IPhone 11 Pro

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
IPhone 11 Pro
Սլոգան«Սա ձեռքբերում է»
ԱրտադրողFoxconn և Pegatron (ըստ Apple-ի հետ պայմանագրի)
ՏեսախցիկTrueDepth 12 ՄՊ
Օպերացիոն
համակարգ
iOS 13
ՊրոցեսորApple A13 Bionic
Օպերատիվ
հիշողություն
4 ԳԲ
Հիշողության
քարտ
64, 256, 512 ԳԲ
ՄարտկոցLi-ion 3046 ամպեր-ժամ (11 Pro), 3969 ամպեր-ժամ (11 Pro Max)
Չափս144 x 71,4 x 8,1 մմ

iPhone 11 Pro Max

158 x 77,8 x 8,1 մմ
ՔաշiPhone 11 Pro

188 գ iPhone 11 Pro Max

226 գ
ՍերիաiPhone
Կապված թեմաներiPhone 11

iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max[1], «Apple» ընկերության սմարթֆոններ։ Աշխատում են Apple A13 Bionic պրոցեսորով և iOS 13 օպերացիոն համակարգով[2]։ Ցուցադրվել են 2019 թվականի սեպտեմբերի 10-ին iPhone 11-ի հետ մեկտեղ։ Այս մոդելները փոխարինում են IPhone XS-ին և iPhone XS Max-ին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական պատվերները սկսվել են սեպտեմբերի 18-ից, պաշտոնապես հասանելի են եղել սեպտեմբերի 20-ից։ Apple ընկերության բջջային հեռախոսների պատմության մեջ առաջին անգամ կիրառվել է եռակի հիմնական տեսախցիկ՝ կազմված լայնանկյունից, ուլտրալայնանկյունից և ֆոտոսենսորից։ Հիմնական փոփոխություններից էին պատկերի մշակման նոր գործառույթներն ու ալգորիթմները՝ հիմնված մեքենայացված ուսուցման վրա, ինչպիսիք են՝ Deep Fusion, Smart HDR և Գիշերային ռեժիմը[3]։ Հեռախոսի հետ միասին ներառվել է 18 վատտանոց արագ լիցքավորիչ սարք, ինչպես նաև Lightning - USB-C մալուխ՝ հեռախոսը ժամանակակից Mac համակարգիչներին լարով միացնելու համար։

Սարքավորումը առջարկվում է 4 գունային լուծմամբ՝ ոսկեգույն, մոխրագույն, արծաթագույն, մուգ կանաչ։ Օգտագործվում է Apple A13 միկրոպրոցեսորային չիպը, որը պարունակում է 6 ARMv8 հաշվիչ միջուկ, տեսաարագացուցչի 4 միջուկ և նեյրոարագացուցչի 8 միջուկ։ Հեռախոսներն առաջարկվում են 64, 256 և 512 ԳԲ ներկառուցված ֆլեշ հիշողությամբ։ Սարքերի էկրանը պատրաստված է OLED տեխնոլոգիայով և ունի 5,8 դյույմ անկյունագիծ 11 Pro-ի և 6,5 դյույմ Pro Max-ի համար:

Հեռախոսի գինը Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական վաճառողների մոտ սկսվում է մոտ 90 հազար ռուբլիից 11 Pro-ների համար և 100 հազար ռուբլիից 11 Pro Max-երի համար։ 512 գիգաբայթ հիշողությամբ ամենաթանկ 11 Pro Max-ն արժե 132 հազար ռուբլի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «iPhone 11 Pro – Спецификации» (ru-RU)։ Apple (Россия)։ Վերցված է 2019-09-11 
  2. https://www.apple.com/ru/ios/ios-13/
  3. «iPhone 11 Pro и iPhone 11 Pro Max: самые мощные и передовые в линейке» (ռուսերեն)։ Apple Newsroom։ 2019-09-10։ Վերցված է 2019-09-14 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • iPhone Apple-ի պաշտոնական կայքում