Jump to content

IPhone SE (2-րդ սերունդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
iPhone SE (2 սերունդ)
ԱրտադրողApple
Տեսախցիկ12 ՄՊ, ƒ/1.8, Smart HDR, LED ֆլեշ True Tone, 4K տեսագրությունը հնարավորություն է տալիս մեկ վայրկյանում մինչև 60 կադր հաճախականությամբ
Օպերացիոն
համակարգ
iOS 13 (ի սկզբանե, թարմացումը հասանելի է iOS 14)
ՊրոցեսորApple A13 Bionic
Օպերատիվ
հիշողություն
64, 128, 256 ԳԲ
Չափս138,4×67,3×7,3 մմ
Քաշ148 գրամ
ՍերիաiPhone
ՈւրիշApp Store, iTunes Store, iCloud
Սկզբնական գին
ԱՄՆ-ում
64 ԳԲ - $399
128 ԳԲ - $449
256 ԳԲ - $549
Ռուսաստանում
64 ԳԲ - 39990 ռուբլի
128 ԳԲ - 44990 ռուբլի
256 ԳԲ - 53990 ռուբլի

iPhone SE (2-րդ սերունդ) (SE - Special Edition՝ անգլ. թարգմանաբար՝ «հատուկ թողարկում»), էփլ ընկերության սմարթֆոն։ Ներկայացվել է 2020 թվականի ապրիլի 15-ին։ Դիզայնը ստացել է iPhone SE-ի օրինակով, որն ավելի վաղ ներկայացվել է iPhone 8-ի օրինակով։ Ունի Apple A13 Bionic նոր պրոցեսոր, որն օգտագործվում է iPhone 11-ում, iPhone 11 Pro-ում և iPhone 11 Pro Max-ում։

Վաճառքի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի ապրիլի 15-ին Apple ընկերությունը YouTube-ի իր ալիքում հրապարակել է նոր iPhone SE-ի մասին տեսանյութ, սարքի մասին տեղեկատվություն է ավելացրել իր կայքում՝ առանց հրապարակային շնորհանդեսի։ Վաճառքի սկիզբը եղել 2020 թվականի ապրիլի 14-ին։ ԱՄՆ-ում 64 գիգաբայթ հիշողությամբ տարբերակի սկզբնական արժեքը 399 դոլար է, 128 և 256 գիգաբայթով տարբերակների գինը՝ համապատասխանաբար 449 և 549 դոլար[1]։

Ըստ Apple-ի տվյալների[2]

iPhone SE-ն ունի ալյումինե շրջանակով դիզայն, առջևի և հետևի մասերը պատրաստված են ապակուց։ Հեռախոսի արտաքին դիզայնը և չափերը գրեթե նույնական են iPhone 8-ի հետ, բացառությամբ կենտրոնում գտնվող Apple-ի լոգոյի։ Առջևում այն ունի եզրեր վերևի և ներքևի մասում, «Տուն» կոճակը ինտեգրված է երկրորդ սերնդի Touch ID-ի հետ։ Ներկայացվում է երեք գունային լուծմամբ՝ սև, սպիտակ և կարմիր (PRODUCT RED): Սմարթֆոնի սպիտակ տարբերակը առջևի մասում ունի սև վահանակ։

  • Retina HD՝ 4,7 դյույմ անկյունագծով, IPS տեխնոլոգիայով
  • Հաճախականությունը՝ 1334/750 փիքսել, խտությունը՝ 326 փիքսել/դյույմ
  • True Tone և Multi-Touch տեխնոլոգիաների աջակցություն
  • Օլեոֆոբիկ ծածկույթ

Տեսախցիկ, նկար և վիդեո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական տեսախցիկ.

  • 12-մեգափիքսել լայն անկյունային տեսախցիկ՝ ƒ/1.8 դիաֆրագմայով
  • «Դիմանկարային» ռեժիմ ու դիմանկարային լուսավորություն, որոնք նախկինում գործարկվել են iPhone X, iPhone XS, iPhone 11 և այլ մոդելներում
  • Լուսանկարելիս և տեսանկարահանելիս պատկերի օպտիկական կայունացում
  • Վայրկյանում 24, 30 կամ 60 կադր հաճախականությամբ 4K ձևաչափով տեսանյութ ձայնագրելու հնարավորություն
  • Տեսանյութի ձայնագրման ժամանակ ստերեո ձայն
  • Քառագույն True Tone LED ֆլեշ
  • Smart HDR տեխնոլոգիաների աջակցություն
  • Սերիական նկարահանում
  • Տեսապակին պաշտպանված է շափյուղյա ապակիով
  • Պանորամային նկարահանման հնարավորություն

Առջևի տեսախցիկ.

  • 7 մեգապիքսել FaceTime տեսախցիկ՝ ƒ/2.2 դիաֆրագմայով
  • Վայրկյանում մինչև 30 կադր հաճախականությամբ Full HD տեսագրություն
  • «Դիմանկարային» ռեժիմ
  • Սերիական նկարահանում

Բջջային ցանցերի և ինտերֆեյսի աջակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բջջային ցանց.
    • FDD‑LTE (1, 2, 3, 4, 5, 7, 8, 11, 12, 13, 17, 18, 19, 20, 21, 25, 26, 28, 29, 30, 32, 66 դիապազոններ)
    • TD‑LTE (34, 38, 39, 40, 41, 42, 46, 48 դիապազոններ)
    • UMTS/HSPA+/DC‑HSDPA (850, 900, 1700/2100, 1900, 2100 ՄՀց)
    • GSM/EDGE (850, 900, 1800, 1900 ՄՀց)
    • Gigabit Class LTE
  • Անլար ինտերֆեյս.
    • Wi‑Fi 802.11ax (Wi‑Fi 6)՝ MIMO 2×2 տեխնոլոգիայով
    • Bluetooth 5.0 անլար տեխնոլոգիա
    • NFC՝ ընթերցողի ռեժիմի աջակցությամբ
    • պահուստային լիցքավորմամբ էքսպրես քարտեր
  • Տեղագրության որոշում.
    • Ներկառուցված GPS/GLONASS մոդուլ
    • Թվային կողմնացույց
    • Wi‑Fi
    • Բջջային կապ
    • IBeacon տեղագրության ճշգրիտ որոշման գործառույթ

Անլար կապի արագություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բջջային ցանցի տեսակ/անլար տեխնոլոգիա Դաս Հաճախականություններ, որոնցով աշխատում է ցանցը Downlink առավելագույն արագություն (Mbps) Uplink առավելագույն արագություն (Mbps) Այժմեականություն
GPRS 2G (2.5G) 850, 900, 1800, 1900 ՄՀց 0.04 Անհայտ է Տեխնոլոգիան հնացել է
EDGE 2G (2.75G) 850, 900, 1800, 1900 ՄՀց 0.38 Անհայտ է Տեխնոլոգիան հնացել է
UMTS 3G 850, 900, 1900, 2100 ՄՀց 3.6 Անհայտ է Տեխնոլոգիան արդիական է
HSDPA/HSUPA 3G (3.5G) 850, 900, 1900, 2100 ՄՀց 14.4 5.7 Տեխնոլոգիան արդիական է
HSPA+ 3G (3.75G) 850, 900, 1900, 2100 ՄՀց 21 5.7 Տեխնոլոգիան արդիական է
DC-HSDPA 3G (3.95G) 850, 900, 1900, 2100 ՄՀց 84 5.7 Տեխնոլոգիան արդիական է
CDMA EV-DO Rev. A 3G (3.5G) 800, 1900 ՄՀց 3.1 1.8 Տեխնոլոգիան արդիական է
CDMA EV-DO Rev. B 3G (3.5G) 800, 1900 ՄՀց 4.9 2.4 Տեխնոլոգիան արդիական է
LTE 4G (4.0G) 800, 1900, 2600 ՄՀց 1200 1200 Տեխնոլոգիան արդիական է
Wi-Fi 802.11 a/b/g/n/ac/ax 2,4 ՄՀց և 5 ՄՀց 1320 1320 Տեխնոլոգիան արդիական է
Bluetooth 5.0 802.15.4 2,4 ՄՀց 1.0 1.0 Տեխնոլոգիան արդիական է

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Apple announces the new $399 iPhone SE for 2020». The Verge. 2020 թ․ ապրիլի 15.
  2. «iPhone SE — Спецификации — Apple (RU)». Apple (Россия).