Canadian single certifications – benny blanco, Tainy, Selena Gomez, Balvin – I Can't Get Enough». Music Canada. Վերցված է July 4, 2019-ին.
  44. «American single certifications – Benny Blanco – I Can't Get Enough». Recording Industry Association of America. Վերցված է August 15, 2019-ին.
  45. «J Balvin y Selena Gómez anunciaron canción juntos...». Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.(չաշխատող հղում)
  46. http://radiodate.it/radio-date/benny-blanco-tainy-selena-gomez-j-balvin-i-can-t-get-enough-178935-04-03-2019-radiodate/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]