ITunes Radio

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ITunes Radio
Տեսակառցանց ռադիո
Նախագծումը՝Էփլ
Լույս տեսավ՝2013
ՊլատֆորմմաքՕՍ, iOS, Windows և Apple TV
Կայքapple.com/itunes/itunes-radio

iTunes Radio, Apple ընկերության երաժշտական ծառայություն, որը WWDC-ում ներկայացվել է 2013 թվականի հունիսի 10-ին։ Ծառայությունը պաշտոնապես բացվել է 2013 թվականի սեպտեմբերի 18-ին՝ iOS 7-ի հետ[1]։

Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

iTunes Radio-ն անվճար ծառայություն է՝ ինտերնետ ռադիո, որը հասանելի է iTunes-ի բոլոր օգտատերերին Mac OS-ում, Windows-ում կամ Apple-ի կողմից արտադրվող սարքերի օգտատերերին։ Օգտատերը կարող է լսել հանրաճանաչ ռադիոկայաններ` թրեքները փոխելով, կամ ստեղծել իր սեփական կայանները` ելնելով իր երաժշտական նախասիրություններից։ Օգտատերը կարող է հատուկ կոճակի օգնությամբ iTunes Store-ում ձեռք բերել նվագարկվող ստեղծագործությունը։

Ծառայությունն անվճար է, սակայն օգտատերերը ստիպված են դիտել գովազդը, թեև դրանից կարելի է ազատվել iTunes Match-ին բաժանորդագրվելուց հետո։ Սեղանադիր տարբերակը կարող է համաժամանակացվել բջջային սարքերի տարբերակի հետ[2]։ Բջջային սարքերում ծառայության մեջ ինտեգրված է Siri ձայնային օգնականը։ Այս պահին ծառայությունը պաշտոնապես գործում է միայն ԱՄՆ-ում և Ավստրալիայում։

Ծառայությունը կարելի է օգտագործել Mac OS-ում կամ Windows-ում iTunes-ի 11.1 և ավելի նոր տարբերակով, iOS 7 կամ ավելի նոր օպերացիոն համակարգով բոլոր շարժական սարքերի, Apple TV-ի և CarPlay-ի միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]