IPhone 11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
IPhone 11
iPhone 11-ը մուգ կանաչ գույնով
ԱրտադրողApple
ԷկրանLCD IPS
ՏեսախցիկDeep Fusion, Smart HDR և գիշերային ռեժիմ
ՊրոցեսորApple A13 Bionic
Օպերատիվ
հիշողություն
4 ԳԲ
Հիշողության
քարտ
բացակայում է
Մշտական
հիշողություն
64, 128 կամ 256 գիգաբայթ
ՉափսԵրկարություն 150.9 մմ
        Լայնություն 75.7 մմ
Հաստություն 8.3 մմ
Քաշ194 գրամ
Նախորդiphone Xs
Կապված թեմաներApple
Սկզբնական գին$699

iPhone 11, Apple կորպորացիայի սմարթֆոն , որն օգտագործում է Apple A13 Bionic պրոցեսորը և iOS 13 օպերացիոն համակարգը, որը ներկայացվել է 2019 թվականի սեպտեմբերի 10-ին iPhone 11 Pro-ի և iPhone 11 Pro Max-ի հետ միասին։ Մոդելը եկել է փոխարինելու iPhone XR-ը։

Հեռախոսների նախնական պատվերը սկսվել է սեպտեմբերի 18-ին, վաճառքի սկիզբը՝ սեպտեմբերի 20-ին։ Կիրառվում է երկակի հիմնական տեսախցիկ՝ հիմնված մեքենայի ուսուցման վրա՝ նոր պատկերի մշակման ալգորիթմներով՝ Deep Fusion, Smart HDR և գիշերային ռեժիմ։ Հեռախոսի հետ միասին նախկինի պես կմատակարարվի 5 վատտ[1] լիցքավորման սարք և Lightning-USB-A լար՝ հեռախոսը համակարգչին միացնելու համար[2]։

Սարքերն առաջարկվում են վեց գունային լուծումներում՝ մանուշակագույն, դեղին, կանաչ, սև, սպիտակ և կարմիր[3]։ Օգտագործվում է Apple A13 միկրոպրոցեսորային չիպը, որը պարունակում է վեց ARMv8 համակարգչային միջուկներ, չորս վիդեո ընդունիչի միջուկներ և ութ նեյրոնորատոր միջուկներ։ Հեռախոսը թողարկվելու է 64, 128 կամ 256 գիգաբայթ ներկառուցված ֆլեշ հիշողությամբ։ Սարքի դիսփլեյը պատրաստված է LCD IPS տեխնոլոգիայով և ունի 6,06 դյույմ անկյունագիծ։ Մարտկոցի հզորությունը iPhone XR-ի համեմատ ավելացել է 168 mAh-ով և այժմ կազմում է 3110 mah: RAM ծավալը հավասար է 4 Գբ։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռախոսի հետ կապված դիզայնի մանրամասները լայնորեն արտահոսել են նախքան պաշտոնական թողարկումը, ընդ որում հրապարակվել են հեռախոսի ամբողջական մասնագրերը և մատուցումները, որոնցից շատերը ճիշտ են եղել, օրինակ, տեսախցիկի տեղադրվածքը և iPhone X-ի ժամանակներից ի վեր ցուցադրված ճակատային տեսախցիկի դիզայնի պահպանումը[4][5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «iPhone 11 - Technical Specifications». Apple Inc. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. «iPhone 11 – Спецификации» (ռուսերեն). Apple (Россия). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «iPhone 11 – Спецификации» (ռուսերեն). Apple (Россия). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. phones, Gareth Beavis 2019-08-15T21:18:23Z Mobile. «New iPhone 11 release date, price, news and leaks». TechRadar (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Griffin, Andrew (2019 թ․ օգոստոսի 22). «Apple is about to launch a huge range of new products – here's what they are». The Independent (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  6. «iPhone 11: release date, price and leaks for the new iPhone». WhatHiFi (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]